Ջոն Նոքս (անգլ.՝ John Knox, մոտ 1514[1][2], Haddington, Շոտլանդիայի թագավորություն[3] - նոյեմբերի 24, 1572[1][4][5][…], Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[4][3]), 16-րդ դարի շոտլանդական խոշորագույն կրոնական ռեֆորմատոր, ում գաղափարները դարձել են պրեսբիտերականության հիմքը։

Ջոն Նոքս
Դիմանկար
Ծնվել էմոտ 1514[1][2]
ԾննդավայրHaddington, Շոտլանդիայի թագավորություն[3]
Մահացել էնոյեմբերի 24, 1572[1][4][5][…]
Մահվան վայրԷդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն[4][3]
ԳերեզմանSt Giles' Cathedral
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունԳլազգոյի համալսարան և Սենթ Էնդրյու համալսարան
Մասնագիտությունաստվածաբան, քահանա, գրող և քաղաքական գործիչ
ԱմուսինMargaret Knox? և Margery Bowes?
Զբաղեցրած պաշտոններModerator of the General Assembly of the Church of Scotland? և Moderator of the General Assembly of the Church of Scotland?
ԵրեխաներElizabeth Knox?
 John Knox Վիքիպահեստում

Երիտասարդ տարիները

խմբագրել

Ջոն Նոքսը ծնվել է Լոտիանի Խադինգտոն նախաքաղաքում՝ միջին խավի պալատականների ընտանիքում։ Այստեղ էլ ստացել է նախնական կրթությունը[6]։ 1522 թ.-ին սովորել է Գլազգոյի համալսարանում, իսկ 1531 թ.-ից սկսել է ուսումը Սենտ-Էնդրյուս համալսարանում։ Հավանական է, որ նա աշակերտել է հայտնի փիլիսոփա Ջոն Մեյջորին։ Բացի հիմնական կրթությունից Նոքսը հետաքրքրվել է Սուրբ Գրքի ուսումնասիրության պատմությամբ։ Նա տիրապետել է հունարենին և եբրաերենին, ինչը օգնել է նրան կոնական գրությունների հետազոտության հարցում։ Նա ուսումնասիրել է առաջին քրիստոնեական փիլիսոփաներ Ավրելիոս Օգոստինիոսի և Հիերոնիմոսի աշխատանքները։ 1540-ական թվականների սկզբում նա դարձավ մի կաթոլիկ քահանայի սան և սկսեց ծառայել Լոտիանի եկեղեցիներից մեկում։

Հավանակն է, որ Ջորջ Ուիշարտի ճառերի ազդեցության ներքո 1545 թ.-ին Նոքսը դարձավ բողոքական[7]։ Նա շատ մտերմացավ Ուիշատի հետ և սկսեց ուղեկցել նրան իր ճանապարհորդություններում։ Սակայն 1545 թ.-ի վերջին Կարդինալ Դևիդ Բիտոնը և իր կողմնակիցները բռնեցին Ուիշարտին և շուտով մահապատժի ենթարկեցին։ Ռադիկալ բողոքականները, որպես վրեժ Ուիշարտի մահվան համար գրավեցին Սենտ-Էնդրյուս ամրոցը և մահապատժի ենթարկեցին կարդինալին։ Նոքսը ժամանեց Սենտ-Էնդրյուս և հենց այս իրադարձություններից հետո սկսեց քարոզել բողոքականությունը։

1547 թ.-ին Սենտ-Էնդրյուս ամրոցը գրավվեց ֆրանսիացիների կողմից և կարդինալի մահապատժի կազմակերպիչները Ջոն Նոքսի հետ աքսորվեցին Ֆրանսիա` իրենց պատիժը ռազմական նավերի վրա կրելու համար:Մեկուկես տարվա ծառայությունը ռազմական նավերի վրա մեծ վնաս հասցրեց քարոզիչի առողջությանը, բայց չփոխեց նրա հայացքները։ Պատմում են, որ երբ ֆրանսիացիները խնդրել են Նոքսին համբուրել Մարիամ Աստվածածնի պատկերը` փորձելով ստիպել նրան հրաժարվել բողոքականությունից, նա նետում է այն ծովը ասելով` «Թող Մարիամ Աստվածածինը ինքն իրեն փրկի, նա բավականին թեթև է լողալ սովորելու համր»։

Ջոն Նոքսը Անգլիայում, Շվեցարիայում և Ֆրանսիայում

խմբագրել

1549 թ.-ին Նոքսը ազատություն ստացավ և ուղեվորվեց Անգլիա, որտեղ այդ ժամանակ արքա Էդուարդ VI-ի կողմից տեղի էին ունենում բողոքական ռեֆորմներ և հիմք էր դրվում Անգլիական Եկեղեցուն։ Նոքսը անկախ եկեղեցական կազմակերպությունից շարունակում էր իր բողոքական քարոզները։ Այդ ընթացքում Անգլիայում եպիսկոպոսները այլևս չէին կարողակնում պահպանել իրենց իշխանությունը և Նոքսը սկսեց ավելի թեքվել դեպի ռադիկալ Կալվինականությունը` ինչը ժխտում էր եպիսկոպոսների հատուկ սրբությունը։

Էդուարդ VI-ի մահից հետո 1553 թ.-ին անգլիակն գահին բազմեց Մարի Թյուդորը։ Դա ստիպեց բողոքականներին լքել երկիրը։ Նոքսը գանց Շվեյցարիա և կանգ առավ Ժնևում, որը համարվում էր ժամանակի կալվինականության Եվրոպական կենտրոնը։ Նա նաև պարբերաբար այցելում էր Շոտլանդիա։ Այս ուղևորությունների ընթացքում նա կարողացավ բողոքական դարձնել մեծ քանակությամբ բնակիչների և պալատականների, այդ թվում այնպիսի նշանավոր արիստոկրատների ինչպիսիք են Կոմս Առգայլը և Ջեյմս Ստյուարդը։ Ժնևում ապրելու ընթացքում Նոքսը ավելի էր հեռանում անգլիականությունից և հրատարակում է «Շեփորի ձայնը կանանց հրեշավոր ղեկավարության դեմ» (անգլ.՝ The First Blast of the Trumpet Against the Monstrous Regiment of Women) աշխատությունը, որի մեջ առաջ է բերում կին ղեկավարների վնասատուության մասին գաղափարներ (դրանք հիմնականում ուղղված էին իրեն ժամանակակից Անգլիայի և Շոտլանդիայի թագուհիների դեմ)։ Նա գրել է.

  Դնել կնոջը յուրաքանչյուր ղեկավարող պաշտոնի յուրաքանչյուր ասպարեզում, ազգության, քաղաքի վրա` զզվելի, անբնական, աստվածապիղծ է, դա ամենից շատ է հակասում Աստծո ցանկությանը և սթափ դատողությանը, վերջին հաշվով պղծում է ամեն լավ բան և արդարություն[8][9][10][10]։  

1547 թ.-ին Նոքսը եկավ Դյեպ` Ֆրանսիա, որտեղ էլ իմացավ Մարի Թյուդորի մահավան և Եղիսաբեթ I-ի գահ բարձրանալու մասին։ Անգլիայում նորից հարմար պայմաններ էին ստեղծվել բողոքականության զարգացման համար, սակայն Եղիսաբեթ I-ը չէր ցանկանում իր երկիր թողնել «Շեփորի ձայնի» հեղինակին։ Իմանալով Անգլիա վերադառնալու առաջարկության մերժման մասին Նոքսը հայտարարեց` «Անգլիան հրաժարվելով ինձնից` հրաժարվում է ընկերոջից»։ Եվ 1559 թ.-ի մայիսի 2-ին վերադարձավ Շոտլանդիա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Libraries Australia Authorities
  6. «Документальный фильм: "Реформация в Шотландии. Джон Нокс"». ТБН. Всемирное общественное телевидение.
  7. Родэрик Грэм Мария Стюарт. — Жизнь замечательных людей. — Молодая гвардия, 2010. — ISBN 978-5-235-03335-1
  8. «Джон Нокс, 1558 год, "Первый трубный глас против чудовищного режима женщин" John Knox, 1558, "The First Blast of the Trumpet Against the Monstrous Regiment of Women"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  9. «Still Waters Revival Books, FREE and Discounted Reformation, Puritan, Reformed Baptist, Protestant, Calvinism, Presbyterian, Covenanter, Baptist Books, CDs, DVDs, MP3s, Videos …».
  10. 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  NODES