Ջոն Ռուիս
Ջոն Ռուիս (անգլ.՝ John Ruiz, հունվարի 4, 1972 թվական, Մեթյուեն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել սուպերծանր քաշային կարգում, սուպերծանր քաշային կարգում WBA (2001—2003 և 2004—2005) վարկածով աշխարհի չեմպիոն, NABF (1997—1998) և NABA (1998—1999) վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն։ Բռնցքամարտում հայտնի է իր անցկացրած մենամարտերի ոճով. «հարված-կլինչ, հարված-կլինչ»։
Ջոն Ռուիս | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | 4 հունվարի, 1972 |
Ծննդավայր | Մեթյուեն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաշային կարգ | Ծանր (90,892 կգ-ից ավելի) |
Հասակ | 188 սմ |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 3 ապրիլի, 2010 |
Մարտերի թիվ | 55 |
Հաղթանակների թիվ | 44 |
Հաղթանակ նոկաուտով | 30 |
Պարտություն | 9 |
Ոչ ոքի | 1 |
Տեղի չունեցած | 1 |
johnthequietmanruiz.com |
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելԲռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1992 թվականի օգոստոսին։ Առաջին մենամարտերն անցկացրել է 1-ին ծանր քաշային կարգում համեմատաբար թույլ մրցակիցների հետ մենամարտեր անցկացնելով։
Մենամարտը Սերգեյ Կոբոզևի հետ
խմբագրել1993 թվականի օգոստոսի 12-ին Ռուիսը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կոբոզևի հետ։ 2 բռնցքամարտիկներն էլ մենամարտից առաջ պարտություն չունեին։ Մենամարտն անցնում էր հավասար պայքարում, սակայն ռուս բռնցքամարտիկը մի փոքր ավելի ագրեսիվ էր գործում։ Մրցավարների ոչ միաձայն որոշումով այս մենամարտում հաղթող է ճանաչվում Կոբոզևը։
1993 — 1995
խմբագրել1993 թվականին Ռուիսը տեղափոխվում է ծանր քաշային կարգ։
1994 թվականի մայիսին Ռուիսը մենամարտ է անցկացնում բրիտանացի բռնցքամարտիկ Ջուլիուս Ֆրենսիսի հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է 4-րդ ռաունդում նոկաուտով հաղթել իր մրցակցին։
1994 թվականի օգոստոսին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Դանելլ Նիքոլսոնի հետ։ Այս մենամարտում Ռուիսը մրցավարների ոչ միաձայն որոշումով պարտություն է կրում։
1995 թվականի փետրվարին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Բորիս Փաուելլի (23-0) հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է մրցավարների միաձայն որոշումով հաղթել Փաուելլին, ով մենամարտից առաջ պարտություն չուներ։
Մենամարտը Դևիդ Տուայի հետ
խմբագրել1996 թվականի մարտին Ռուիսը մենամարտ է անցկացնում սամոացի բռնցքամարտիկ Դևիդ Տուայի հետ։ Մենամարտը տևում է ընդամենը 19 վայրկյան։ Տուան ծանր նոկաուտի է ենթարկում Ռուիսին։ Ռուիսը մի քանի րոպե պառկած է մնում ռինգի հատակին։
1996 — 1999
խմբագրելՄենամարտը Թոնի Թակերի հետ
խմբագրել1998 թվականին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Թոնի Թակերի հետ NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։ Այս մենամարտում Թակերը 2 անգամ հայտնվում է նոկդաունում՝ 1-ին և 11-րդ ռաունդներում։ 11-րդ ռաունդում Ռուիսը կարողանում է տեխնիկական նոկաուտով հաղթել իր մրցակցին։
Երեք մենամարտերը Էվանդեր Հոլիֆիլդի հետ
խմբագրել2000 թվականի օգոստոսին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի հետ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Մենամարտն ընթանում է միջին և մոտ տարածությունների վրա։ 2 բռնցքամարտիկներից ոչ մեկը չուներ նկատելի առավելություն։ 12 ռաունդներից հետո մրցավարները միավորների փոքր տարբերությամբ հաղթող են ճանաչում Հոլիֆիլդին։ Մենամարտից հետո Showtime հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուիսը հայտարարեց, որ մրցավարները իր հաղթանակը «գողացել են»։ Իսկ Հոլիֆիլդը հայտարարեց, որ պատրաստ է ռևանշ մենամարտի անցկացմանը[1]։
2001 թվականի մարտին Ռուիսը իր երկրորդ մենամարտն է անցկացնում Հոլիֆիլդի հետ։ Մենամարտի մեծ մասը նման էր առաջին մենամարտի ընթացքին։ 11-րդ ռաունդում Ռուիսի անցկացրած աջ հուկից հետո մրցակիցը հայտնվում է ռինգի հատակին, սակայն կարողանում է շարունակել մենամարտը։ Ռուիսը շտապում է զարգացնելու իր հաջողությունը։ Հոլիֆիլդը գրեթե չէր պատասխանում Ռուիսի հաջող հարվածաշարերին։ Ամբողջ ռաունդի ընթացքում Հոլիֆիլդը նոկաուտի ենթարկվելու վտանգի տակ էր։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Ռուիսը[2]։
2001 թվականի դեկտեմբերին Ռուիսը իր երրորդ մենամարտն է անցկացնում Հոլիֆիլդի հետ։ Ինչպես նախորդ 2 մենամարտերը, այս մեկը ևս ընթանում է մինչև վերջ և չի տարբերվում իր խիստ դիտարժանությամբ։ Վերլուծությունները ցույց էին տալիս, որ Հոլիֆիլդի անցկացրած 470 հարվածներից 152-ը դիպուկ էին ստացվել, իսկ Ռուիսի անցկացրած 411 հարվածներից՝ 141-ը։ Ինչպես պարզվեց մրցավար Դոն Օ’Նիլը անձամբ ծանոթ է Ռուիսին և վերջին 7 ռաունդներում հաղթող է ճանաչել Ռուիսին, չնայած այն հանգամանքին, որ տեսանելի կերպով թեկուզ փոքր, բայց առավելություն ուներ Հոլիֆիլդը։ Մենամարտից հետո տեղի ունեցած ասուլիսը կարող էր նույնիսկ վերածվել ծեծկռտուքի։ Հոլիֆիլդի խորհրդական Ջիմ Թոմասը բարկացած էր. «Ես հրաժարվում եմ անազնիվ խաղեր խաղալուց և չեմ ուզում ձևացնել, թե մենք չենք նկատել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Բոլորը Ամերիկայում գիտեն, որ հաղթողը Հոլիֆիլդն է»։ Ռուիսի թիմը գոհ էր արդյունքներից նույնիսկ այսպիսի սկանդալային մենամարտից հետո, քանի որ ոչ ոքի արդյունքի դեպքում WBA կաննոների համաձայն գոտին մնում է աշխարհի չեմպիոնի մոտ։ Հոլիֆիլդի հետ մենամարտից հետո Ռուիսը ստանում է 3,2 միլիոն դոլար[3][4][5]։
Մենամարտը Կիրկ Ջոնսոնի հետ
խմբագրել2002 թվականի հուլիսին Ռուիսը մենամարտ է անցկացնում կանադացի բռնցքամարտիկ պարտություն չունեցող Կիրկ Ջոնսոնի հետ։ Առաջին ռաունդի վերջում Ջոնսոնի գոտկատեղից ներքև արված հարվածից հետո Ռուիսը հայտնվում է ռինգի հատակին։ Մրցավարը ստիպված է լինում կանադացի բռնցքամարտիկից միավոր հանել։ 4-րդ ռաունդի վերջում Ջոնսոնը կրկին գոտկատեղից ներքև է հարվածում, սակայն այս անգամ մրցավարը բավարարվում է բանավոր զգուշացմամբ։ Այս անգամ Ռուիսը հարձակվում է մրցակցի վրա և կլինչի ժամանակ գլխով խփում նրան։ Մրցավարը նկատողություն է անում Ռուիսին։ Սակայն Ռուիսը երկրորդ անգամ է փորձում գլխով հարվածելու մրցակցին։ Այս անգամ մրցավարը կանգնեցնում է մենամարտը և հարցնում երկու բռնցքամարտիկներին. «Դուք ուզում եք որակազրկվել»։ Ռաունդի ավարտին դահլիճում լսելի էին հանդիսականների դժգոհության ձայները։ 7-րդ ռաունդի միջնամասում Ջոնսոնի հարվածը կրկին գոտկատեղից ներքև էր. մրցավարը ստիպված է լինում միավոր հանելու։ Ռուիսը հարվածից հետո հանգստանում է իրեն տրված 5 րոպեների ընթացքում։ 9-րդ ռաունդի վերջում Ռուիսը կարողանում է ձախ հուկ անցկացնել Ջոնսոնի ծնոտին։ 10-րդ ռաունդի վերջում Ջոնսոնը 4-րդ անգամ է հարվածում գոտկատեղից ներքև։ Մրցավարը արագ կանգնեցնում է մենամարտը և որակազրկում է կանադացի բռնցքամարտիկին[6]։
Մենամարտը Ռոյ Ջոնսի հետ
խմբագրել2003 թվականի մարտին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսի հետ։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով մենամարտում հաղթում է Ռոյ Ջոնսը[7][8][9][10][11][12]։
Մենամարտը Հասիմ Ռահմանի հետ
խմբագրել2003 թվականի դեկտեմբերին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի հետ սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտը շատ ձանձրալի ընթացք է ունենում։ Մրցավարը անընդհատ փորձում էր բռնցքամարտիկներին իրարից բաժանել։ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Ռուիսը, սակայն մենամարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ռահմանը հայտարարում էր, որ նա կարողացել է հաղթել մրցակցին իր անցկացրած ջաբերով և հարվածների թվով։
2004 — 2005
խմբագրելԵրբ Ռոյ Ջոնսը վերադառնում է կիսածանր քաշային կարգ, սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնում են Ջոն Ռուիսին։
Մենամարտը Ֆրես Օկենդոյի հետ
խմբագրել2004 թվականի ապրիլի 17-ին Ռուիսը մենամարտ է անցկացնում պուերտոռիկացի բռնցքամարտիկ Ֆրես Օկենդոյի հետ։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է նոկաուտով հաղթել իր մրցակցին և պաշտպանել սուպերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մենամարտը Էնդրյու Գոլոտայի հետ
խմբագրել2004 թվականի նոյեմբերին Ռուիսը մենամարտ է անցկացնում լեհ բռնցքամարտիկ Էնդրյու Գոլոտայի հետ։ Մենամարտից առաջ Ռուիսը հայտարարում էր. «Գոլոտայի հետ մենամարտը քիչ հավանական է, որ շատ ծանր կստացվի։ Դժվար է նույնիսկ ավելի հարմար մրցակից պատկերացնել»։ Գոլոտան շատ հանգիստ էր վերաբերվում Ռուիսի հայտարարություններին. «Թող խոսի, նա ինձ չի անհանգստացնում։ Ես վստահ եմ, որ կհաղթեմ նրան նոկաուտով 5-ից 8-րդ ռաունդների ընթացքում»։ Գոլոտայի մարզիչը հայտարարում էր, որ նա շատ լավ մարզավիճակում է և կարողացել է իրեն ցույց տալ մենամարտից առաջ եղած նախապատրաստական մարտերի ժամանակ հաղթելով 2 մրցակիցների։ 2-րդ ռաունդում Ռուիսը 2 անգամ նոկաուտի է ենթարկվում։ 4-րդ ռաունդում մրցավարը ստիպված է լինում Ռուիսից միավոր հանելու. սա առաջին անգամն էր, երբ Ռուիսից միավոր էին հանում չնայած այն հանգամանքին, որ նա արդեն հասցրել էր մի քանի «կեղտոտ» մարտեր անցկացնել։ Գոլոտան նկատելի կերպով ավելի շատ հարվածներ էր անցկացնում, սակայն մրցավարների միաձայն որոշումով հաղթանակը տրվում է Ռուիսին։ Մենամարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ռուիսը հայտարարում է, որ սա իր կարիերայի ամենածանր մենամարտն էր։ Սա Ռուիսի 5-րդ պաշտպանությունն էր, սակայն շատ մասնագետների կարծիքով մենամարտում հաղթել էր Գոլոտան[13][14]։
2005 — 2007
խմբագրելՄենամարտը Ջեյմս Թոնիի հետ
խմբագրել2005 թվականի ապրիլին Ռուիսը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյմս Թոնիի հետ։ Այս մենամարտում Ռուիսը պարտություն է կրում, սակայն Թոնիի դոպինգ թեստի դրական պատասխանից հետո այս մենամարտի կարգավիճակը փոխվում է որպես չկայացած (no contest)[15][16][17]։
Առաջին մենամարտը Նիկոլայ Վալուևի հետ
խմբագրել2005 թվականի վերջին Ռուիսը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևի հետ։ Մենամարտն անցնում է գրեթե հավասար պայքարում։ 12 ռաունդներից հետո 2 մրցավարների որոշումով հաղթող է ճանաչվում ռուս բռնցքամարտիկը (114-116, 114-114, 113-116)[18][19][20][21][22][23][24]։
Որակավորման մենամարտը Ռուսլան Չագաևի հետ
խմբագրել2006 թվականին Ռուիսը մեկնում է Գերմանիա, որտեղ որակավորման մենամարտ (eliminator) է անցկացնում ուզբեկ բռնցքամարտիկ Ռուսլան Չագաևի հետ[25]։ Մենամարտն անցնում է Չագաևի փոքր առավելությամբ։ 12 ռաունդներից հետո անակնկալ կերպով մրցավարներից մեկը հաղթանակը շնորհում է Ռուիսին 115—114 հաշվով, սակայն մյուս 2 մրցավարները հաղթանակը տալիս են ուզբեկ բռնցքամարտիկին. 117—111 և 116—112:
Որակավորման մենամարտը Ջամիլ ՄքՔլայնի հետ
խմբագրել2007 թվականի մարտին Ռուիսը որակավորման մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Ջամիլ ՄքՔլայնի հետ ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Երեկոյի մենամարտերից էին. Նեյթ Քեմփբելլ — Խուան Դիաս, Սեմյուել Պիտեր — Օլեգ Մասկաև։ Այս մենամարտում Ռուիսը կարողանում է միավորներով վստահ հաղթանակ տանել (117-111, 118-110, 119-109)։
Երկրորդ մենամարտը Նիկոլայ Վալուևի հետ
խմբագրել2008 թվականի օգոստոսին Ռուիսը երկրորդ մենամարտն է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևի հետ։ Խաղարկվում էր ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը։ Ինչպես առաջին մենամարտը, այս մեկը ևս անցնում էր հավասար պայքարում։ 10-րդ ռաունդի վերջում Վալուևը հրում է Ռուիսին, ինչից հետո Ռուիսը հայտնվում է ռինգի հատակին։ Մրցավարը ռուս բռնցքամարտիկից միավոր է հանում։ Այս մենամարտում 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթող է ճանաչվում ռուս բռնցքամարտիկը (111-116, 113-116, 113-114)[26]։
Չեմպիոնական մենամարտը Դևիդ Հեյի հետ
խմբագրել2010 թվականի ապրիլին Ռուիսը մենամարտ է անցկացնում բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյի հետ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Մենամարտը շատ ակտիվ տեմպով է սկսվում. Ռուիսը հենց սկզբից նետվում է առաջ, սակայն դա չի վախեցնում Հեյին, և նրա մի քանի հարվածներից հետո Ռուիսը հայտնվում է նոկդաունում։ Ռուիսը կարողանում է բարձրանալ, իսկ Հեյը շտապում է զարգացնելու իր հաջողությունը միևնույն ժամանակ մի քանի հարված հասնում է Ռուիսի գլխի հետևի հատվածին, ինչի համար Հեյը նկատողություն է ստանում։ Այսպիսի ծանր առաջին ռաունդից հետո Ռուիսը խուսափում է առաջին համարով հանդես գալուց։ Բրիտանացի բռնցքամարտիկը շատ հաջող կերպով հակագրոհում էր օգտագործելով իր արագությունը։ 5-րդ ռաունդի վերջում Հեյի հարվածից հետո Ռուիսը նորից է հայտնվում նոկդաունում։ 6-րդ ռաունդի սկզբում մրցավարը հերթական անգամ հաշիվ է բացում Ռուիսի համար։ Ռուիսը փորձում էր առաջ գնալ և մարտը վարել իրեն հարմար տարածության վրա, որը սակայն չի հաջողվում։ Հաջորդ ռաունդներում մենամարտի պատկերը չէր փոխվում, և 9-րդ ռաունդում Հեյի հերթական հաջող գրոհից հետո Ռուիսի անկյունից սրբիչ են նետում հրաժարվելով մենամարտի հետագա անցկացումից։
Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն
խմբագրելՏերմին | Նշանակություն |
---|---|
Հաղթանակ | |
Ոչ ոքի | |
Պարտություն | |
Չկայացած | |
КО | Նոկաուտ |
ТКО | Տեխնիկական նոկաուտ |
UD, PTS | Մրցավարների միաձայն որոշում |
MD | Մրցավարների մեծամասնության որոշում |
SD | Մրցավարների ոչ միաձայն որոշում |
RTD | Հրաժարում մենամարտի շարունակումից |
DQ | Որակազրկում |
NC | Չկայացած |
Մենամարտ | Ցուցանիշ | Քաշային կարգ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
44(30)-9-1,1NC | Ծանր | ապրիլի 3, 2010 | 38 տարի, 2 ամիս, 30 օր | Դևիդ Հեյ (44-8-1) | 29 տարի, 5 ամիս, 21 օր | M.E.N. Arena, Մանչեստր, Լանկաշիր, Միացյալ Թագավորություն | Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար (Հեյի 1-ին պաշտպանություն)։ 1-ին ռաունդում Ռուիսը 2 անգամ հայտնվում է նոկդաունում։ 5-րդ և 6-րդ ռաունդներում Ռուիսը հայտնվում է նոկդաունում։ | ||
44(30)-8-1,1NC | Ծանր | նոյեմբերի 7, 2009 | 37 տարի, 10 ամիս, 3 օր | Ադնան Սերին (19-10-1) | 30 տարի, 6 ամիս, 23 օր | Arena Nurnberger Versicherung, Նյուրնբերգ, Բավարիա, Գերմանիա | |||
43(29)-8-1,1NC | Ծանր | օգոստոսի 30, 2008 | 36 տարի, 6 ամիս, 26 օր | Նիկոլայ Վալուև (2) (48-1) | 35 տարի, 9 օր | Max-Schmeling-Halle, Prenzlauer Berg, Բեռլին, Գերմանիա | Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 111-116, 113-116, 113-114: | ||
43(29)-7-1,1NC | Ծանր | մարտի 8, 2008 | 36 տարի, 2 ամիս, 4 օր | Ջամիլ ՄքՔլայն (38-8-3) | 37 տարի, 9 ամիս, 16 օր | Plaza de Toros, Կանկուն, Կինտանա Ռոո, Մեքսիկա | Որակավորման մենամարտ ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ. 117-111, 118-110, 119-109: | ||
42(29)-7-1,1NC | Ծանր | հոկտեմբերի 13, 2007 | 35 տարի, 9 ամիս, 9 օր | Օտիս Թիսդեյլ (25-18-1) | 38 տարի, 6 ամիս, 7 օր | Sears Centre, Hoffman Estates, Իլինոյս, ԱՄՆ | |||
41(28)-7-1,1NC | Ծանր | նոյեմբերի 18, 2006 | 34 տարի, 10 ամիս, 14 օր | Ռուսլան Չագաև (21-0-1) | 28 տարի, 30 օր | Burg-Waechter Castello, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա | WBA վարկածով որակավորման մենամարտ։ Հաշիվ. 111-117, 115-114, 112-116: | ||
41(28)-6-1,1NC | Ծանր | դեկտեմբերի 17, 2005 | 33 տարի, 11 ամիս, 13 օր | Նիկոլայ Վալուև (42-0) | 32 տարի, 3 ամիս, 26 օր | Max-Schmeling-Halle, Prenzlauer Berg, Բեռլին, Գերմանիա | Կորցրել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 4-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 114-116, 114-114, 113-116: | ||
41(28)-5-1,1NC | Ծանր | ապրիլի 30, 2005 | 33 տարի, 3 ամիս, 16 օր | Ջեյմս Թոնի (68-4-2) | 36 տարի, 8 ամիս, 6 օր | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | Մենամարտը համարվել է չկայացած Թոնիի դոպինգ թեստի դրական լինելու պատճառով։ Հաշիվ. 111-116, 111-116, 112-115: | ||
41(28)-5-1 | Ծանր | նոյեմբերի 13, 2004 | 32 տարի, 10 ամիս, 9 օր | Էնդրյու Գոլոտա (38-4-1) | 36 տարի, 10 ամիս, 8 օր | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 114-111, 113-112, 114-111: | ||
40(28)-5-1 | Ծանր | ապրիլի 17, 2004 | 32 տարի, 3 ամիս, 13 օր | Ֆրես Օկենդո (24-2) | 31 տարի, 17 օր | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
39(27)-5-1 | Ծանր | դեկտեմբերի 13, 2003 | 31 տարի, 11 ամիս, 9 օր | Հասիմ Ռահման (35-4-1) | 31 տարի, 1 ամիս, 6 օր | Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | Նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Հաշիվ. 118-110, 115-114, 116-112: | ||
38(27)-5-1 | Ծանր | մարտի 1, 2003 | 31 տարի, 1 ամիս, 25 օր | Ռոյ Ջոնս (47-1) | 34 տարի, 1 ամիս, 13 օր | Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Կորցրել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ Հաշիվ. 112-116, 110-118, 111-117: | ||
38(27)-4-1 | Ծանր | հուլիսի 27, 2002 | 30 տարի, 6 ամիս, 23 օր | Կիրկ Ջոնսոն (32-0-1) | 30 տարի, 28 օր | Mandalay Bay, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
37(27)-4-1 | Ծանր | դեկտեմբերի 15, 2001 | 29 տարի, 11 ամիս, 11 օր | Էվանդեր Հոլիֆիլդ (3) (37-5-1) | 39 տարի, 1 ամիս, 26 օր | Foxwoods Resort, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | Պաշտպանել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ Հաշիվ. 115-113, 112-116, 114-114: | ||
37(27)-4 | Ծանր | մարտի 3, 2001 | 29 տարի, 1 ամիս, 27 օր | Էվանդեր Հոլիֆիլդ (2) (37-4-1) | 38 տարի, 4 ամիս, 12 օր | Mandalay Bay, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Նվաճել է ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Հոլիֆիլդի 1-ին պաշտպանություն)։ Հաշիվ. 116-110, 115-111, 114-111: | ||
36(27)-4 | Ծանր | օգոստոսի 12, 2000 | 28 տարի, 7 ամիս, 8 օր | Էվանդեր Հոլիֆիլդ (36-4-1) | 37 տարի, 10 ամիս, 24 օր | Paris Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | Մենամարտ ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 113-114, 113-114, 112-116: | ||
36(27)-3 | Ծանր | դեկտեմբերի 11, 1999 | 27 տարի, 11 ամիս, 7 օր | Թոմաս Ուիլյամս (25-6) | 29 տարի, 5 ամիս, 11 օր | Grand Casino, Տունիկա, Միսսիսիպի, ԱՄՆ | Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ | ||
35(26)-3 | Ծանր | հունիսի 12, 1999 | 27 տարի, 5 ամիս, 8 օր | Ֆերնելի Ֆելիզ (16-1) | 28 տարի, 10 ամիս, 28 օր | Shriner’s Auditorium, Մասաչուսեթս, ԱՄՆ | Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
34(25)-3 | Ծանր | մարտի 13, 1999 | 27 տարի, 2 ամիս, 9 օր | Մարիո Քաուլի (21-1) | 28 տարի, 5 ամիս, 5 օր | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | Պաշտպանել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
33(24)-3 | Ծանր | սեպտեմբերի 19, 1998 | 26 տարի, 8 ամիս, 15 օր | Ջերրի Բալլարդ (19-1-1) | 29 տարի, 7 ամիս, 22 օր | Georgia Dome, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ | Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 3-րդ պաշտպանություն)։ Նվաճել է WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի թափուր տիտղոսը։ | ||
32(23)-3 | Ծանր | հունվարի 31, 1998 | 26 տարի, 27 օր | Թոնի Թակեր (56-6) | 39 տարի, 1 ամիս, 4 օր | Ice Palace, Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ | Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 2-րդ պաշտպանություն)։ | ||
31(22)-3 | Ծանր | հունիսի 17, 1997 | 25 տարի, 5 ամիս, 13 օր | Рэй Анис (24-3) | 30 տարի, 10 ամիս, 3 օր | Casino Magic, Бей-Сент-Луис, Միսսիսիպի, ԱՄՆ | Պաշտպանել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
30(21)-3 | Ծանր | հունվարի 14, 1997 | 25 տարի, 10 օր | Ջիմմի Տունդեր (31-6) | 30 տարի, 11 ամիս, 11 օր | Hale Arena, Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ | Նվաճել է NABF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի թափուր տիտղոսը։ Հաշիվ. 115-112, 116-111, 112-115: | ||
29(21)-3 | Ծանր | նոյեմբերի 26, 1996 | 24 տարի, 10 ամիս, 22 օր | Յուրի Ելիստրատով (10-3) | 32 տարի, 5 ամիս, 15 օր | York Hall, Бетнал Грин, Լոնդոն, Միացյալ Թագավորություն | |||
28(20)-3 | Ծանր | հոկտեմբերի 25, 1996 | 24 տարի, 9 ամիս, 21 օր | Նաթանիել Ֆիթչ (12-15) | 37 տարի, 11 ամիս, 24 օր | The Roxy, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
27(19)-3 | Ծանր | Հուլիսի 18, 1996 | 24 տարի, 6 ամիս, 14 օր | Գրեգ Փիքրոմ (9-1-1) | 36 տարի, 1 ամիս, 27 օր | The Roxy, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
26(18)-3 | Ծանր | հունիսի 6, 1996 | 24 տարի, 5 ամիս, 2 օր | Դոուգ Դևիս (7-17-1) | 31 տարի, 10 ամիս, 19 օր | The Roxy, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
25(17)-3 | Ծանր | մարտի 15, 1996 | 24 տարի, 2 ամիս, 11 օր | Դևիդ Տուա (22-0) | 23 տարի, 3 ամիս, 23 օր | Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | Կորցրել է WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսը (Ռուիսի 1-ին պաշտպանություն)։ | ||
25(17)-2 | Ծանր | հոկտեմբերի 7, 1995 | 23 տարի, 9 ամիս, 3 օր | Սթիվ Փաննելլ (18-2) | 28 տարի, 8 ամիս, 5 օր | Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | |||
24(16)-2 | Ծանր | օգոստոսի 24, 1995 | 23 տարի, 7 ամիս, 21 օր | Ուիլլի Ջեքսոն (10-3) | 26 տարի, 5 ամիս, 27 օր | Սոմերվիլլ, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
23(15)-2 | Ծանր | հունիսի 16, 1995 | 23 տարի, 5 ամիս, 12 օր | Դերրիկ Ռոդդի (15-4) | 28 տարի, 5 օր | Elephant & Castle Centre, Southwark, Լոնդոն, Միացյալ Թագավորություն | Նվաճել է WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսը։ | ||
22(14)-2 | Ծանր | մայիսի 17, 1995 | 23 տարի, 4 ամիս, 13 օր | Մայքլ Մյուրրեյ (12-7) | 29 տարի, 8 ամիս, 14 օր | Իպսուիչ, Միացյալ Թագավորություն | |||
21(13)-2 | Ծանր | մարտի 30, 1995 | 23 տարի, 2 ամիս, 26 օր | Ջեք Բաշթինգ (21-10) | 38 տարի, 6 ամիս, 28 օր | York Hall, Bethnal Green, Լոնդոն, Միացյալ Թագավորություն | |||
20(12)-2 | Ծանր | փետրվարի 4, 1995 | 23 տարի, 1 ամիս | Բորիս Փոուելլ (23-0) | 30 տարի, 1 ամիս, 16 օր | Silver Nugget, Bethnal Green, ԱՄՆ | Հաշիվ. 97-93, 98-92, 98-92: | ||
19(12)-2 | Ծանր | հոկտեմբերի 1, 1994 | 22 տարի, 8 ամիս, 27 օր | Ռիկ Սալլիվան (3-3) | 30 տարի, 9 ամիս, 3 օր | The Roxy, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
18(11)-2 | Ծանր | օգոստոսի 4, 1994 | 22 տարի, 7 ամիս | Դանելլ Նիքոլսոն (15-1) | 26 տարի, 8 ամիս, 20 օր | Foxwoods Resort, Машантукет, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | Մենամարտ ծանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Հաշիվ. 110-118, 113-115, 115-113: | ||
18(11)-1 | Ծանր | հունիսի 25, 1994 | 22 տարի, 5 ամիս, 21 օր | Մուհամմադ Ասկաի (0-7) | 34 տարի, 1 ամիս, 13 օր | Revere, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
17(10)-1 | Ծանր | մայիսի 25, 1994 | 22 տարի, 4 ամիս, 21 օր | Ջուլիուս Ֆրենսիս (6-0) | 29 տարի, 5 ամիս, 17 օր | Colston Hall, Բրիստոլ, Միացյալ Թագավորություն | |||
16(9)-1 | Ծանր | նոյեմբերի 27, 1993 | 21 տարի, 10 ամիս, 23 օր | Կարլ Ուիլյամս (14-14) | 23 տարի, 11 ամիս, 3 օր | Masonic Auditorium, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ | |||
15(9)-1 | Ծանր | նոյեմբերի 3, 1993 | 21 տարի, 9 ամիս, 30 օր | Կորդուելլ Հիլթոն (26-34-2) | 35 տարի, 1 ամիս, 14 օր | Whitchurch Sports Centre, Բրիստոլ, Միացյալ Թագավորություն | |||
14(9)-1 | 1-ին ծանր | օգոստոսի 12, 1993 | 21 տարի, 7 ամիս, 8 օր | Սերգեյ Կոբոզև (14-0-1) | 29 տարի, 23 օր | Casino Magic, Сент-Луис Бэй, Միսսիսիպի, ԱՄՆ | Հաշիվ. 94-98, 97-95, 94-96: | ||
14(9)-0 | Ծանր | հունիսի 25, 1993 | 21 տարի, 5 ամիս, 21 օր | Էկզում Սփեյթ (5-7-1) | 29 տարի, 10 ամիս, 24 օր | Chelsea A.C., Челси, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
13(9)-0 | Ծանր | ապրիլի 30, 1993 | 21 տարի, 3 ամիս, 26 օր | Ջորջ Չեմբերս (մեկնարկ) | Chelsea A.C., Челси, Մասաչուսեթս, ԱՄՆ | ||||
12(8)-0 | 1-ին ծանր | ապրիլի 16, 1993 | 21 տարի, 3 ամիս, 12 օր | Մարկ Սոննիեր (3-2) | 28 տարի, 1 ամիս, 22 օր | Cyclorama Building, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
11(7)-0 | Ծանր | ապրիլի 3, 1993 | 21 տարի, 2 ամիս, 30 օր | Խուան Կինտանա (6-25-2) | 35 տարի, 11 ամիս, 23 օր | Սոմերվիլլ, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
10(7)-0 | մարտի 20, 1993 | 21 տարի, 2 ամիս, 16 օր | Լորենցո Փուլ (0-3) | 25 տարի, 10 ամիս, 27 օր | Revere, Մասաչուսեթս, ԱՄՆ | ||||
9(6)-0 | Ծանր | մարտի 5, 1993 | 21 տարի, 2 ամիս, 1 օր | Դերրիկ Ջոնս (дебют) | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | ||||
8(5)-0 | փետրվարի 20, 1993 | 21 տարի, 1 ամիս, 16 օր | Ֆիլ Փրինս (1-5) | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||||
7(4)-0 | Ծանր | հունվարի 30, 1993 | 21 տարի, 26 օր | Միգել Ռոսա (4-20) | 34 տարի, 6 ամիս, 18 օր | National Guard Armory, Челси, Մասաչուսեթս, ԱՄՆ | |||
6(3)-0 | Ծանր | հունվարի 16, 1993 | 21 տարի, 12 օր | Ջոն Բեզիլ Ջեքսոն (2) (0-9) | 28 տարի, 2 ամիս, 29 օր | Belmont, Նյու Հեմփշիր, ԱՄՆ | |||
5(3)-0 | Ծանր | դեկտեմբերի 10, 1992 | 20 տարի, 11 ամիս, 6 օր | Խեսուս Ռոհենա (1-6) | Teachers Union Hall, Բոստոն, ԱՄՆ | ||||
4(2)-0 | նոյեմբերի 13, 1992 | 20 տարի, 10 ամիս, 9 օր | Ջոն Բեզիլ Ջեքսոն (0-8) | 28 տարի, 26 օր | Revere, ԱՄՆ | ||||
3(2)-0 | Ծանր | նոյեմբերի 3, 1992 | 20 տարի, 9 ամիս, 30 օր | Բարրի Կիրտոն (5-4) | Foxwoods Resort, Կոնեկտիկուտ, ԱՄՆ | ||||
2(1)-0 | Ծանր | սեպտեմբերի 12, 1992 | 20 տարի, 8 ամիս, 8 օր | Մայք Վասսեր (дебют) | Wonderland Race Track, Revere, ԱՄՆ | ||||
1(0)-0 | 1-ին ծանր | օգոստոսի 20, 1992 | 20 տարի, 7 ամիս, 16 օր | Քևին Փարկեր (2-0-1) | 32 տարի, 3 ամիս | Taj Majal Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ | |||
Մենամարտ | Ցուցանիշ | Քաշային կարգ | Ամսաթիվ | Տարիք | Մրցակից | Մրցակցի տարիք | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
Տիտղոսներ
խմբագրելՏարածաշրջանային տիտղոսներ
խմբագրելԱշխարհի չեմպիոնի տիտղոսներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ХОЛИФИЛД ПОБЕДИЛ, НО ЗАСТАВИЛ ЗАДУМАТЬСЯ: НАСТОЯЩИЙ ОН КОРОЛЬ ИЛИ НЕТ? Արխիվացված 2009-01-08 Wayback Machine
- ↑ ХОЛИФИЛД ПРОИГРАЛ! Արխիվացված 2008-12-27 Wayback Machine
- ↑ «РУИС — ХОЛИФИЛД: НЕНУЖНЫЙ БОЙ НЕНУЖНЫХ ЧЕМПИОНОВ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «РУИС — ХОЛИФИЛД: СТРАННАЯ ТРЕТЬЯ СЕРИЯ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «СУДЬБОНОСНОЕ РЕШЕНИЕ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «САМ СЕБЕ МАМОЧКА». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «РОЙ ДЖОНС И ДОН ЧИНГАЧГУК». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «ДЖОНС — РУИС: БЕСПРЕЦЕДЕНТНЫЙ ПРЕЦЕДЕНТ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «РОЙ ДЖОНС: МАЛЕНЬКИЙ ГИГАНТ БОЛЬШОГО БОКСА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ЗАГОВОР Արխիվացված 2008-02-28 Wayback Machine
- ↑ «Рой ДЖОНС И БОЛЬШИЕ БРАТЬЯ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «БОЕЦ МЕСЯЦА: Рой ДЖОНС: НЕЧИСТАЯ СИЛА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Отчёт о бое Джона Руиса и Анджея Голоты
- ↑ Джон Руис и Анджей Голота комментируют итоги своего боя
- ↑ «АПРЕЛЬ-2005: НЕВОСТРЕБОВАННЫЙ ТРИУМФ ТОУНИ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «СОБЫТИЕ МЕСЯЦА ТОУНИ — ЧЕМПИОН В ТЯЖЕЛОМ ВЕСЕ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «БОЕЦ МЕСЯЦА: Джеймс ТОУНИ, НЕЗНАКОМЫЙ С СОВЕСТЬЮ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ««ЗА» И «ПРОТИВ»». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Николай ВАЛУЕВ: «НЕ ВОЛНУЙТЕСЬ, ВСЕ БУДЕТ НОРМАЛЬНО»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «ТРЕНЕР РУИСА НАДЕЕТСЯ ПОЛУЧИТЬ… ПАРУ ЦВЕТОЧКОВ». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «СЕГОДНЯ ВАЛУЕВ ДЕРЕТСЯ ЗА ТИТУЛ, КОТОРЫМ ВЛАДЕЛ Мохаммед АЛИ». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Николай ВАЛУЕВ: «СЛЕДУЮЩИМ СОПЕРНИКОМ МОЖЕТ СТАТЬ Владимир КЛИЧКО»». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Тяжёлый титул Валуева Արխիվացված 2006-01-04 Wayback Machine
- ↑ «Николай ВАЛУЕВ: И ТУТ МЫ ВЗЯЛИ В РУКИ РУЖЬЯ…». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Руслан Чагаев победил Джона Руиса
- ↑ Николай Валуев победил Джона Руиса Արխիվացված 2008-09-12 Wayback Machine