Ջորջ Էդվարդ Իսթհեմ (անգլ.՝ George Edward Eastham, սեպտեմբերի 23, 1936(1936-09-23)[1][2], Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 20, 2024(2024-12-20)[3]), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի կազմում ընդգրկվել է 1966 թվականի աշխարհի առաջնությանը, որը մրցաշարի ավարտին դարձել է աշխարհի չեմպիոն։ Թեև նա ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել մրցաշարի ընթացքում[4][5]։

Ջորջ Իսթհեմ
անգլ.՝ George Eastham
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 1936(1936-09-23)[1][2]
Ծննդավայր Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 20, 2024(2024-12-20)[3] (88 տարեկան)
Հասակ 1,7 մետր
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Իսթհեմը ծնվել է ֆուտբոլիստի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջորջ Ռիչարդ Իսթհեմը, խաղացել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս», «Բրենտֆորդ», «Բլեքփուլ» ակումբներում, ինչպես նաև Անգլիայի ազգային հավաքականում։ Նրա հորեղբայրը՝ Հարի Իսթհեմը, խաղացել է «Լիվերպուլում», «Տրանմեր Ռովերսում» և «Ակրինգտոն Սթենլիում»։

Ակումբային

խմբագրել

Էդվարդ Իսթհեմն իր կարիերան սկսել է հյուսիսիռլանդական «Արդս» ակումբում, որտեղ այդ ժամանակ նրա հայրն աշխատել է որպես մարզիչ։

«Նյուքասլ Յունայթեդ»

խմբագրել

1956 թվականին Իսթհեմը պայմանագիր է ստորագրել «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Իր նոր ակումբի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1956 թվականի հոկտեմբերի 6-ին՝ «Լուտոն Թաունի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։ Չորս մրցաշրջանի ընթացքում Իսթհեմը մասնակցել է 124 խաղի և խփել 29 գոլ։

«Արսենալ»

խմբագրել

Իսթհեմն իր նորամուտը նշել է «Արսենալի» կազմում 1960 թվականի դեկտեմբերի 10-ին՝ «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, որում նա երկու գոլի հեղինակ է դարձել։ Այդ խաղում «Արսենալը» հաղթել է 5-1 հաշվով[6]։ Նույն մրցաշրջանում նա «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում իր նախկին թիմի՝ «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում խփել է հավասարեցնող գնդակ, ինչից հետո արժանանացել է «Հուդա» մականվանը և հանդիպման ժամանակ բախվել երկրպագուների դժգոհությանը։

1963-1966 թվականներին Իսթհեմը եղել է թիմի ավագ[7]։


1966 թվականի ձախողված մրցաշրջանից հետո, որտեղ «Արսենալը» զբաղեցրել 14-րդ տեղը, գլխավոր մարզիչ Բիլի Ռայթը հրաժարական է տվել, իսկ 30֊ամյա Իսթհեմը տեղափոխվել է «Սթոք Սիթի» ակումբ։ «Արսենալի» կազմում Իսթհեմը մասնակցել է 223 խաղի և խփել 41 գնդակ։[7]։

Սթոք Սիթի

խմբագրել

1966-1967 մրցաշրջանի սկզբում Իսթհեմին 35․000 ֆունտով ձեռք է բերել «Սթոք Սիթի» ակումբը, որի կազմում նա հաղթել է Ֆուտբոլային լիգայի գավաթը 1971-1972 թվականների մրցաշրջանում, որի եզրափակչում նա խփել հաղթական գոլ Չելսիի դեմ՝ հաշիվը դարձնելով 2-1[8]։

Իսթհեմն ակումբի կազմում մասնակցել է 194 հանդիպման, որոնցից տասը փոխարինման է դուրս եկել և դարձել 4 գոլի հեղինակ։ 1974 թվականին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան։

Ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար Իսթհեմը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Ազգային հավաքականում

խմբագրել

Իսթհեմը Անգլիայի հավաքականում խաղացել է 1963-1966 թվականներին։ Նա իր նորամուտը նշել է 1963 թվականի մայիսի 8-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում։ Հավաքականում վերջին խաղը տեղի է ունեցել 1966 թվականի հուլիսի 3-ին Կոպենհագենում Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում 1966 թվականի աշխարհի առաջնության նախօրեին։ Իսթհեմը 1966 թվականին ընդգրկվել է աշխարհի առաջնությանը, բայց ոչ մի հանդիպում չի չխաղացել։

Այն ժամանակվա կանոնների համաձայն ոսկե մեդալներ շնորհվում էին միայն եզրափակիչ հանդիպման մասնակիցներին։ 2009 թվականին ՖԻՖԱ-ն որոշել է, որ այն ֆուտբոլիստները, որոնք ընդգրկված են եղել աշխարհի առաջնության հայտացուցակում, բայց չեն մասնակցել եզրափակիչ հանդիպմանը, ամեն դեպքում պետք է ոսկե մեդալներ շնորհվեն։ Այս որոշումից հետո Անգլիայի ֆուտբոլային միությունը մեդալներ է շնորհել աշխարհի գավաթի ողջ մնացած բոլոր մասնակիցներին: Նրանց թվում է եղել Ջորջ Իսթհեմը[9]։

Մարզչական

խմբագրել

Իսթհեմը հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ․ նա դարձել է «Սթոք Սիթիի» մարզչի օգնականը, որի հրաժարականից հետո 1977 թվականին փոխարինել է նրան։ Նոր մարզչի առաջին մրցաշրջանը չափազանց անհաջող է ստացվել, քանի որ Իսթհեմի գլխավորությամբ թիմը չի կարողացել ամրապնդվել Անգլիայի ֆուտբոլային լիգայի բարձրագույն դիվիզիոնում և 1976-77 մրցաշրջանի արդյունքներով դուրս է եկել երկրորդ դիվիզիոն։

1978 թվականին նա արտագաղթել է Հարավային Աֆրիկա, որտեղ զբաղվել է սպորտային հագուստի բիզնեսով։ Նա նաև ֆուտբոլ է պարապել տեղի սևամորթ երեխաներին[10]։

Ջորջ Էդվարդ Իսթհեմը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 20֊ին, 88 տարեկանում[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Սթոք Սիթի»

խմբագրել

Հավաքականում

խմբագրել
  • Աշխարհի չեմպիոն: 1966 թ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 George Eastham OBE (1936-2024)Stoke City F.C..
  4. «50 лет победе Англии на ЧМ - Англия, Англия - Блоги Sports.ru». Sports.ru (ռուսերեն). 2016-07-30. Վերցված է 2024-12-21-ին.
  5. «Рыцари, бизнесмены и грузоперевозчики. Судьбы чемпионов мира по футболу 1966 года - ТАСС». TACC (ռուսերեն). Վերցված է 2024-12-21-ին.
  6. Harris, Jeff & Hogg, Tony Arsenal Who's Who. — Independent UK Sports, 1995. — С. 162—163. — ISBN 1-899429-03-4
  7. 7,0 7,1 Harris, Jeff & Hogg, Tony Arsenal Who's Who. — Independent UK Sports, 1995. — С. 162—163. — ISBN 1-899429-03-4
  8. «Джордж Истэм подписал фото со «Сток Сити»». All Star Signings (ռուսերեն). Վերցված է 2024-12-21-ին.
  9. Награждение победителей чемпионата мира 1966 года Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն)
  10. «Рыцари, бизнесмены и грузоперевозчики. Судьбы чемпионов мира по футболу 1966 года». Рамблер/спорт (ռուսերեն). 2020-04-21. Վերցված է 2024-12-21-ին.
  11. «George Eastham OBE (1936-2024)». Stoke City FC. 20 December 2024. Վերցված է 20 December 2024-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Իսթհեմ» հոդվածին։
  NODES