Ռաշիդ Քարամե
Քարամե Ռաշիդ (դեկտեմբերի 30, 1921[1][2][3], Տրիպոլի - հունիսի 1, 1987[4][1][3], Բեյրութ, Լիբանան), Լիբանանի պետական գործիչ։ Մասնագիտությամբ իրավաբան։ 1947 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը։ 1951 թվականից՝ պառլամենտի դեպուտատ։ 1951–1955 թվականներին զբաղեցրել է մինիստրական տարբեր պաշտոններ։ Լիբանանի պրեմիեր մինիստր՝ 1955–1976 թվականներին (ընդհատումներով) և 1984 թվականի ապրիլից (ազգային միասնության կառավարության ղեկավար)։ Լիբանանի ազգային անկախության և սուվերենության ամրապնդման կողմնակից։
Ռաշիդ Քարամե արաբ․՝ رشيد كرامي | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1921[1][2][3] |
Ծննդավայր | Տրիպոլի |
Մահացել է | հունիսի 1, 1987[4][1][3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Abdul Hamid Karami? |
Զբաղեցրած պաշտոններ | Լիբանանի վարչապետ |
Կուսակցություն | Ազգային փրկության ռազմաճակատ |
Rashid Karami Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդ Քարամե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |