Ռեյնջերս ՖԱ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեյնջերս Ֆուտբոլային Ակումբ (անգլ.՝ Rangers Football Club), ֆուտբոլային ակումբ է Գլազգոյից, որը հանդես է գալիս Շոտլանդական Չեմպիոնշիփում։ Թիմի տնային մարզադաշտն է «Այբրոկսը», որը գտնվում է Գլազգո քաղաքի հարավ-արևմուտքում։ Ակումբը հիմնադրվել է 1872 թվականին։ Ռեյնջերսը իր հիմնադրման օրից սկսած հանդես է եկել Շոտլանդիայի Պրիմեր Լիգայում, իսկ վերջին անգամ շոտլանդական ակումբը բարձրագույն դիվիզիոնում խաղացել է 2011-12 մրցաշրջանին։
Ռեյնջերս Ֆուտբոլային Ակումբ | ||||
Ամբողջական անուն | Rangers Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Ջերս (անգլ.՝ The Gers) Թավշյա արջեր (անգլ.՝ The Teddy Bears) Վառ-կապույտներ (անգլ.՝ The Light Blues) | |||
Հիմնադրում | Մարտ, 1872 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Այբրոկս Գլազգո, Շոտլանդիա | |||
Տարողունակություն | 50,817 | |||
Տեր | Rangers International Football Club plc | |||
Նախագահ | Դեյվ Քինգ | |||
Մարզիչ | Սթիվեն Ջերարդ | |||
Կայք | ||||
Լիգա | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | |||
2023-24 | 2-ին | |||
|
2012 թվականին, Ռեյնջերս ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ն դարձավ սնանկ և հեռացավ տնօրինությունից։ Դա հանգեցրեց ֆուտբոլային ակումբի լուծարմանը՝ հարկերի պայմանավորվածությունը խախտելու համար։ Ռեյնջերս ՖԱ-ի ակտիվները սառեցվեցին, այն գնեց նոր ընկերություն։ Շոտլանդիայի Ֆուտբոլի ասոցիացիան թիմին տեղափոխեց Շոտլանդական Չեմպիոնշիփ։ Թիմն ամբողջ 2012-13 մրցաշրջանն անցկացրեց Չեմպիոնշիփում։
Ռեյնջերս ֆուտբոլային ակումբը ռեկորդակիր է. թիմն ամենից շատն է նվաճել Շոտլանդիայի ազգային առաջնությունը։ Թիմը ոսկե հեթ-տրիկի մրցանակակիր է ամբողջ աշխարհում, 55 անգամ հաղթել է երկրի ազգային առաջնությունը, 33 անգամ՝ Շոտլանդիայի գավաթը, 27 անգամ՝ Շոտլանդիայի լիգայի գավաթը։ Թիմը նաև նվաճել է Երրորդ Դիվիզիոնի տիտղոսը 2013 թվականին և տեղափոխվել Երկրորդ Դիվիզիոն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնջերս ՖԱ» հոդվածին։ |