Ռեյչել Լևին (անգլ.՝ Rachel Levine, անունը ի ծնե Ռիչարդ Լևին, հոկտեմբերի 28, 1957(1957-10-28), Ուեյքֆիլդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական և քաղաքական գործիչ, բժիշկ-մանկաբույժ, 2021 թվականի մարտի 26-ից աշխատում է որպես ԱՄՆ առողջապահության նախարարի օգնական[3]։ Նախկինում՝ 2017-2021 թվականներին զբաղեցրել է Փենսիլվանիայի առողջապահության դեպարտամենտի քարտուղարի պաշտոնը։ Փենսիլվանիայի պետական բժշկական քոլեջի մանկաբուժության և հոգեբուժության պրոֆեսոր է, իսկ նախկինում՝ 2015 թվականից 2017 թվականը զբաղեցրել Է Փենսիլվանիայի գլխավոր բժշկի պաշտոնը[4]։ 2021 թվականի մարտի 24-ին ԱՄՆ Սենատը նրան հաստատել է ԱՄՆ առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում[5]։

Ռեյչել Լևին
անգլ.՝ Rachel Leland Levine
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ[2] և Tulane University School of Medicine?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մանկաբույժ, հոգեբույժ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1957(1957-10-28) (67 տարեկան)
Ծննդավայր Ուեյքֆիլդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Richard Leland Levine[1]

Ռեյչել Լևինը ԱՄՆ-ի այն սակավաթիվ պետական գործիչներից է, ովքեր բացահայտ տրանս-կանայք են[6]։ Նա պատմության մեջ առաջինն է զբաղեցրել այն պաշտոնը, որը պահանջում է հաստատել երկրի Սենատը[7][8]։

Անձնական կյանք

խմբագրել

Ռիչարդ Լևին ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 28-ին Մասաչուսեթս նահանգի Ուեյքֆիլդ քաղաքում[9]։ Ազգությամբ հրեա է, սովորել է հրեական դպրոցում[10]։ Ստացել է միջնակարգ կրթության վկայական Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքի «Belmont Hill» դպրոցում[11]։ Այնուհետև ավարտել է Հարվարդ քոլեջը և Տուլանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ինչպես նաև ավարտել է մանկաբուժության օրդինատուրան և անցել դեռահասների բժշկության պրակտիկա Նյու Յորքի Մանհեթենի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնում։

Ունի երկու երեխա՝ Դեյվիդը և Դայնան[12][13]։ 2011 թվականին կատարել է տրանսգենդերային անցում։ 2013 թվականին Ռեյչել Լևինը և նրա կինը՝ Մարթա Պիսլի Լևինը[14] ամուսնալուծվել են[15]։

Կարիերա

խմբագրել

1988-1993 թվականներին Ռիչարդ Լևինը վերապատրաստվել է Նյու Յորքի Մաունթ Սինայի հիվանդանոցում, որտեղ և սովորել է մանկաբուժություն[16]։ 1993 թվականին Մանհեթենից Կենտրոնական Փենսիլվանիա տեղափոխվելուց հետո աշխատանքի է անցել Փենսիլվանիայի «Hershey» պետական բժշկական կենտրոնում, որտեղ այնուհետև նա ղեկավարում էր դեռահասների բժշկության բաժինը և սննդային խանգարումների կլինիկան։ 2015 թվականին Ռեյչել Լևինը նշանակվել է Փենսիլվանիայի գլխավոր բժշկի պաշտոնում[17]։

Փենսիլվանիայի առողջապահության վարչություն

խմբագրել

2015 թվականին Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը Ռեյչել Լևինին նշանակեց Փենսիլվանիայի գլխավոր բժշկի պաշտոն։ Այս պաշտոնում նա հրաման է ստորագրել, որը թույլ է տալիս իրավապահ մարմինների աշխատակիցներին իրենց մոտ ունենալ Նալոքսոնի գերդոզավորման դեմ դեղամիջոց։ Կարծում է, որ այս դեղը փրկել է օփիոիդների գրեթե 1000 սպառողների կյանքը, ովքեր չափից մեծ դոզա են ունեցել։ Այդ պաշտոնում եղել է մինչև 2017 թվականը։

2017 թվականի հուլիսին նահանգապետ Թոմ Վուլֆը առաջարկեց նրա թեկնածությունը առողջապահության դեպարտամենտի քարտուղարի պաշտոնում[18], և այն միաձայն հաստատվեց։ 2020 թվականի ընթացքում և մինչև 2021 թվականի հունվարի 23-ը Ռեյչել Լևինը ղեկավարել է Փենսիլվանիայի COVID-19-ի առողջապահության դեպարտամենտի հանրային ուղղությունը։ Ամեն օր սերտորեն համագործակցում էր արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տնօրենի հետ և վարում էր ամենօրյա մամուլի ճեպազրույցներ։

Ջո Բայդենի վարչակազմը

խմբագրել
 
2020 թվականի հունիսին Փենսիլվանիա նահանգի «Հերշեյ» բժշկական կենտրոնում նահանգապետ Թոմ Վուլֆի հետ հանրությանը տեղեկացրել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների մասին։

2021 թվականի փետրվարի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես նշանակեց Ռեյչել Լևինին որպես առողջապահության նախարարի օգնական։ Այն պաշտոնում հաստատելու մասին լսումները տեղի են ունեցել 2021 թվականի փետրվարի 25-ին Սենատի «HELP» կոմիտեում[19]։ 2021 թվականի մարտի 7-ին «HELP» կոմիտեն ձայների մեծամասնությամբ քվեարկեց ԱՄՆ Սենատում լիարժեք քվեարկության համար թեկնածությունն առաջ մղելու օգտին[20]։ 2021 թվականի մարտի 24-ին ԱՄՆ Սենատը քվեարկեց 52-48, ընդ որում երկու հանրապետականներ միացան դեմոկրատական կուսակցության խմբակցության բոլոր անդամներին՝ այդ թեկնածությունը հաստատելու համար[21]։ Նա առաջին բացահայտ տրանս-կինն է, ով զբաղեցնում է այն պաշտոնը, որը պահանջում է ԱՄՆ Սենատի հաստատումը։ Նախկինում դաշնային տրանսգենդեր պաշտոնյաները, ինչպիսին է Ամանդա Սիմփսոնը, զբաղեցնում էին իրենց պաշտոնները, որոնք չեն պահանջում Սենատի հաստատումը[22][23]։

2021 թվականի հոկտեմբերի 19-ին Լևինը Սենատի կողմից հաստատվել է որպես ԱՄՆ հանրային առողջության ծառայության սպայական կորպուսի ծովակալ։ Սա ԱՄՆ-ի պատմության մեջ տրանս-մարդկանց գերագույն գեներալի կոչում շնորհելու առաջին դեպքն է։

Ակտիվիզմ

խմբագրել

Ռեյչել Լևինը եղել է «Equality Pennsylvania»- ի ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության կազմակերպության խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://qnotescarolinas.com/lgbt-history-month-october-22-rachel-levine/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.pennlive.com/politics/index.ssf/2015/01/doctor_transgender_woman_could.html
  3. Assistant Secretary for Health (ASH) (2021 թ․ մարտի 26). «Rachel L. Levine, M.D.». HHS.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. «Gov. Wolf to Nominate Alison Beam as Secretary of Health, Names Dr. Wendy Braund as Interim Acting Physician General». Governor's Office. Commonwealth of Pennsylvania. 2021 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  5. «Rachel Levine, historic transgender nominee, confirmed as assistant health secretary». Washington Post. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  6. Katie Zezima (2016 թ․ հունիսի 1). «Meet Rachel Levine, one of the very few transgender public officials in America». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  7. Sullivan, Eileen (2021 թ․ հունվարի 19). «Biden's pick for Health and Human Services role would be first transgender federal official confirmed by the Senate». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Biden picks transgender woman as assistant health secretary». AP NEWS. 2021 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  9. Oona Goodin-Smith (2021 թ․ հունվարի 19). «What to know about Rachel Levine, the history-making Pa. health official tapped for Biden administration». The Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. «Jewish woman welcomed as transgender, state's new physician general». The Jewish Chronicle of Pittsburgh (անգլերեն). 2015 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  11. «Dr. Rachel Levine '75 Offers Timely Message for Students». Belmont Hill School (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  12. «more about me www.writerdoc.com». 2008 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  13. «Inside Tulane Med». tmaaarchive.tulane.edu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  14. «resume www.writerdoc.com». 2008 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  15. Martha Peaslee Levine (2013 թ․ նոյեմբերի 5). «How Do You Measure Your Life?». Psychology Today. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  16. «Meet the Transgender Doctor Leading Pennsylvania's COVID-19 Response». www.advocate.com (անգլերեն). 2020 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  17. Winston Choi-Schagrin (2020 թ․ մարտի 20). «A 2018 Q&A with Dr. Rachel Levine, now leading state's coronavirus response [from The Caucus archives]». LancasterOnline. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  18. DeJesus, Ivey (2020 թ․ մարտի 19). «Who is Rachel Levine? Pa. health secretary offers calm, reassurance amid pandemic». WITF. PennLive. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  19. «Trans doctor Rachel Levine faces historic Senate confirmation hearing». the Guardian (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  20. Fields, Aryn (2021 թ․ մարտի 17). «U.S. Senate Committee Votes to Move Forward Dr. Rachel Levine's Nomination for Assistant Secretary for Health». Human Rights Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  21. «U.S. Senate: U.S. Senate Roll Call Votes 117th Congress - 1st Session». www.senate.gov. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  22. Burns, Katelyn (2021 թ․ հունվարի 22). «Dr. Rachel Levine's historic appointment to the Biden administration, explained». Vox (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  23. Johnson, Chris (2021 թ․ հունվարի 19). «Rachel Levine tapped to become first out transgender Senate-confirmed official». Washington Blade (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Լևին» հոդվածին։
  NODES
admin 2
INTERN 1
Note 1