Ռեքս Տոդհանթեր Ստաուտ (անգլ.՝ Rex Todhunter Stout, դեկտեմբերի 1, 1886(1886-12-01)[1][2][3][…], Նոբլսվիլ, Ինդիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[1][2][3][…], Դանբերի), ամերիկացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ, Նիրո Վուլֆի մասին վիպաշարի ստեղծող։

Ռեքս Ստաուտ
անգլ.՝ Rex Todhunter Stout
Ծնվել էդեկտեմբերի 1, 1886(1886-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆոբլսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[1][2][3][…] (88 տարեկան)
Վախճանի վայրԴանբերի
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, ռադիոհաղորդավար, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, crime fiction writer և երգիծաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿանզասի համալսարան և Topeka High School?
Ժանրերդետեկտիվ
Պարգևներ
ԱմուսինPola Stout? և Fay Kennedy?
Կայքnerowolfe.org
 Rex Stout Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռեքս Ստաուտը ծնվել է 1886 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոբլսվիլ քաղաքում, քվակերների ընտանիքում։ Եղել է Ջոն Ուոլես Ստաուտի և Լյուսետա Էլիզաբեթ Տոդհանթեր Ստաուտի ինը երեխաներից վեցերորդը։ Ծնողների հետ տեղափոխվել է Կանզաս, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Եղել է վունդերկինդ. չորս տարեկան հասակում Ռեքս Ստաուտը երկու անգամ կարդացել է Աստվածաշունչը, տասներեք տարեկանում դարձել է նահանգի ուղղագրության ու թվաբանության չեմպիոն, իսկ ավելի ուշ մշակել է դպրոցականների համար բանկային խնայողությունների կուտակման ծրագիր, որ ներդրվել է ամերիկյան 400 քաղաքներում։ Արդյունքում այդ գաղափարի շնորհիվ նա վաստակել է 400 000 դոլար։

Դպրոցն ավարտելուց հետո Ռեքս Ստաուտն ընդունվել է Կանզասի համալսարան, սակայն շուտով թողել է այն ու հավաքագրվել ռազմական նավատորմում։ Որպես նավի փոքրավոր ծառայել է «Մայֆլաուեր» նավում, որ պատկանել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտին[5]։

1913 թվականին Ռեքս Ստաուտը հրատարակում է իր առաջին դետեկտիվ վեպը՝ «Նրա արգելված ասպետը»։ 1914 թվականին Ռեքս Ստաուտը տպագրում է «Անդերի տակ» վեպը, որ գրված էր արկածային գրականության ոճով։ 1915 թվականին լույս է տեսնում նրա երրորդ վեպը՝ «Մրցանակներ արքայազների համար», որում որոշ չափով դարձել է նախորդի շարունակությունը։ Դրանից հետո Ռեքս Ստաուտը ոչինչ չի գրել ավելի քան տասը տարի։

1916 թվականին Էմմա Ստաուտն ամուսնացել է Ֆեյ Քենեդիի հետ, ումից բաժանվել է 1933 թվականին։ Նույն թվականին նա ամուսնացել է Պոլա Հոֆմանի հետ. նրանք ունեցել են երկու դուստր։ Ռեքս Ստաուտն աշխատել է որպես ձիապան, գիդ Սանտա Ֆեում, վաճառող գրախանութում, մենեջեր հյուրանոցում և սիգարներ վաճառող Քլիվլենդում։

1927 թվականին Ռեքս Ստաուտը տեղափոխվել է Փարիզ, որտեղ կրկին սկսել է զբաղվել գրական գործունեությամբ։ 1929 թվականին նա գրել է «Որպես աստված» հոգեբանական վեպը։ Հետագայում նա գրել է ևս երեք հոգեբանական վեպ։ Գրաքննադատները դրական արձագանքներ են տվել նրա ստեղծագործություններին, սակայն ընթերցողների շրջանում նրա վեպերը հաջողություն չեն ունեցել։ 1930-ական թվականների սկզբին Ռեքս Ստաուտը վերադարձել է ԱՄՆ։

Իր գրական գործունեության մասին նա ասել է. «Վեպերը լավ էին ընդունում, սակայն ես անմիջապես հասկացա երկու բան. ես լավ հորինող եմ, բայց մեծ գրող երբեք չեմ դառնա»։

1934 թվականին Ռեքս Ստաուտը տպագրում է «Ֆեր Դե Լանս» վեպը, որում առաջին անգամ հայտնվում են դետեկտիվ Նիրո Վուլֆ ու նրա օգնական Արչի Գուդվինը (ում անունից էլ պատմվում է)։ Վեպի շնորհիվ Ռեքս Ստաուտը մեծ ժողովրդականության է արժանանում։ Հետագայում նա Նիրո Վուլֆի ու Արչի Գուդվինի մասին գրում է ևս 32 վեպ և 40 վիպակ[5]։

1935 թվականին Ռեքս Ստաուտը գրում է Վուլֆի ու Գուդվինի մասին երկրորդ վեպը՝ «Վախեցած տղամարդկանց լիգա»։

Հասարակական գործունեություն

խմբագրել

1925 թվականին Ռեքս Ստաուտը դարձել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության Գրաքննության հարցերով ազգային խորհրդի անդամ։ 1926 թվականին մասնակցել է The New Masses մարքսիստական գրական ամսագրի հիմնադրմանը, սակայն հեռացել է, երբ ակնհայտ է դարձել նրա կոմունիստական ուղղվածությունը։ 1926-1928 թվականներին եղել է «Vanguard Press» հրատարակչատան առաջին նախագահը. այնտեղ հիմնականում հրատարակվել են ձախակողմյան հեղինակների գեղարվեստական, քաղաքական ու գիտական աշխատություններ։

1942 թվականին Ռեքս Ստաուտն իր քաղաքական դիրքորոշումը բնութագրել է որպես «ձախ լիբերալիզմ», ով սատարում է բանվորական շարժմանը, «Նոր կուրսն» ու Ռուզվելտին։ Մասնակցել է Թեոդոր Ռուզվելտի՝ չորրորդ նախագահական ընտրարշավին։ 1943 թվականին ընտրվել է Հեղինակային գիլդիայի նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հականացիստական ակտիվ պրոպագանդա է ծավալել ռադիոյով՝ «Խոսելով ազատության մասին» ծրագրում, պատրաստելով «Մեր գաղտնի զենքը» (Our Secret Weapon) շարքի 62 թողարկում CBS Radio-ի համար։ Ընտրվել է Դետեկտիվ ասոցիացիայի նախագահ, ապա նաև մի շարք այլ հասարակական կազմակերպությունների՝ «Դեմոկրատիայի ընկերները» և «Երրորդ համաշխարհային պատերազմի կանխման միություն» (վերջինս հանդես է եկել մինչև Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան պատերազմը շարունակելու օգտին)։

Միևնույն ժամանակ նա շարունակել է ստեղծագործել։ Վուլֆի ու Գուդվինի մասին գրքերից բացի Ռեքս Ստաուտը գրել է մի քանի վեպեր ու վիպակներ այդ շարքի երկրորդական հերոսների՝ տեսուչ Կրեմերի, Տեկումսե Ֆոքսի ու այլոց մասին։

Պատերազմից հետո հանդես է եկել ՄԱԿ-ի ուժեղացման օգտին ու միջուկային զենքի օգտագործման դեմ:Հետաքննությունների դաշնային բյուրոն Էդգար Գուվերի ղեկավարությամբ ակտիվորեն հետևել է նրան, հատկապես մակքարտիզմի ժամանակ, որի դեմ Ստաուտը հանդես է եկել Ամերիկայի հեղինակների լիգան գլխավորելու ընթացքում, ինչպես նաև հետագայում։ ՀԴԲ կողմից Ստաուտի դեմ հարուցված գործերի մեկ երրորդը նյութ են ծառայել հեղինակի՝ 1965 թվականին գրված «Դռան զանգ» գրքի համար։ Հակամակքարտիստական գործունեության հետաքննության հանձնաժողովի նախագահ Մարտին Դայեսը նրան անվանել է կոմունիստ, ինչին Ստաուտը պատասխանել է. «Ես ատում եմ կոմունիստների ձեզնից ոչ պակաս, սակայն մեր միջև մի տարբերություն կա. ես գիտեմ, թե ինչ է կոմունիստը, իսկ դուք՝ ոչ»[6]։ Ատելով կոմունիզմը՝ Ռեքս Ստաուտը գրել է մի շարք հակակոմունիստական ստեղծագործություններ և նույնիսկ հանդես է եկել Վիետնամի պատերազմի օգտին։

1975 թվականին Ռեքս Ստաուտը հրատարակել է իր վերջին վեպը՝ «Ընտանեկան գործ», որի գլխավոր հերոսներն են Նիրո Վուլֆն ու Արչի Գուդվինը։

Ռեքս Ստաուտը մահացել է 1975 թվականի հոկտեմբերի 27-ին[5]։

Ներդրումը համաշխարհային գրականության մեջ

խմբագրել

Ռեքս Ստաուտի գրքերը թարգմանվել են 35 լեզուներով և հրատարակվել 70 000 000 օրինակ ընդհանուր տպաքանակով ամբողջ աշխարհում։ Ռեքս Ստաուտի դետեկտիվ վեպերում վառ արտահայտվել են 1930-1970-ական թվականներին ԱՄՆ-ում տիրող բարքերը, քննարկվել են հասարակական այնսպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ռասայական անհավասարաությունը («Մեռնելու իրավունք», 1964) և ՀԴԲ միջամտությունը սովորական մարդկանց կյանքին («Դռան զանգը», 1965), ինչի պատճառով նա ինքը տառապել է երկար ժամանակ։ Նիրո Վուլֆի մասին վեպերի շարքը համարվում է համաշխարհային դետեկտիվ գրականության բարձունքներից մեկը։ Դրանցում հեղինակն արտացոլել է իր աշխարհայացքը, աշխարհի ընկալումը, որ հիմնված են մարդասիրական սկզբունքների վրա։ «Որտեղ Կեսարն արնաքամ էր լինում» (1938) վեպն ընդգրկվել է «20-րդ դարի 100 լավագույն դետեկտիվ վեպերն ըստ Դետեկտիվ գրականության առևտրականների անկախ ասոցիացիայի» ցանկում[7]։

Մատենագրություն

խմբագրել

Ցանկը ներկայացված է ըստ հերոսների։

Նիրո Վուլֆ

խմբագրել
  • «Ֆեր Դե Լանս» (անգլ.՝ Fer-de-Lance, 1934)
  • «Վախեցած տղամարդկանց լիգա» (անգլ.՝ The League of Frightened Men, 1935)
  • «Ռետինե ժապավեն» (անգլ.՝ The Rubber Band, 1936)
  • «Կարմիր տուփ» (անգլ.՝ The Red Box, 1937)
  • «Չափից շատ խոհարարներ» (անգլ.՝ Too Many Cooks, 1938)
  • «Որտեղ կեսարն արնաքամ էր լինում» (անգլ.՝ Some Buried Caesar, 1939)
  • «Իմ դիակի վրայով» (անգլ.՝ Over My Dead Body, 1940)
  • «Դուռ դեպի մահ» (անգլ.՝ Door to Death, 1949)
  • «Ընտանեկան գործ» (անգլ.՝ A Family Affair, 1975)
  • «Ինչու է Նիրո Վուլֆը սիրում խոլորձներ» (անգլ.՝ Why Nero Wolfe Likes Orchids, 1977)

Տեսուչ Կրեմեր

խմբագրել
  • «Կարմիր թելեր» («Red Threads», 1939)

Դոլ Բոներ

խմբագրել
  • «Ձեռք ձեռնոցի մեջ» («The Hand in the Glove», 1937)

Տեկումսե Ֆոքս

խմբագրել
  • «Մահացու դուբլ» («Double for Death», 1939)
  • «Վատ է բիզնեսի համար» («Bad for Business», 1940)
  • «Ջորդված ծաղկաման» («The Broken Vase», 1941)

Ալֆաբետ Հիքս

խմբագրել
  • «Սպանության ձայներ» («The Sound of Murder», 1941)
  • «Ալֆաբետ Հիքս» (1941)

Այլ ստեղծագործություններ

խմբագրել
  • «Նրա արգելված ասպետը» («Her Forbidden Knight», 1913)
  • «Անդերի տակ» («Under the Andes», 1914)
  • «Մրցանակներ արքայազների համար» («A Prize for Princes», 1914)
  • «Մեծ լեգենդ» («The Great Legend», 1916, պատմական վեպ Տրոյական պատերազմ մասին)
  • «Որպես աստված» («How Like a God», 1929)
  • «Սերմերը քամուն» («Seed on the Wind», 1930)
  • «Ոսմե միջոց» («Golden Remedy», 1931)
  • «Անտառային հրդեհ» («Forest Fire», 1933)
  • «Նախագահն անհետացել է» («The President Vanishes», 1934)
  • «Օ, անզգույշ սեր» («O Careless Love!», 1935)
  • «Պարոն Մոխրոտ» («Mr. Cinderella», 1938)
  • «Լեռնային կատու» («Mountain Cat», 1939)
  • «Նշանավոր ղեկավար» («The Illustrious Dunderheads», 1942)
  • «Փողոց Մորգ № 1» («Rue Morgue No. 1», 1946)
  • «Ուտել, խմել և մահանալ» («Eat Drink and Be Buried», 1956)
  • «Եվ վաղը մենք կմեռնենք» («For Tomorrow We Die», 1958)
  • «Արդարադատությունը վերջանում է տանը» («Justice Ends at Home», 1977)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. https://edgarawards.com/category-list-the-grand-master/
  5. 5,0 5,1 5,2 Александр Санин (вступительная статья). Книжная серия «Весь Стаут» (том «Красная шкатулка». Издательство «Эксмо», Москва, 2006, стр. 6-7 (512 страниц, тираж 6 тысяч экземпляров)
  6. «CLAP-TRAP Some Quips That Flew In From the Air Front». Amarillo Globe-Times, April 26, 1945. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «20th Century Favorites — (IMBA)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեքս Ստաուտ» հոդվածին։
  NODES
INTERN 1