Ռիչարդ Սերրա
Ռիչարդ Սերրա (անգլ.՝ Richard Serra, նոյեմբերի 2, 1938[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - մարտի 26, 2024[5], Orient, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի ժամանակակից քանդակագործ։ Աշխատել է նաև կինոյի ու վիդեոարտի բնագավառներում։
Ռիչարդ Սերրա անգլ.՝ Richard Serra | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | մարտի 26, 2024[5] (85 տարեկան) |
Վախճանի վայրը | Orient, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1961) և Եյլի համալսարան (1964) |
Ստեղծագործություն(ներ) | Philibert and Margaret?, Slat?, The Hedgehog and the Fox? և Fulcrum? |
Ոճ | process art?[7] և մինիմալիզմ[7] |
Ժանր | աբստրակցիոնիզմ և Վիդեոարտ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, վիդեոնկարիչ, վիզուալ արտիստ և արվեստագետ |
Ամուսին | Nancy Graves? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Սուրբ Ղուկասի ակադեմիա[11] և 8-րդ փողոցի ակումբ |
Richard Serra Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՌիչարդ Սերրան ծնվել է 1939 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Նախ սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում և Սանտա Բարբարայում (1957-1961) անգլիական գրականության բաժնում և ավարտել ուսումը գրականության բակալավրի աստիճանով։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է մետաղաձուլական գործարանում, որտեղ ծանոթացել է պողպատի մետաղական առանձնահատկություններին։ 1961-1964 թվականներին սովորել է Յեյլի համալսարանում Նյու Հեյվենում, որտեղ ուսումնասիրել է արվեստ և աշխատել գերմանացի նկարիչ Յոզեֆ Ալբերսի օգնական։ Նրա համակուրսեցիներից են եղել նկարիչներ Ռոբերտ Մանգոլդն ու Բրայս Մարդենը։ Սերրան համալսարանն ավարտել է արվեստի մագիստրոսի աստիճանով։
Ռիչարդ Սերրան իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես քանդակագործ մինիմալիստ։ Հիմնական նյութը, որով աշխատում էին իր ժամանակակից քանդակագործները, արտադրական հումքն էր, օրինակ` պողպատը, արճիճը, ռեզինը, պլաստիկը։ 1964 թվականին Սերրան ստացել է Յեյլի համալսարանի կրթաթոշակ և մեկ տարի անցկացրել Փարիզում, որտեղ ծանոթացել է երաժիշտ, կոմպոզիտոր Վուդի Գերմանի հետ։ 1960-ական թվականների վերջին նա սկսել է աշխատել մետաղով։ Նյու Յորք վերադառնալուց հետո Սերրան վաստակ ունենալու համար աշխատել է կահույքի փաթեթավորող։ Հենց այս ժամանակ է նա ծանոթացել մինիմալիզմի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Սմիթսոնը, Դոնալդ Ջադը, Կառլ Անդրեն։ Ստեղծագործական այս շրջանին է պատկանում ռեզինից ու նեոնային լամպերից աշխատանքների շարքը։
1966 թվականին Հռոմում կայացել է Ռիչարդ Սերրայի անհատական առաջին ցուցահանդեսը, իսկ 1968 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Քյոլնում։ 1977 թվականին նա Կասելում մասնակցել է ժամանակակից արվեստի «documenta» ցուցահանդեսին։
1970-ական թվականների սկզբից վարպետը սկսել է աշխատել տպագրական գրաֆիկայի ոլորտում, որը դարձել է նրա երկրորդ տարերքը։ 1960-1970-ական թվականներին Սերրան տարվել է կինոյով, հանդես եկել որպես ֆիլմի բեմադրիչ։ Գերմանիայում եղած ժամանակ Հաթինգենում իր ապագա կնոջ` Կլարա Վեյերգրաֆի հետ (ամուսնացել են 1981 թվականին) նկարահանել է «Պողպատաձուլարան» ֆիլմը։
1970 թվականին Սերրան ապրել ու աշխատել է Ճապոնիայում։ 1970-ական թվականների սկզբին նա կերտում է իր առաջին խոշոր գործերը պողպատից։ 2005 թվականին Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանի պատվերով նա ստեղծել է «Ժամանակի մատերիա» (անգլ.՝ The Matter of Time) կոմպոզիցիան, որ բաղկացած է մետաղական ութ հսկա քանդակներից։
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆուլկրում 1987, պողպատյա 17-մետրանոց քանդակ Լոնդոնի Լիվերպուլ սթրիթ կայարանի մոտակայքում
-
Բեռլինի ոլորաններ, պողպատ, 1986
-
Բրամե, Էսսեն
Գրականություն
խմբագրել- Kunibert Bering: Richard Serra. Skulptur, Zeichnung, Film, 1998, Reimer. ISBN 3-496-01188-2
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Richard Serra (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Richard Serra, Who Recast Sculpture on a Massive Scale, Dies at 85 — The New York Times.
- ↑ 6,0 6,1 6,2 Richard Serra, sculpteur américain maître de l’acier, est mort à 85 ans — Le Monde.
- ↑ 7,0 7,1 Wainwright L. S. Encyclopædia Britannica
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Richard Serra: Premio Príncipe de Asturias de las Artes 2010
- ↑ All Laureates
- ↑ RICHARD SERRA — Accademia di San Luca.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Սերրա» հոդվածին։ |