Ռոբ Լոու
Ռոբերտ Հեփլեր «Ռոբ» Լոու (անգլ.՝ Robert Hepler "Rob" Lowe, մարտի 17, 1964[1][1][2][…], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Կինոյում վաղ շրջանի աշխատանքների թվում են «Վտարվածները», «Սուրբ Էլմի լույսերը», «Անցած գիշերվա մասին» ֆիլմերում առաջատար դերերը։ Հեռուստատեսության առավել հայտնի դերերը «Արևմտյան թև» (NBC), «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» (NBC) և «Եղբայրներ և քույրեր» (ABC) սերիալներում են։
Ռոբ Լոու անգլ.՝ Rob Lowe | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1964[1][1][2][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Սանտա Մոնիկա բարձրագույն դպրոց և Մալիբուի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոդել և հեռուստահաղորդավար |
Երեխա(ներ) | John Owen Lowe?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
roblowe.com | |
1980-ական թվականներին ընդգրկվել է «Brat Pack» երիտասարդ դերասանների խմբում՝ Դեմի Մուրի, Ջադ Նելսոնի, Էնթոնի Մայքլ Հոլլի, Էմիլիո Էստևեսի, Էնդրյու Մաքքարթիի, Մոլի Ռինգուոլդի և Էլի Շիդիի հետ։
Կենսագրություն
խմբագրելՌոբը ծնվել է Շարլոթսվիլ ամերիկական քաղաքում՝ ուսուցչուհի Կ․ Բարբարայի (ամուսնությունից առաջ՝ Հեփլեր) և դատական փաստաբան Չարլզ Դևիս Լոուի ընտանիքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ու իր կրտսեր եղբայրը՝ Չադ Լոուն (ծնվ. 1968 թվական), որը նույնպես դերասան է դարձել, դեռ երեխաներ են եղել։ Մանուկ հասակում վիրուսային հիվանդության պատճառով Ռոբի աջ ականջը խլացել է։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո սովորել է Santa Monica High School միջնակարգ դպրոցում, որտեղ նույն տարիներին հաճախել են նաև այլ ապագա դերասաններ․ նրա ընկերները՝ Էմիլիո Էստևեսը և Չառլի Շինը, եղբայրները՝ Շոն Փենը, Քրիս Փենը և Ռոբերտ Դաունիը (կրտսեր)։
1979 թվականին տեղի է ունեցել նրա առաջնաելույթը հեռուստատեսությունում՝ «A New Kind of Family» (ABC) սիթքոմում։ Երիտասարդ դերասանին բավական արագ նկատել են հանդիսատեսն ու քննադատները։ Առաջին անգամ Ռոբը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Հինգշաբթու երեխան» (1983) հեռուստաֆիլմով, որտեղ խաղացել է 17-ամյա դպրոցականի և հաջողակ բեյսբոլիստի դեր, որը անսպասելիորեն ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորովի հարմարվել կյանքին։
Կինոյում վաղ շրջանի դերերից նրա աշխատանքները առանձնանում են այնպիսի երիտասարդական ֆիլմերում, ինչպիսիք են «Վտարվածները», «Սուրբ Էլմի լույսերը» և «Ինչ է տեղի ունեցել անցած գիշերը»։ 2000-ական թվականներին իր դերերով առավել հայտնի է եղել «Արևմտյան թև» (NBC) և «Եղբայրներ և քույրեր» (ABC) սերիալներում։
Երիտասարդ տարիքում Ռոբ Լոուն երկար ժամանակ հանդիպել է Մելիսա Գիլբերտի հետ։ Սիրավեպեր է ունեցել նաև Նաստասյա Կինսկիի և Սթեֆանիի հետ։ 1991 թվականի հուլիսից Ռոբ Լոուն ամուսնացած է եղել դիմահարդար Շերիլ Բերկոֆի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Մեթյու Էդվարդը (ծնվ․ 1993 թվական) և Ջոն Օուեն (ծնվ․ 1995 թվական)։ Ապրում են Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում[5][6]։
2011 թվականի մայիսին Ռոբ Լոուն թողարկել է իր «Պատմություններ միայն իմ ընկերների համար» (անգլ.՝ Stories I Only Tell My Friends)[7] ինքնակենսագրությունը, որտեղ անկեղծորեն պատմել է իր երիտասարդության շրջանում ալկոհոլից և թմրանյութերից կախվածության մասին և թե ինչպես է կարողացել ազատվել կախվածությունից։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1983 | Վտարվածները | The Outsiders | Սոդապոպ Կյորտիս | |
Դաս | Class | Ֆրանկլին «Սկիպ» Բերոուզ | ||
1985 | Սուրբ Էլմի լույսերը | St. Elmo’s Fire | Բիլի Հիքս | |
1986 | Երիտասարդ արյուն | Youngblood | Դին Յանգբլադ | |
Անցած գիշերվա մասին | About Last Night… | Դենի | ||
1990 | Վատ ազդեցություն | Bad Influence | Ալեքս | |
1992 | Ուեյնի աշխարհը | Wayne’s World | Բենջամին Քեյն | |
2001 | Սահման | Proximity | Ուիլյամ Քոնրոյ | |
2009 | Ստի հայտնագործումը | The Invention of Lying | Բրեդ Քեսլեր | |
2011 | Ես հալչում եմ քեզ հետ | I Melt with You | Ջոնաթան | |
2012 | Ընտրություններ | Knife Fight | Փոլ Թերներ | |
2014 | Լուսնի պահապանը | Mune, le Gardien de la Lune | Սոհոն | մուլտֆիլմ, հնչյունավորում |
Հարցազրույց | The Interview | ինքն իր դերում | տիտրերում նշված չէ | |
2016 | Monster Trucks | Monster Trucks | Ռիս Թենեսոն | |
2018 | Սուպեր ոստիկանություն 2 | Super Troopers 2 | Գայ Լեֆրանկ |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1980—1981 | ABC հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Ջեֆ Բարթլեթ / Չարլզ Էլդերբերրի | հեռուստասերիալ․ 2 էպիզոդ |
1983 | Հինգշաբթու երեխան | Thursday’s Child | Սեմ Օլդեն | հեռուստաֆիլմ |
1994 | Դիմակայություն | The Stand | Նիկ Անդրոս | մինի-սերիալ․ հիմնական դեր |
1999 | Ատոմային գնացք | Atomic Train | Ջոն Սիգեր | մինի-սերիալ․ հիմնական դեր |
1999—2006 | Արևմտյան թև | The West Wing | Սեմ Սիբորն | հեռուստասերիալ․ հիմնական դեր |
2002 | Ամանորյա կոշիկներ | The Christmas Shoes | Ռոբերտ Լեյտոն | հեռուստաֆիլմ |
2004 | Սալեմի ճակատագիրը | Salem’s Lot | Բեն Միրս | մինի-սերիալ․ հիմնական դեր |
2004—2006 | Բժիշկ Վեգաս | Dr. Vegas | բժիշկ Բիլլի Գրանտ | հեռուստասերիալ․ հիմնական դեր |
2006 | Մի գեղեցիկ օր | A Perfect Day | Ռոբ Հարլան | հեռուստաֆիլմ |
2006—2010 | Եղբայրներ և քույրեր | Brothers & Sisters | Ռոբերտ Մաքքալիստեր | հեռուստասերիալ․ երկրորդ պլանի դեր |
2007—2009 | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | Ստենֆորդ Կորդրեյ / ինքն իր դերում | մուլտսերիալ․2 էպիզոդ․ ձայնային |
2011—2014 | Californication | Californication | Էդի Նիրո | հեռուստասերիալ․ 6 էպիզոդ |
2015 | Գեղեցիկ ու խենթ | Beautiful & Twisted | Բեն Նովակ կրտսեր | հեռուստաֆիլմ |
Դու, ես և աշխարհի վերջը | You, Me and the Apocalypse | հայր Ջուդ | մինի-սերիալ․ հիմնական դեր | |
2016—2018 | Սև կոդ | Code Black | Բժիշկ Էթան Ուիլիս | հեռուստասերիալ․ հիմնական դեր |
2016—2019 | Պահապան առյուծ | The Lion Guard | Սիմբա | մուլտսերիալ, հիմնական դեր, հնչյունավորում |
2020 | 9-1-1․ միայնակ աստղ | 9-1-1: Lone Star | Օուեն Ստրենդ | հեռուստասերիալ, հիմնական դեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ https://people.com/all-about-rob-lowe-son-john-owen-lowe-8686701#:~:text=A%20household%20name%20for%20his,with%20longtime%20wife%20Sheryl%20Berkoff.
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=26
- ↑ Berens, Jessica (2001 թ․ հուլիսի 8). «Lowe profile». The Observer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Ogunnaike, Lola (2006 թ․ մարտի 19). «Sex, Lawsuits and Celebrities Caught on Tape». New York Times (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Stories Rob Lowe Only Tells His Friends». The Oprah Winfrey Show (անգլերեն) — Роб Лоу на шоу Опры Уинфри представляет свою книгу. 2011 թ․ ապրիլի 28. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Լոու» հոդվածին։ |