Ռոմանտիզմ, վիպապաշտություն, հայտնի է նաև որպես ռոմանտիզմի դարաշրջան, գեղարվեստական, գրական, երաժշտական և մտավոր շարժում, որը սկիզբ է առել մոտավորապես 18-րդ դարավերջին Եվրոպայում և ծաղկում ապրել մոտ 1800-1850-ական թվականներին։ Ռոմանտիզմին բնորոշ  էր շեշտադրումը զգացմունքների և ինդիվիդուալիզմի վրա, ինչպես նաև բնության և անցյալի փառաբանումը՝ գերադասելով միջնադարյանը, այլ  ոչ դասականը։ Դա որոշ չափով արձագանք էր արդյունաբերական հեղաշրջմանը[1], լուսավորության դարաշրջանի արիստոկրատական սոցիալ-քաղաքական նորմերին, ինչպես նաև բնության գիտական ռացիոնալացմանը, այսինքն՝ մոդերնիզմի[2] բոլոր բաղադրիչներին։ Դա առավել ուժգին մարմնավորվել է կերպարվեստում, երաժշտության, գրականության մեջ, սակայն մեծ ազդեցություն է ունեցել նաև պատմագրության[3], սոցիալական և բնական գիտությունների[4], կրթության[5] վրա։ Այն նշանակալի և բազմակողմանի ազդեցություն է ունեցել քաղաքականության վրա, իսկ ռոմանտիկ մտածողները ազդել են լիբերալիզմի, ռադիկալիզմի, պահպանողականության և ազգայնականության[6] գաղափարների վրա։

Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Ճամփորդը ծով մշուշի առջև, 1818
Էժեն Դելակրուա, Սարդանապալի մահը, 1827
Ֆիլիպ Օտտո Ռունգե, Առավոտը, 1808

Շարժումը շեշտադրում կատարեց ինտենսիվ զգացմունքների` որպես գեղագիտական փորձառության իսկական աղբյուրի վրա՝ նորովի ընդգծելով այնպիսի հույզերը, ինչպիսիք են մտավախությունը, սարսափն ու ահաբեկումը, հուզմունքը (վախ, սարսափ), հատկապես այն սարսափը, որն արտահայտվում էր բնության վեհության և գեղեցկության էսթետիկ նոր կատեգորիաներին դիմադրելու մեջ։ Այն բարձրացրեց ժողովրդական արվեստը և հնագույն սովորույթները՝ վերածելով դրանք ինչ-որ ազնվական երևույթի, միևնույն ժամանակ անսպասելիությունը դարձնելով ցանկալի հատկանիշ (ինչպես օրինակ երաժշտական իմպրովիզի դեպքում)։ Հակառակ լուսավորության շրջանի ռացիոնալիզմի և կլասիցիզմի՝ ռոմանտիզմը վերածնեց միջնադարագիտությունը[7] և մշակույթի, արվեստների ու պատմությունների այն բաղադրիչները, որոնք ընկալվում են որպես իսկական միջնադարյան՝ այսպիսով փորձելով խույս տալ բնակչության աճի, ուրբանիզացիայի վաղ տարածման և ինդուստրալիզացիայի իրականությունից։

Չնայած նրան, որ շարժումը սկզբնավորվել է գերմանական «փոթորիկի և հարձակման» (Strum und Drang) շարժումից, որտեղ բնազդն ու զգացմունքները գերադասվոմ էին լուսավորության շրջանի ռացիոնալիզմից, ֆրանսիական հեղափոխության դեպքերն ու գաղափարները նույնպես ձևավորման անմիջական գործոն են հանդիսացել։ Ռոմանտիզմը մեծապես արժևորում էր «հերոս» անհատների և արվեստագետների ձեռքբերումները, որոնց օրինակները կարող էին բարձրացնել հասարակության մակարդակը։ Այն նաև առաջ քաշեց անհատական երևակայությունը՝ որպես արվեստի դասական ձևերի մասին պատկերացումներից ազատվելու վճռորշ հիմք։ Գաղափարների ներկայացման մեջ մեծապես ապավինում էին պատմական և բնական անխուսափելիության, այսինքն՝ Zeitgeist-ի (դարի շունչ) վրա։ 19-րդ դարի երկրորդ կեսին ռոմանտիզմի[8] միանգամայն հակադիր բևեռ առաջարկվեց համարել ռեալիզմը։ Այս շրջանում ռումանտիզմի անկումը կապված էր բազմաթիվ գործընթացների՝ այդ թվում՝ սոցիալ-քաղաքական փոփոխությունների և ազգայնականության[9] տարածման հետ։

Ռոմանտիզմի բնորոշում

խմբագրել

Հիմնական առանձնահատկություններ

խմբագրել

Ռոմանտիզմի բնույթին կարելի է մոտենալ արվեստագետի զգացմունքների ազատ արտահայտման առաջնային կարևորության տեսանկյունից։ Այն կարևորությունը, որը ռոմանտիզմը տալիս էր զգացմունքներին, ամփոփված է գերմանացի նկարիչ Կասպար Դեյվիդ Ֆրիդրիխի խոսքերում․ «նկարչի զգացողությունն իր օրենքն է»[10]։ Ուիլյամ Ուորդսվորթի համար պոեզիան պետք է սկսվի որպես «հզոր զգացմունքների հանկարծակի ժայթքում», որը հետագայում պոետը  «վերհիշում է հանգիստ պայմաններում». արթնացնելով նոր, բայց նման զգացմունքներ՝  բանաստեղծը հետագայում կարող է արվեստ կերտել[11]։

Ռոմանտիկները համարում էին, որ այս զգացմունքներն արտահայտելու համար արվեստի բովանդակությունը պետք է գար արվեստագետի երևակայությունից, «արհեստական» կանոնները հնարավորինս քիչ պետք է միջամտեին աշխատանքի ձևավորմանը։ Սամուել Թեյլոր Քոլրիջն ու մյուսները հավատացած էին, որ կան բնական օրենքներ, համենայն դեպս, եթե չխանգարեն, ապա լավ, ստեղծարար արվեստագետի երևակայությունը նրան ենթագիտակցորեն կհանգեցնի գեղարվեստական ոգեշնչման[12]։ Համարվում էր, որ ինչպես կանոնները, այնպես էլ այլ գործերի մոդելների ազդեցությունը խափանում են ստեղծագործողի սեփական երևակայությունը, այնպես որ ինքնատիպությունը խիստ կարևոր էր։ Ռոմանտիզմում առանցքային էր հանճարի կամ արվեստագետի կոնցեպտը, ով կարող էր ստեղծագործական գործընթացի արդյունքում ոչնչից ստեղծել իր սեփական յուրօրինակ աշխատանքը, իսկ պարզ (և կրկնվող) լինելը համարվում էր ամենամեծ հանցանքը[13][14][15]։ Այս գաղափարը հաճախ կոչվում է «ռոմանտիկ ինքնատիպություն»[16]։ Թարգմանիչ և նշանավոր ռոմանտիկ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը իր «Դասախոսություններ դրամատիկ արվեստների և նամակների շուրջ» աշխատությունում պնդում է, որ մարդկային էության բացառիկ ուժը կայանում է նրանում,  որ մարդիկ կարող են հակառակ ուղղությունների բաժանվել և տարանջատվել[17]։

 
Ուիլյամ Բլեյք, Մոլորված աղջիկը, 1794

Ռոմանտիզմում ոչ կարևոր, սակայն, նորմա լինելու աստիճան տարածված էր բնության նկատմամբ ուժեղ հավատն ու հետաքրքրությունը։ Սա հատկապես վերաբերում էր բնության ազդեցությանը արվեստագետի վրա, երբ նա բնության գրկում էր, ցանկալի է՝ միայնակ։ Ի տարբերություն լուսավորության շրջանի՝ սովորաբար խիստ սոցիալական բնույթի արվեստի՝ ռոմանտիկները չէին վստահում մարդկանց աշխարհին և հավատում էին, որ բնության հետ սերտ կապը հոգեբանական և բարոյական տեսանկյունից օգտակար է։ Ռոմանտիկ արվեստում լսարանի առջև հանդես էին գալիս նրանով, ինչ նախատեսված էր, որ պետք է ընկալվի որպես արվեստագետի սեփական ձայն։ Այսպիսով, գրականության մեջ «ռոմանտիկ պոեզիայի մեծ մասում ընթերցողին առաջարկվում էր բանաստեղծին նույնականացնել գլխավոր հերոսների հետ»[18]։

Եսայի Բեռլինի խոսքերով, ռոմանտիզմը «նոր և անհանգիստ ոգի է, որը կատաղորեն ձգտում է դուրս պրծնել հին ու խճճված ձևերի միջից, նյարդային խառնաշփոթ է, որն անընդհատ փոխում է  գիտակցության ներքին վիճակները, կարոտ՝ դեպի անսահմանն ու  անորոշը, դեպի հավերժական շարժում  և փոփոխություն, ճիգ է՝ վերադառնալու կյանքի մոռացված ակունքներին, անհատական և հավաքական ինքնահաստատման անսասան մղում է, անհասանելի նպատակների անհագուրդ ձգտումը արտահայտելու միջոցների փնտրտուք է»[19]։

Ստուգաբանություն

խմբագրել

Եվրոպական տարբեր լեզուներում «Ռոման» արմատով բառախմբերը, ինչպես օրինակ՝ "romance" (ռոմանս, ռոմանտիկ) կամ "Romanesque" (ռոմանական/հռոմեական) ունեն բարդ պատմություն, սակայն արդեն 18-րդ դարակեսին անգլերենում "romantic" և ֆրանսերենում “romantique” բառերը ընդհանրացված օգտագործվում էին որպես ածականներ՝ գովաբանելու այնպիսի բնական երևույթներ, ինչպիսիք բնության տեսարաններն ու մայրամուտներն են՝ ժամանակակից անգլերենում օգտագործվածի իմաստով, սակայն առանց սիրային նրբերանգի։  Գրականության մեջ եզրույթի կիրառումը առաջինը տարածվեց Գերմանիայում, որտեղ քննադատներ Ավգուստ և Ֆրիդրիխ Շլեգել եղբայրների շրջապատը սկսեց խոսել romantische Poesie («ռոմանտիկ պոեզիա»)-ի մասին 1790-ականներին՝ հակադրելով այն «դասականի»-ն, բայց ավելի շատ բնույթի և ոչ զուտ ժամանակագրական տեսակյունից։ Ֆրիդրիխ Շլեգելը իր «Երկխոսություն պոեզիայի շուրջ» (1800) աշխատանքում գրել է․ «Ես փնտրում և  գտնում եմ ռոմանտիկների ավելի վաղ մոդեռնիստների՝ Շեքսպիրի, Սերվանտեսի շրջանում, իտալական պոեզիայում, սիրո և առասպելների այդ ասպետական դարաշրջանում, որտեղից էլ վերցված է երևույթն ու հենց բառը»[20]։

Անգլիայում Ուորդսվորթը 1815 թ. բանաստեղծությունների գրքի նախաբանում գրել է «ռոմանտիկ տավիղի» և «դասական քնարի» մասին[21], սակայն 1820 թ. Բայրոնը դեռևս գրում է, միգուցե ոչ այնքան անկեղծորեն․ «Ես հասկանում եմ, որ Գերմանիայում, ինչպես նաև Իտալիայում, մեծ պայքար կա «դասական» և «ռոմանտիկ» տերմինների շուրջ, որոնք Անգլիայում դասակարգման առարկա չէին, առնվազն այն ժամանակ, երբ երկիրը լքեցի չորս կամ հինգ տարի առաջ»[22]։ Միայն 1820-ականներից է, որ Ռոմանտիզմը հայտնի է դառնում հենց այդ անունով, 1824 թ.-ին Ֆրանսիական ակադեմիան միանգամայն անօգուտ քայլ ձեռնարկեց՝ այն գրականության մեջ դատապարտող հրամանագիր արձակելով[23]։

Ժամանակաշրջան

խմբագրել

Ռոմանտիկ կոչվող ժամանակաշրջանը մեծապես տարբերվում է տարբեր երկրներում և գեղարվեստական կամ մտածողության ոլորտների մեջ։ Մարգարետ Դրաբելը գրականության մեջ այն նկարագրել է որպես «մոտ 1770-1848 թվականների միջև» տեղի ունեցած[24]։ 1770 թ-ից վաղ տարեթվեր էլ կարելի է գտնել, թեև շատ քիչ։ Անգլիական գրականության մեջ Մ.Հ. Աբրամսը այն տեղակայել է 1789-ի կամ 1798-ից (երկրորդն ավելի ընդունված տեսակետ է) մինչև 1830 թ., թերևս մի փոքր ավելի ուշ, քան այլ քննադատներն են նշել[25]։ Մյուսները առաջարկել են 1780-1830 թթ.[26]։ Այլ ոլորտներում և երկրներում շրջանը, երբ գերիշխող է եղել ռոմանտիզմը, կարող է նշանակալիորեն տարբերվել, օրինակ՝ համարվում է, որ երաժշտական ռոմանտիզմը, ընդհանուր առմամբ, որպես հիմնական գեղարվեստական ուժ,     դադարել է գոյություն ունենալ միայն  1910 թ-ին, սակայն խիստ ընդլայնման դեպքում Ռիխարդ Շտրաուսի «Չորս Վերջին երգերը» ոճային առումով բնութագրվում է որպես «ուշ ռոմանտիզմ» և ստեղծվել է 1946-48թթ.[27]։ Այնուամենայնիվ, ասում են, որ շատ ոլորտներում ռոմանտիզմի դարաշրջանը ավարտվել է մոտավորապես 1850-ին կամ ավելի վաղ։

Ռոմանտիզմի վաղ փուլը պատերազմների շրջան էր․ ֆրանսիական հեղափոխությանը (1789-1799թթ.) մինչև 1815 թ․ հաջորդել են Նապոլեոնյան պատերազմները։ Այդ պատերազմները, դրանց ուղեկցող քաղաքական և հասարակական խառնաշփոթը ռոմանտիզմի նախադրյալներից էին[28]։ 1795-1805 թթ. ծնված ֆրանսիացի ռոմանտիկների առանցքային սերունդը, դրա ներկայացուցիչներից մեկի՝ Ալֆրեդ դը Վինյի խոսքով․ «ծնվել է ճակատամարտերի միջև, դպրոց գնացել թմբուկի հարվածների ներքո»[29]։ 1795-1805 թթ. ծնված ֆրանսիացի ռոմանտիկների առանցքային սերունդը, դրա ներկայացուցիչներից մեկի՝ Ալֆրեդ դը Վինյի խոսքով․ «ծնվել է ճակատամարտերի միջև, դպրոց գնացել թմբուկի հարվածների ներքո»[30]։

Համատեքստը և տեղը պատմության մեջ

խմբագրել

Ռոմանտիզմի ավելի հստակ բնորոշումը և կոնկրետ սահմանումը եղել է բանավեճի առարկա մտավոր պատմության և գրականության պատմության մեջ ողջ 20-րդ դարի ընթացքում՝ առանց որևէ զգալի կոնսենսուսի ձեռքբերման։ Ներկայիս գիտության մեջ հիմնականում ընդունված է, որ այն հակալուսավորչականության՝ լուսավորության դարաշրջանի դեմ արձագանքի մի մասն էր։ Նրա կապը Ֆրանսիական հեղափոխության հետ, որը սկսվել էր 1789-ին, վաղ փուլերում կարևոր է, բայց խիստ տարբերվում է՝ կախված աշխարհագրությունից և  անհատական արձագանքներից։ Շատ ռոմանտիկների մասին կարելի է ասել, որ ունեցել են հիմնականում առաջադիմական հայացքներ, սակայն զգալի թվով ներկայացուցիչներ միշտ ունեցել կամ զարգացրել են պահպանողական տեսակետների լայն շրջանակ[31], և շատ երկրներում ազգայնամոլությունը նույնացվում էր ռոմանտիզմի հետ, ինչը մանրամասնորեն քննարկվում է ստորև։

Ըստ Եսայի Բեռլինի՝ Փիլիսոփայության և գաղափարների պատմության մեջ Ռոմանտիզմն  ընկալվում էր որպես Արևմտյան ռացիոնալիզմի և բարոյական բացարձակ և համաձայնեցված արժեքների քայքայում շուրջ մեկ դար, որը հանգեցրեց․ «օբյեկտիվ ճշմարտության պատկերացումների լղոզման նման մի բանի»[32] Ըստ Եսայի Բեռլինի՝ Փիլիսոփայության և գաղափարների պատմության մեջ Ռոմանտիզմն  ընկալվում էր որպես Արևմտյան ռացիոնալիզմի և բարոյական բացարձակ և համաձայնեցված արժեքների քայքայում շուրջ մեկ դար, որը հանգեցրեց․ «օբյեկտիվ ճշմարտության պատկերացումների լղոզման նման մի բանի»[33] Ռոմանտիկների մասին Բեռլինն ասում է.

«Էթիկայի, քաղաքականության, գեղագիտության ոլորտում կարևորվում էր ներքին նպատակների հետապնդման իսկականությունն ու անկեղծությունը, դա հավասարապես կիրառվում էր անհատների և խմբերի՝ պետությունների, ազգերի, շարժումների նկատմամբ։ Սա առավել ակնհայտ է ռոմանտիզմի գեղագիտության մեջ, որտեղ հավերժական մոդելների հասկացությունը, իդեալական գեղեցկության պլատոնական տեսլականը, որը չնայած ոչ կատարյալ կերպով արվեստագետը ձգտում է փոխանցել  կտավի կամ ձայնի միջոցով,  փոխարինվում է հոգևոր ազատության և անհատական ստեղծարարության նկատմամբ ջերմեռանդ հավատով։ Որքան էլ բնությունը կատարյալ է,  նկարիչը, բանաստեղծը, կոմպոզիտորը այն չեն արտացոլում, այլ ստեղծում են,  նրանք չեն ընդօրինակում (միմիկրիայի հայեցակարգ), այլ ստեղծում են ոչ միայն նպատակների հասնելու միջոցներ, այլև հենց նպատակները, որոնք հետապնդում են, այս նպատակները ներկայացնում են արվեստագետի յուրահատուկ, ներքին տեսլականի ինքնատիպ արտահայտությունը, որի անտեսումը ի պատասխան «արտաքին» ձայների՝ եկեղեցու, պետության, հասարակական կարծիքի, ընտանիքի, ընկերների, ճաշակ թելադրողների  պահանջների` դավաճանություն է մի բանի նկատմամբ, որն ինքնին արդարացնում է ցանկացած իմաստով ստեղծագործ մարդու գոյությունը»[34]։

 
Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս, Շալոտի տիկինը, 1888

Արթուր Լավջոյը փորձեց ցույց տալ ռոմանտիզմը սահմանելու դժվարությունը իր «Ռոմանտիզմների խտրականության շուրջ» կառուցողական հոդվածում, որ ամփոփված է «Գաղափարների պատմություն» էսսեներում (1948)։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ռոմանտիզմը, ըստ էության, շարունակական է ներկայում, ոմանք, ինչպես Ռոբերտ Հյուզը, դրանում տեսնում են մոդեռնիզմի սկզբնավորումը[35], իսկ որոշները, ինչպես Շատոբրիանը, Նովալիսը և Սամուել Թեյլոր Քոլրիջը այն ընկալում են որպես լուսավորական ռացիոնալիզմին դիմադրելու ավանդույթի սկիզբը՝ Հակալուսավորականությունը[36][37], որն ավելի սերտորեն կապվում է գերմանական ռոմանտիզմի հետ։ Ավելի վաղ  Շառլ Բոդլերն է տվել մի սահմանում. «Ռոմանտիզմը կայանում է ոչ թե առարկայի ընտրության կամ հստակ ճշմարտության մեջ, այլ զգալու ձևի մեջ»[38]։

Որոշ ոլորտներում ռոմանտիզմի դարաշրջանի ավարտը նշանավորվում է ռեալիզմի նոր ոճի առաջացմամբ, որը ազդել է գրականության, հատկապես վեպի և դրամայի, նկարչության և նույնիսկ երաժշտության վրա `վերիզիմո օպերայի տեսքով։ Այս շարժումը ղեկավարում էր Ֆրանսիան. Բալզակն ու Ֆլոբերը՝ գրականության մեջ, Կուրբեն՝ կերպարվեստում։ Ստենդալը և Գոյան ռեալիզմի կարևոր առաջամարտկներն էին համապատասխան ոլորտներում։ Այնուամենայնիվ, ռոմանտիկ ոճերը, որոնք հաճախ ներկայացնում էին հաստատված և փորձված ոճը, որին ընդդիմանում էին ռեալիստները, շարունակում էին ծաղկել բազմաթիվ ոլորտներում մինչև դարավերջ և դրանից հետո։ Նման երաժշտական ստեղծագործությունները, որոնք գրվել են 1850-ից հետո, որոշ հեղինակներ անվանում են «ուշ ռոմանտիզմ» մյուսները՝ «նեոռոմանտիզմ» «հետռոմանտիզմ», անգլիական գրականության և կերպարվեստի մեջ գործածվող հարմար «Վիկտորիական» եզրույթը թույլ է տալիս խուսափել եզրույթների հետագա սահմանումից։

Հյուսիսային Եվրոպայում վաղ շրջանի ռոմանտիզմի լավատեսությունը, հավատն առ այն, որ աշխարհը գտնվում է մեծ փոփոխությունների և բարելավման գործընթացի մեջ, հիմնականում վերացավ, և որոշ արվեստներ դարձան  ավանդական քաղաքական և պոլեմիկ, քանի որ դրա ստեղծողները ավելի քննական հայացքով էին մոտենում աշխարհին։ Այլուր, այդ թվում` Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում դեռևս տարբեր կերպերով արտահայտվում էին այն զգացողությունները, թե մեծ փոփոխություններ են տեղի ունենում կամ հնարավոր են։ Արվեստում ինտենսիվ զգացումների ցուցադրումն ակնհայտորեն մնաց կարևոր այնպես, ինչպես ռոմանտիկների կողմից ստեղծված էկզոտիկ և պատմական շրջանակները, սակայն ձևերի և տեխնիկայի փորձարկումները նվազեցին՝ հաճախ փոխարինվելով մանրակրկիտ տեխնիկայով, ինչպես Թեննիսոնի բանաստեղծություններում կամ շատ նկարներում։ 19-րդ դարի վերջի արվեստը, եթե ռեալիզմի ուղղության չէր, ապա հաճախ չափազանց մանրակրկիտ էր, և  խիստ գնահատվում էր ճշգրիտ մանրամասների հավելումը, ինչի վերաբերյալ վաղ շրջանի ռոմանտիկները չէին մտահոգվում։ Արվեստի բնույթին և նպատակին վերաբերող  ռոմանտիզմի շատ գաղափարներ և ամենից առանցքայինը՝ ինքնատիպության նախապայմանի առաջնահերթությունը, մնացին կարևոր հետագա սերունդների համար և չնայած տեսաբանների ընդդիմությանը՝ հաճախ ընկած են ժամանակակից հայացքների հիմքում։

Գրականություն

խմբագրել
 
Հենրի Ուոլիս, Շատախոսի մահը 1856

Գրականության մեջ Ռոմանտիզմի կրկնվող թեմաներից էր անցյալի քննադատությունը,  «զգայունության» պաշտամունքը՝ կանանց և երեխաների շեշտադրմամբ, արվեստագետի կամ գրողի մեկուսացումը, բնության նկատմամբ հարգանքը։ Բացի այդ, մի քանի ռոմանտիկ հեղինակներ, ինչպիսիք են Էդգար Ալան Պոն և Նաթանիել Հոթորնը, իրենց գրվածքները հիմնեցին գերբնականի/խորհրդավորի և մարդկային հոգեբանության վրա։ Ռոմանտիզմը երգիծանքը դիտարկում էր որպես ուշադրության ոչ արժանի բան. մի նախապաշարմունք, որ մինչ օրս ազդեցիկ է[39]։ Գրականության մեջ ռոմանտիզմի շարժումը նախորդում էր լուսավորությանը, իսկ դրան հաջորդում է ռեալիզմը։

Որոշ հեղինակներ մատնանշում են 16-րդ դարի բանաստեղծ Իզաբելլա դի Մորրային ` որպես ռոմանտիզմի գրականության վաղ շրջանի ներկայացուցչի։ Նրա բանաստեղծությունները, որ արծածում են մեկուսացման և միայնության թեմաներ և արտացոլում իր կյանքի ողբերգական իրադարձությունները, համարվում են «ռոմանտիզմի տպավորիչ նախաբան»[40]՝ տարբերվելով այն ժամանակվա՝ սիրո փիլիսոփայության վրա հիմնված Պետրարկայական ոճից։

Անգլիական պոեզիայում ռոմանտիզմի հիմքը դրվել է դեռևս 18-րդ դարի կեսերից՝ ընդգրկելով այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ջոզեֆ Ուորթոնը (Վինչեսթերի քոլեջի տնօրենը) և նրա եղբայր, Օքսֆորդի համալսարանի պոեզիայի դասախոս Թոմաս Ուորթոնը[41]։ Ջոզեֆը հավաստիացրեց, որ նորարարությունը և երևակայությունը բանաստեղծի հիմնական հատկանիշներն են։ Թոմաս Չաթերթոնը, ընդհանուր առմամբ, համարվում է առաջին անգլիացի ռոմանտիկ բանաստեղծը[42]։ Շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Մաքֆերսոնը ռոմանտիզմի վաղ շրջանի ձևավորման վրա ազդել է 1762-ին տպագրված իր «Օշին» բանաստեղծությունների շարքի միջազգային հաջողությամբ՝ ոգեշնչելով Գյոթեին և երիտասարդ Վալտեր Սքոթին։ Չաթերթոնի և Մաքֆերսոնի աշխատանքներում կային ավանտյուրայի տարրեր, քանի որ այն, ինչ նրանք ներկայացնում էին իբրև իրենց կողմից հայտնաբերված և հավաքագրած վաղ շրջանի գրականություն, իրականում ամբողջովին նրանց հեղինակածն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Encyclopædia Britannica. «Romanticism. Retrieved 30 January 2008, from Encyclopædia Britannica Online». Britannica.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Casey, Christopher (2008 թ․ հոկտեմբերի 30). «"Grecian Grandeurs and the Rude Wasting of Old Time": Britain, the Elgin Marbles, and Post-Revolutionary Hellenism». Foundations. Volume III, Number 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  3. David Levin, History as Romantic Art: Bancroft, Prescott, and Parkman (1967)
  4. Ashton Nichols, "Roaring Alligators and Burning Tygers: Poetry and Science from William Bartram to Charles Darwin," Proceedings of the American Philosophical Society 2005 149(3): 304–15
  5. Gerald Lee Gutek, A history of the Western educational experience (1987) ch. 12 on Johann Heinrich Pestalozzi
  6. Morrow, John (2011). «Romanticism and political thought in the early 19th century» (PDF). In Stedman Jones, Gareth; Claeys, Gregory (eds.). The Cambridge History of Nineteenth-Century Political Thought. The Cambridge History of Political Thought. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. էջեր 39–76. doi:10.1017/CHOL9780521430562. ISBN 978-0-511-97358-1. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Perpinya, Núria. Ruins, Nostalgia and Ugliness. Five Romantic perceptions of Middle Ages and a spoon of Game of Thrones and Avant-garde oddity. Berlin: Logos Verlag. 2014
  8. "'A remarkable thing,' continued Bazarov, 'these funny old romantics! They work up their nervous system into a state of agitation, then, of course, their equilibrium is upset.'" (Ivan Turgenev, Fathers and Sons, chap. 4 [1862])
  9. Szabolcsi, B. (1970). «The Decline of Romanticism: End of the Century, Turn of the Century-- Introductory Sketch of an Essay». Studia Musicologica Academiae Scientiarum Hungaricae. 12 (1/4): 263. doi:10.2307/901360. JSTOR 901360.
  10. Novotny, 96
  11. From the Preface to the 2nd edition of Lyrical Ballads, quoted Day, 2
  12. Day, 3
  13. Ruthven (2001) p. 40 quote: "Romantic ideology of literary authorship, which conceives of the text as an autonomous object produced by an individual genius."
  14. Spearing (1987) quote: "Surprising as it may seem to us, living after the Romantic movement has transformed older ideas about literature, in the Middle Ages authority was prized more highly than originality."
  15. Eco (1994) p. 95 quote: Much art has been and is repetitive. The concept of absolute originality is a contemporary one, born with Romanticism; classical art was in vast measure serial, and the "modern" avant-garde (at the beginning of this century) challenged the Romantic idea of "creation from nothingness", with its techniques of collage, mustachios on the Mona Lisa, art about art, and so on.
  16. Waterhouse (1926), throughout; Smith (1924); Millen, Jessica Romantic Creativity and the Ideal of Originality: A Contextual Analysis, in Cross-sections, The Bruce Hall Academic Journal – Volume VI, 2010 PDF; Forest Pyle, The Ideology of Imagination: Subject and Society in the Discourse of Romanticism (Stanford University Press, 1995) p. 28.
  17. 1963–, Breckman, Warren (2008). European Romanticism: A Brief History with Documents. Rogers D. Spotswood Collection. (1st ed.). Boston: Bedford/St. Martins. ISBN 978-0-312-45023-6. OCLC 148859077. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Day 3–4; quotation from M.H. Abrams, quoted in Day, 4
  19. Berlin, 92
  20. Ferber, 6–7
  21. Ferber, 7
  22. Christiansen, 241.
  23. Christiansen, 242.
  24. in her Oxford Companion article, quoted by Day, 1
  25. Day, 1–5
  26. Mellor, Anne; Matlak, Richard (1996). British Literature 1780–1830. NY: Harcourt Brace & Co./Wadsworth. ISBN 978-1-4130-2253-7.
  27. Edward F. Kravitt, The Lied: Mirror of Late Romanticism (New Haven and London: Yale University Press, 1996): 47. 0-300-06365-2.
  28. Greenblatt et al., Norton Anthology of English Literature, eighth edition, "The Romantic Period – Volume D" (New York: W.W. Norton & Company Inc., 2006): [Հղում աղբյուրներին]
  29. Johnson, 147, inc. quotation
  30. Barzun, 469
  31. Day, 1–3; the arch-conservative and Romantic is Joseph de Maistre, but many Romantics swung from youthful radicalism to conservative views in middle age, for example Wordsworth. Samuel Palmer's only published text was a short piece opposing the Repeal of the corn laws.
  32. Berlin, 57
  33. Several of Berlin's pieces dealing with this theme are collected in the work referenced. See in particular: Berlin, 34–47, 57–59, 183–206, 207–37.
  34. Berlin, 57–58
  35. Linda Simon The Sleep of Reason by Robert Hughes
  36. Three Critics of the Enlightenment: Vico, Hamann, Herder, Pimlico, 2000 0-7126-6492-0 was one of Isaiah Berlin's many publications on the Enlightenment and its enemies that did much to popularise the concept of a Counter-Enlightenment movement that he characterised as relativist, anti-rationalist, vitalist and organic,
  37. Darrin M. McMahon, "The Counter-Enlightenment and the Low-Life of Literature in Pre-Revolutionary France" Past and Present No. 159 (May 1998:77–112) p. 79 note 7.
  38. «Baudelaire's speech at the "Salon des curiosités Estethiques» (ֆրանսերեն). Fr.wikisource.org. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  39. Sutherland, James (1958) English Satire p. 1. There were a few exceptions, notably Byron, who integrated satire into some of his greatest works, yet shared much in common with his Romantic contemporaries. Bloom, p. 18.
  40. Paul F. Grendler, Renaissance Society of America, Encyclopedia of the Renaissance, Scribner, 1999, p. 193
  41. John Keats. By Sidney Colvin, p. 106. Elibron Classics
  42. Thomas Chatterton, Grevel Lindop, 1972, Fyffield Books, p. 11
  NODES
chat 1
Idea 3
idea 3
Note 1