Ռոյ Անդերսոն
Ռոյ Անդերսոնը (շվեդ.՝ Roy Andersson, մարտի 31, 1943[1][2][3][…], Գյոթեբորգ[4]), շվեդ կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Հեղինակ է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի, մի քանի կարճամետրաժ ֆիլմերի և շուրջ 300 գովազդային հոլովակների։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է Շվեդական սիրո պատմությունը (1970) և «Ապրելու եռագրությունը», որն ընդգրկում է «Երգեր երկրորդ հարկից» (2000), «Դու ապրում ես» (2007) և «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» (2014) ֆիլմերը։ «Երգեր երկրորդ հարկից» ֆիլմը շատ ավելի, քան մյուսները բնորոշում է Անդերսոնի ոճը՝ երկար կադրեր, աբսուրդիզմի ու կոմեդիայի միախառնում, Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերին բնորոշ գրոտեսկ ու շվեդական մշակույթի բաղադրիչներ։ Ռոյ Անդերսոնն ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ իր երկու նկարահանման հրապարակներով, ձայնագրման և մոնտաժի ստուդիաներով և կինոթատրոնով, ինչը թույլ է տալիս նրան զբաղվել նաև պրոդյուսերությամբ։ Անդերսոնն աշխատում է առանց սցենարի ու գրաֆիկայի, հիմնականում նրա բոլոր ֆիլմերը նկարվում են պավիլոնում։ Մի շարք կինոփառատոների մրցանակակիր է, նրա 2014 թ.-ին նկարահանված «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի Վենետիկյան կինոփառատոնում և գլխավոր մրցանակի Բեռլինյան կինոփառատոնում։ Եվրոպական կինոյի ամենահետաքրքիր դեմքերից է, ունենալով 4 ֆիլմ։ Ֆիլմերի եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։
Ռոյ Անդերսոն Roy Andersson | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռոյ Անդերսոնը 2004 թ.-ին | |||||||||||
Ծնվել է | մարտի 31, 1943[1][2][3][…] (81 տարեկան) | ||||||||||
Ծննդավայր | Գյոթեբորգ[4] | ||||||||||
Կրթություն | Լունդի համալսարան | ||||||||||
Քաղաքացիություն | Շվեդիա | ||||||||||
Գործունեության տարիներ | 1969-մեր օրեր. | ||||||||||
Ազգություն | շվեդ | ||||||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գրող, ռեժիսոր և կինոպրոդյուսեր | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID ID 0027815 | ||||||||||
royandersson.com | |||||||||||
|
Կենսագրություն
խմբագրելՌոյ Անդերսոնը ծնվել է Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում 1943 թ.-ին։ Շվեդական ֆիլմերի ինստիտուտում[8] մեկ տարի սովորելուց հետո 1970 թ.-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ Շվեդական սիրո պատմությունը։ Նույն թվականին ֆիլմը 4 մրցանակ է ստացել 20-րդ Բեռլինյան կինոփառատոնի ընթացքում և մեծ ճանաչում բերել սկսնակ ռեժիսորին։ Բայց նրա երկրորդ՝ «Գիլիափ» ֆիլմը անհաջողության է մատնվում և ֆինանսական խնդիրների պատճառով սկսում է գովազդային հոլովակներ նկարել։ Հոլովակներն իրենցից ներկայացնում են հասարակական կարծրատիպերի երկար կադրեր, որոնք ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև 7 «Ոսկե արջ» մրցանակ գովազդային հոլովակների փառատոնի ժամանակ։ 1977 թ.-ին Ռոյ Անդերսոնը հիմնում է իր պրոդյուսերական ընկերությունը՝ «Roy Andersson Production», իսկ 1984 թ.-ին «Studio 24»-ը, որը անկախ պրոդյուսերական ընկերություն է։ Այս ընկերությունը Անդերսոնը ղեկավարում է մինչ օրս։ Նյու Յորքի Արվեստների թանգարանը 2009 թ.-ի սեպտեմբերին կազմակերպել է Անդերսոնի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։
Ֆիլմացանկ
խմբագրելթվականը | ֆիլմի վերնագիրը | անգլերեն անվանումը | հայերեն անվանումը |
---|---|---|---|
1967 | Besöka sin son | ||
1968 | Hämta en cykel | ||
1969 | Lördagen den 5.10 | ||
1970 | En kärlekshistoria | A Swedish Love Story | Շվեդական սիրո պատմություն |
1975 | Giliap | Giliap | Գիլիափ |
1987 | Någonting har hänt | Something Happened | Ինչ-որ բան է կատարվել |
1991 | Härlig är jorden | The World of Glory | Կյանքը հիասքանչ է |
2000 | Sånger från andra våningen | Songs From the Second Floor | Երգեր երկրորդ հարկից |
2007 | Du Levande | You, the Living | Դու ապրում ես |
2014 | En duva satt på en gren och funderade på tillvaron | A Pigeon Sat on a Branch Reflecting on Existence | Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129585815 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Roy Andersson (շվեդերեն) — Svenska kungafamiljen.
- ↑ https://web.archive.org/web/20190513143352/https://www.europeanfilmacademy.org/2015.596.0.html
- ↑ Prisvinder 2008
- ↑ Tony Balogh. Roy Anderssons värld är också grön och svart(չաշխատող հղում) // 1894.se — 14 июня 2011.(շվեդ.)(Ստուգված է 28 Հուլիսի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Անդերսոն» հոդվածին։ |