Ռոջեր Դիկինս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոջեր Դիկինս (անգլ.՝ Roger Deakins, մայիսի 24, 1949[1], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), ամերիկացի կինոօպերատոր, տասներեք անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի։
Ռոջեր Դիկինս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 24, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ, կինոօպերատոր և լուսանկարիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005683 |
rogerdeakins.com |
Գործունեությունը
խմբագրելՀոլիվուդյան կինոյի ներկայիս ամենահայտնի և հարգված կինոօպերատորներից մեկը, Անգլիացի Ռոջեր Դիկինսը ծնվել է 1949 թվականի մայիսի 24-ին Անգլիայի Տորկի քաղաքում։
Գիմնազիան ավարտելուց հետո Դիկինսն ուսումը շարունակում է Բատի արվեստի ու դիզայնի դպրոցում։ Այս տարիներին էլ սկսում է հետաքրքրվել լուսանկարչությամբ։ Հետագայում սովորելով Բուքինգհեմշիրի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում, ուսումնական երեք տարիների ընթացքում նկարահանում է 15 ֆիլմ։
Ավելի ուշ Դիկինսը 7 տարի բրիտանական հեռուստատեսությունում նկարահանում է վավերագրական ֆիլմեր, ձեռք բերելով հսկայական փորձ։
Ռոջեր Դիկինսի կինոօպերատորական ուղին սկսում է 1975 թվականից, երբ նկարում է առաջին ինքնուրույն վավերագրական ֆիլմը՝ «Mothers Own»: Երկու տարի անց նա նկարահանում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Դաժան կիրք»։
Դիկինսի առաջին հայտնի աշխատանքները եղան Մայքլ Ռեդֆորդի «1984» և Ալեքս Կոկսի «Սիդը և Նենսին» ֆիլմերը։
1990 թվականին էկրան բարձրացավ ամերիկացի կինոռեժիսոր Բոբ Ռեյֆելսոնի «Լուսնային լեռներ» ֆիլմը։ Սա Դիկինսի առաջին ամերիկյան ֆիլմն էր, որից հետո նա սկսեց մեծապես աշխատել ԱՄՆ-ում։
1991 թվականին, «Բարթոն Ֆինք» ֆիլմից հետո Դիկինսը սկսում է Կոեն եղբայրների հետ մշտական համագործակցությունը, և 2016 թվականի դրությամբ նրանք արդեն 12 համատեղ ֆիլմ են ստեղծել։
1995 թվականին Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի համար Դիկինսն առաջին անգամ ներկայացվում է «Օսկար» մրցանակաբաշխության։
2008 թվականին Դիկինսը դարձավ առաջինն, ում նկարահանած երկու ֆիլմ միաժամանակ («Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» և «Այստեղ ծերերի տեղը չէ») առաջադրվեցին «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն կինոօպերատոր» նոմինացիայում։
Ընդհանուր առմամբ Ռոջեր Դիկինսն «Օսկար»-ի ներկայացվել է 13 անգամ, հաղթող չճանաչվելով ոչ մեկում։
Երեք անգամ Բրիտանական կինոմրցանակաբաշխությունում (BAFTA) հաղթող է ճանաչվել «լավագույն կինոօպերատորական աշխատանք» անվանակարգում (2002, 2008, 2011)։
1986 թվականից Դիկինսը Բրիտանիայի (B.S.C), իսկ 1994 թվականից Ամերիկայի (A.S.C) կինոօպերատորների ասոցիացիաների անդամ է։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1984 — 1984
- 1986 — Սիդ և Նենսի
- 1988 — Փոթորկոտ երկուշաբթի
- 1990 — Էյր Ամերիկա
- 1991 — Բարտոն Ֆինկ
- 1994 — Հադստակերի վստահված անձը
- 1994 — Փախուստ Շոուշենկից
- 1995 — Մեռածը գալիս է
- 1996 — Ֆարգո
- 1997 — Կունդուն
- 1998 — Մեծ Լեբովսկի
- 1999 — Փոթորիկ
- 2000 — Օ, ո՞րտեղ ես դու, եղբայր
- 2001 — Մարդը, որ չկար
- 2001 — Բանականության խաղեր
- 2003 — Տունը ավազից և մառախուղից
- 2004 — Ջենտլմենի խաղեր
- 2004 — Առեղծվածային անտառ
- 2005 — Jarhead
- 2007 — Այստեղ ծերերի տեղ չէ
- 2008 — Ընթերցողը
- 2008 — Ուոլ-Ե
- 2008 — Փոփոխությունների ուղի
- 2009 — Լուրջ մարդ
- 2010 — Երկաթե ճամպրուկ
- 2012 — 007: Կոորդինատները «Սքայֆոլ»
- 2013 — Գերիները
- 2014 — Անկոտրումը
- 2015 — Վարձկանները
- 2016 — Մարդասպանը (Sicario)
«Օսկար»-ի առաջադրում
խմբագրել- 1995. Փախուստ Շոուշենկից
- 1997. Ֆարգո
- 1998. Կունդուն
- 2001. Օ, ո՞րտեղ ես դու, եղբայր
- 2002. Մարդը, որ չկար
- 2008. Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին
- 2008. Այստեղ ծերերի տեղ չէ
- 2009. Ընթերցողը
- 2011. Երկաթե ճամպրուկ
- 2013. 007: Կոորդինատները «Սքայֆոլ»
- 2014. Գերիները
- 2015. Անկոտրումը
- 2016 — Մարդասպանը (Sicario)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #136220975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Academy Awards Database
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոջեր Դիկինս (անգլ.) Internet Movie Database կայքում
- Video interview with Roger Deakins, FILMdetail
- Filmed interview with Roger Deakins on The Reel Show Արխիվացված 2009-10-01 Wayback Machine
- I just had to pinch myself Արխիվացված 2008-02-27 Wayback Machine, interview with Roger Deakins on ITV Local Westcountry
- Information on Roger Deakins at the International Cinematographers Guild Արխիվացված 2009-02-28 Wayback Machine
- An interview with Roger Deakins Արխիվացված 2011-02-12 Wayback Machine from InDigest Magazine Արխիվացված 2011-02-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Դիկինս» հոդվածին։ |