Սաբինա ճպուռ

միջատների տեսակ
Սաբինա ճպուռ
Սաբինա ճպուռ (արու)
Սաբինա ճպուռ (արու)
Սաբինա ճպուռ (էգ)
Սաբինա ճպուռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Orthetrum
Տեսակ Սաբինա ճպուռ (O. sabina)
Միջազգային անվանում
Orthetrum sabina
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սաբինա ճպուռ (լատին․՝ Orthetrum sabina), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

43-50 մմ մարմնի երկարությամբ միջին չափի շատ բարեկազմ մարմնով ճպուռ է։ Գունավորումը հիմնականում սև է` բաց դեղնավուն զարդանախշով, երբեմն` կանաչավուն երանգով։ Կուրծքը կողքերից ունի շեղ դասավորված, նեղ, բաց գույնի զոլեր։ Փորիկը սև միջնագծով է, որը 4-6-րդ հատվածների վրա առջևի մասում և հետևից խիստ լայնացած է, 7-9-րդ հատվածները գրեթե ամբողջությամբ սև են, 10-րդը` մեծ մասամբ բաց գունավորված[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կովկասից դեպի հարավ և արևելք` մինչև Ճապոնիա և Ավստրալիա։ Հայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզում` Մեղրի քաղաքի և Ալդարա գյուղի մոտակայքում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է Հայաստանում՝ կիսաանապատային գոտու կանգնած և դանդաղ հոսող ջրով ջրամբարներում։ Զարգանում է թույլ հոսանք ունեցող բավական տաք ջրամբարներում։ Թռիչքը լինում է ապրիլ-հոկտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Հազվադեպ է հանդիպում, հայտնի են առանձին հայտնաբերումներ։ Արեալի սահմանաեզրին գտնվող հազվագյուտ տեսակ է։ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ[1]։

Վտանգման հիմնական գործոններն են՝ հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և ջրամբարների աղտոտում[1]։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա ճպուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա ճպուռ» հոդվածին։
  NODES