Սագամիհարա
Սագամիհարա (ճապ.՝ 相模原市), քաղաք Ճապոնիայում՝ տեղակայված է Կանագավա պրեֆեկտուրայում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սագամիհարա | |||||
ճապ.՝ 相模原市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Կանագավա | ||||
Ներքին բաժանում | Միդորի-կու, Chūō-ku? և Minami-ku? | ||||
Հիմնադրված է | ապրիլի 29, 1941 թ. | ||||
Մակերես | 328,91 կմ² | ||||
Բնակչություն | ▲725 696 մարդ (հուլիսի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.sagamihara.kanagawa.jp(ճապոներեն) և city.sagamihara.kanagawa.jp/1009780/ | ||||
| |||||
Քաղաքը բաժանվում է երեք շրջանի՝ Միդորի-կու, Տյուո-կու և Մինամի-կու։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1941 թվականի ապրիլի 29-ին, 2010 թվականի ապրիլի 1-ին, համաձայն կառավարության համապատասխան հրամանագրի, ստացել է քաղաքի կարգավիճակ։
2016 թվականի հուլիսի 26-ին քաղաքում կատարվել է հարձակում հաշմանդամների «Ցուկուի Յամայուրի Էն» պանսիոնատի վրա, ինչի արդյունքում զոհվել է 19 մարդ, իսկ վիրավորվել 40 մարդ։
Աշխարհագրություն
խմբագրելՍագամիհարան գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական մասում, Տոկիոյից հարավ՝ Դոսի գետի վրա, որն այնուհետ միախառնվում է Սագամի գետին։
Տնտեսություն
խմբագրել1950-ական թվականներին քաղաքում կար զարգացած արդյունաբերություն, որը ներառում էր էլեկտրամեքենաշինության և մեքենաշինության, ինչպես նաև սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերը։ Սագամիհարան հետազոտությունների կենտրոն է ատոմային էներգիայի բնագավառում։
Տրանսպորտ
խմբագրել- Կոկուդո 16, ազգային նշանակության ճանապարհ, որը շրջապատում է Տոկիոն։
Կրթություն
խմբագրելՔաղաքում գտնվում է Սագամիի օրիորդաց համալսարանը, Կիտասատոյի բժշկական քոլեջը և Աձաբուի անասնաբուժական քոլեջը։
Քույր քաղաքներ
խմբագրելՍագամիհարան ունի երեք քույր քաղաքներ[2]։
Սիմվոլիկա
խմբագրելՔաղաքի ծաղիկը դրախտավարդն է, ծառը՝ փոշոտ ձելկվան, իսկ թռչունը՝ դաշտային արտույտը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.pref.kanagawa.jp/docs/x6z/tc30/jinko/jimkotosetai.html
- ↑ «相模原市の友好都市» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «シンボル» (ճապոներեն). Sagamihara City. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.