Սամսոն

Սամսոն, Շիմշոն աստվածաշնչյան Հերոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամսոն (այլ կիրառումներ)

Սամսոն, Շիմշոն (/ˈsæmsən/, եբրայերեն՝ שִׁמְשׁוֹן‎, Šímšōn, Šimšôn, բառացի՝ արևի մարդը)[3], աստվածաշնչյան առասպելական հերոս, հին իսրայելցիների վերջին դատավորը, որ հիշատակվում է Հրեական Աստվածաշնչի Դատավորների գրքում (գլուխ 13-16) և վերջին առաջնորդներից մեկը, որ «դատել» են Իսրայելը միապետությունից առաջ։ Հաճախ համարվում է մերձավորարևելյան ժողովրդական հերոսի հրեական տարբերակը, որի մարմնավորումներն են նաև շումերական Էնկիդուն և հունական Հերակլեսը։

Սամսոն
Տեսակաստվածաշնչյան մարդու կերպար
Սեռարական
Ծնվել էմ. թ. ա. 1118[1]
ԾննդավայրԶորա, Իսրայել
ՀայրՄանուե
ՄայրՄանուեի կին
ԿողակիցԴալիլա[2]
 Samson Վիքիպահեստում

Սամսոնն Աստվածաշնչում հիշատակվում է որպես Նազովրեական, ով օժտվել է հսկայական ուժով, որպեսզի պայքարի թշնամիների դեմ և կատարի գերմարդկային սխրանքներ[4]։ Նա սպանել է առյուծին մերկ ձեռքերով և կոտորել փղշտացիների մի ամբողջ բանակ միայն ավանակի ծնոտոսկրով։ Սակայն այդ հզորության գաղտնիքը Սամսոնի երկար մազերի մեջ էր, որոնք կտրելու դեպքում նա կկորցներ իր ուժը[5]։

Հիշվում է որպես Մանուեի որդի՝ իսրայելական Դանա տոհմից։ Ըստ առասպելի, ի վերուստ կանխորոշված էր, որ Սամսոնը օժտվելու է գերբնական ուժով և իսրայելցիներին փրկելու է փղշտացիների 40-ամյա լծից։ Փղշտացիների դեմ պայքարում Սամսոնը հռչակվել է բազմաթիվ սխրանքներով, ընտրվել իսրայելցիների դատավոր և կառավարել 20 տարի։ Փղշտացի սիրուհի Դալիլայի խարդավանքով (քնած ժամանակ նա կտրել է Սամսոնի մազերը, որոնց մեջ էր նրա կախարդական զորության գաղտնիքը) ի վերջո ընկել է թշնամու ձեռքը, կուրացվել և շղթայակապ նետվել բանտ։ Գերության մեջ Սամսոնի մազերը երկարել են, և նա վերստին օժտվել է գերբնական ուժով։ Տոնախմբություններից մեկի ժամանակ, երբ Սամսոնին բերել են Դագոն աստծո տաճարը (Դագայում), մասնակիցներին զվարճացնելու համար, նա գլխով հենասյունը հրելով՝ կործանել է տաճարը և թշնամիների հետ զոհվել փլատակների տակ։ Սամսոնի կերպարն արտացոլվել է քանդակագործության (Պյերինո դա Վինչի, Զ․ Բոլոնյա, Մ․ Ի․ Կազլովսկի), գեղանկարչություն (Ա․ Դյուրեր, Ա․ Մանտենյա, Ա․ վան Դեյկ, Ռեմբրանդ), գեղարվեստական գրականության (Ջոն Միլթոն), երաժշտության (Դ․ Ֆ․ Հենդել, Կ․ Սեն Սանս) մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.bible.ca/archeology/bible-archeology-exodus-route-date-chronology-of-judges-1350-1004bc.jpg
  2. שופטים
  3. Van der Toorn, Karel; Pecking, Tom; van der Horst, Peter Willem (1999). Dictionary of Deities and Demons in the Bible. Grand Rapids, Michigan: William B. Eerdmans Publishing Company. էջ 404. ISBN 9780802824912.
  4. Comay, Joan; Brownrigg, Ronald (1993). Who's Who in the Bible: The Old Testament and the Apocrypha, The New Testament. New York: Wing Books. pp. Old Testament, 316–317. ISBN 0-517-32170-X.
  5. «Judges 16:17». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160  
  NODES