Սանդալներ
Սանդալներ (հուն․՝ σανδάλιον, հ․ թիվ σανδάλια), բաց թեթև կոշիկներ, որոնց ներբանը (հաճախ լինում է առանց կրունկների) ամրացվում է ոտքի վրա ժապավեններով կամ պարաններով։ Այն պետք է տարբերել փակ քթով և կրնկամասով սանդալետներից։
Պատմություն
խմբագրելՍանդալները համարվում են կոշիկների ամենահին տեսակը տաք կլիմայական գոտիներում ապրող ժողովուրդների համար։ Ամենահին սանդալները (մոտ 10 հազար տարի առաջ), հայտնաբերվել են Օրեգոնում (ԱՄՆ) Ֆորտ Ռոքի քարանձավի պեղումների ժամանակ, լավ պահպանված հրաբխային մոխրի շերտի տակ։ Սանդալները լայն տարածում ունեին նաև հին բաբելոնացիների, եգիպտացիների, իսրայելացիների, հույների և հռոմեացիների շրջանում։
Հռոմեացիներն իրենց սանդալներն անվանում էին լատ.՝ solea։ Սանդալները նախագծված էին այնպես, որ տաք ավազը չայրեր ոտքերը, իսկ այն կրող մարդը չհոգներ շոգին ու հյուծվածությունից։ Սանդալներ կրել են Հին Հունաստանի շատ հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Պերիկլեսը, Պլատոնը, Սոլոնը, Ռագուսը, Ֆիդիաս Ֆրիդան, Էննեան, Եվրիդիկան[1]։
Սանդալներն իսկական հեղափոխություն ապրեցին 1820-ականներին, երբ այս տեսակի կոշիկները տեսքային մեծ փոփոխությունների ենթարկվեցին։
Հին Եգիպտոս
խմբագրելԵրկար ժամանակ սանդալները միակ կոշիկներն էին, որ կրում էին հին եգիպտացիները[2]։ Դրանք ունեն շատ պարզ կառուցվածք։
Կառուցված են ընդամենը ներբանից (երբեմն ծայրը դեպի վեր շրջված), որին ամրացվում էին երկու ժապավեն։ Մի ժապավենը սկսվում էր բութ մատից և միանում մյուսին, ծածկում էր ոտքի թաթը այնպես, որ կոշիկները նմանվում էին ասպանդակի։ Սանդալները սովորաբար պատրաստում էին կաշվից կամ պապիրուսի տերևներից։
Հնագետները բազմիցս գտել են ոսկե սանդալներ թագավորական դամբարաններում, բայց դեռ պարզ չէ, արդյոք այդպիսի կոշիկները օգտագործվել են տերերի կենդանության օրոք, թե դրանք միայն թաղման ծեսի աքսեսուարն են հանդիսացել։
Չնայած այն հանգամանքին, որ կոշիկներն այդքան պարզ էին, եգիպտացիները մեծ խնամքով էին վերաբերվում դրանց։ Գյուղացիները գործերով քաղաք գնալիս, շատ հաճախ իրենց սանդալները պահում էին ձեռքերի վրա և այն հագնում էին միայն տեղ հասնելուն պես։ Ազնվական մարդիկ նույնպես ոտաբոբիկ էին շրջում հատկապես տանը։
Եգիպտական լեզվում կար՝ hr ṯb(w)t/ṯbty (սանդալների տակ) արտահայտությունը և նշանակում էր «ինչ-որ մեկի առարկան լինել»[3]։
Սանդալների տեսակներ
խմբագրելՍանդալները տարբերվում են իրենց տեսակներով, հիմնականում՝ ըստ ներբանի և կրունկի տեսակի։
- հարթակով սանդալներ
- բարձրակրունկ սանդալներ
- սպորտային սանդալներ[4]
- տուրիստական սանդալներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ К.В. Паневин Библиотека всеобщей истории. История Древней Греции. — "Полигон-АСТ". — Санкт-Петербург: «Издательство Полигон», 1999. — ISBN 5-89173-037-5
- ↑ Чизлохм Д., Миллард Э. Ранние цивилизации = Ancient World (Illustrated World History) / пер. с англ. А. М. Голова. — Росмен, 1994. — С. 37. — 95 с. — 12 000 экз. — ISBN 5-257-00678-2.
- ↑ Leonard Jay Greenspoon Fashioning Jews: Clothing, Culture, and Commerce. — Purdue University Press, 2013. — С. 3. — 221 с. — ISBN 9781557536570 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Короче, шорты: история вопроса». РБК.Стиль. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
Գրականություն
խմբագրել- Андреева Р. П. Сандалии // Энциклопедия моды. — СПб.: Издательство «Литера», 1997. — С. 320. — ISBN 5-86617-030-2.
- Буровик К. А. Сандалии // Красная книга вещей: Словарь. — М.: Экономика, 1996. — С. 114. — 215 с. — ISBN 5-282-01639-7.
- Сандалии // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 994—996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդալներ» հոդվածին։ |