Սաշիմի
Սաշիմի[1] (刺身։ Սաշիմի [saɕímí]), ճապոնական խոհանոցի ազգային կերակուրը։ Սաշիմին պատրաստում են տարբեր տեսակի ձկների ֆելեից, այլ ծովամթերքներից և անգամ մսի փոքր կտրտած կտորներց։ Պարագաները օգտագործվում են միայն հում։ Մատուցվում է սոյայի սոուսով, վասաբիով, բարակ կտրատված դայկոնով և սիսոյի տերևներով։
Սաղմոնով սաշիմիի բաղադրիչները | |
Ճապոնական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | հում ձկից ուտեստ |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | ձկներ և Tsuma? |
Sashimi Վիքիպահեստում |
Պատկերասրահ
խմբագրելՍաշիմին հում ձուկ մատուցելու ձև է՝ խորանարդ կամ կտրտած տեսքով և հավելյալ համեմունքներով։ Ինչպես համի արժեքը, այնպես էլ ճապոնական խոհանոցի զարմանահրաշ ազդեցությունն առողջության վրա, սուշին և սաշիմին դարձրել են հայտնի կերակրատեսակներ՝ նվաճելով ոչ միայն ասիացիենրի, այլ նաև եվրոպացիների և ամերիկացիների ճաշակները։
-
Ավանդական սաշիմի
Բաղադրամասեր
խմբագրել- 50 գ սաղմոնի կամ թունայի ֆիլե
- 2 գդալ գետնանուշի ձեթ
- 2 ճաշի գդալ քնջութի ձեթ
- 2 ճաշի գդալ սոյայի սոուս
- Մեկ լայմի կամ լիմոնի հյութ
- 2 ճաշի գդալ թակած մանր սոխ
- 2 հատ լավ թակած սխտորի մեխակ
- 1 փոքր չիլի պղպեղ
- 1 փոքր գազար
- 1 սպիտակ բողկ
- 1 թարմ վարունգ
Նախապատրաստում
խմբագրելՀեռացնել ձկան մաշկը, և տեղադրել ձուկը սառնարան, որպեսզի այն սառչի և հեշտ կտրատվի։ Կտրատել ֆիլեն բարակ շերտերով։ Փորձեք կտրատել նույն ուղղությամբ՝ խուսափելով ձկան սղոցումից։ Մաքրեք և մաշկեկ բողկը, գազարն ու վարունգը։ Կտրատեք դրանք նուրբ շերտերով։ Տեղադրեք ձուկն ափսեի վրա, խավարտեք այն թակած բանջարեղենով։ Թեփազատեք սխտորն և լավ կտրատեք այն պղպեղի և մանր սոխի հետ։ Սոյայի սոուսի հետ միասին տաքացրեք թավայում քնջութի և գետնանուշի ձեթերը։ Համեմեք սաղմոնը մանր սոխով, սխտորով, պղպեղով։ Շաղ տվեք կիտրոնի հյութը։ Տաքացրեք սուոսն ու լցրեք այն սաղմոնի կտրտած շերտերի վրա։ Այն պատրաստ է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշիմի» հոդվածին։ |