Սավոնլինա
Սավոնլինա (շվեդ.՝ Nyslott), քաղաք և ինքնավար քաղաք-շրջան՝ 35․504 բնակչությամբ (2016 թվականի մարտի 31-ի տվյալներով)[6], որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում, Սայմա լճի տարածաշրջանի սրտում։ Ֆիններեն քաղաքի անունը նշանակում է «Սավոնիայի ամրոց», իսկ շվեդերեն՝ «Նոր ամրոց»։
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Կարգավիճակ | municipality of Finland? և քաղաք | ||
Մտնում է | Հարավային Սավո | ||
Օրենսդրական մարմին | Savonlinna City Council? | ||
Պաշտոնական լեզուներ | ֆիններեն[1][2] | ||
Բնակչություն | ▼31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023) | ||
Տարածք | 2237,87 կմ² (հունվարի 1, 2023)[3] | ||
Հիմնադրված է | 1639 թ. | ||
Սահմանակցում է | Enonkoski?[4], Heinävesi?[4], Կիտեե[4], Լիպերի[4], Parikkala?[4], Rantasalmi?[4], Ռուոկոլախտի[4], Rääkkylä?[4], Sulkava?[4] և Վարկաուս[4] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Նախորդ | Savonranta?[5], Kerimäki?[5], Պուէնկահարյու[5] և Sääminki? | ||
savonlinna.fi(ֆին.), savonlinna.fi/en/(անգլ.), savonlinna.fi/sv/(շվեդ.) և savonlinna.fi/de/(գերմ.) | |||
Բնակչությունը՝ ▼31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023)։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է 1639 թվականին, Օլավինլինա ամրոցի վրա։ Ամրոցը հիմնադրվել է Էրիկ Աքսելսոն Տոտտիի կողմից 1475 թվականին, ջանալով պաշտպանել Սավոնիան և վերահսկելու Շվեդիայի Թագավորության անկայուն սահմանը և իր ռուս հակառակորդին։ Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում (1741–1743) ամրոցը գրավվեց Մարշալ Պյոտր Լասսիի կողմից ։ 1743 թվականից մինչև 1812 թվականը այն գտնվում էր Ռուսաստանի ենթակայության տակ, և ետ վերադարձվեց Ֆինլանդիային, որպես «Հին Ֆինլանդիայի» մի մաս։ 1973 թվականին Սեյմինկի ինքնավար շրջանը միավորվեց Սավոնլինային։ 2009 թվականի սկզբներին Սավոնրանտա ինքնավար շրջանը և Էնոնկոսկի ինքնավար շրջանի 31․24 կմ² հողատարածք, որը գտնվում էր Սավոնլինայի և Սավոնրանտայի միջև, միավորվում են Սավոնլինային։
Փոխադրամիջոց
խմբագրելՔաղաքը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 335 կիլոմետր հեռավորության վրա (գնացքով չորս ժամվա ճանապարհ)։ Քաղաքում կա օդանավակայան, և դեպի Հելսինկի ինքնաթիռը հասնում է 40-60 րոպեում։ Օդանավակայանը կառուցված է կղզիների մի շղթայի վրա, որոնք գտնվում են մի շարք խոշոր լճերի տարածքում։
Կրթություն
խմբագրելԱրևելյան Ֆինլանդիայի համալսարանը ունի համալիր Սավոնլինայում ՝ հիմնականում ուսուցիչների կրթության համար։
Ատրակցիոններ
խմբագրելՔաղաքում տեղի է ունենում ամենամյա հայտնի Միջազգային Օպերայի փառատոնը։ Օպերաները ներկայացվում են ամրոցի ներսում կառուցված բեմի վրա։ Քաղաքում է անցկացվում նաև Բջջային հեռախոսների նետման առաջնությունը, որը սպորտաձև է համարվում։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2000 թվականին և անցկացվում է ամեն տարի։
Պատկերասրահ
խմբագրել-
Օլավինլինա ամրոց
-
Սավոնլինա տաճար
-
Սալամա նավակը Սավոնլինայի նավահանգստում
-
Ռաուհալինա վիլա
-
Կերիմեկի․աշխարհի խոշորագույն փայտե եկեղեցին
-
Սավոնլինայի մարզային թանգարան
-
Լուստո․ազգային պարկ
-
Սավոնլինա օդանավակայան
-
Նավ֊տնակներ Կերիմեկիում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024 — Statistics Finland, 2024.
- ↑ 3,0 3,1 Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 https://www.stat.fi/org/avoindata/paikkatietoaineistot/kuntapohjaiset_tilastointialueet.html
- ↑ 5,0 5,1 5,2 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ "Ennakkoväkiluku sukupuolen mukaan alueittain, maaliskuu.2016" (in Finnish). Statistics Finland. Retrieved 31 March 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Town of Savonlinna – Official site
- Visit Savonlinna official tourism site
- Սավոնլինա travel guide from Wikivoyage
- World66 Արխիվացված 2006-01-30 Wayback Machine – Open source travel guide
- Map of Savonlinna
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավոնլինա» հոդվածին։ |