Սարգոն Հին, Սարգոն Աքքադացի (աքքադերեն՝ 𒊬𒊒𒄀, Շարրում-քեն, Շարրուքին, մ.թ.ա. 24-րդ դար[1], Ազուպիրանու, Իրաք - մ.թ.ա. 23-րդ դար[1], Աքքադ), Աքքադ պետության հիմնադիր։ Սեմական ծագումով, Քիշ քաղաքից, ըստ ավանդության սերել է ժողովրդական ցածր խավերից։ Շումերի թագավոր Լուգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, Աքքադը դարձրել է թագավորության կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել Միջագետքի բոլոր քաղաք-պետությունները, հասել մինչև Էլամ, Ասորիք և Փոքր Ասիա։

Սարգոն
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 24-րդ դար[1]
ԾննդավայրԱզուպիրանու, Իրաք
Մահացել էմ.թ.ա. 23-րդ դար[1]
Մահվան վայրԱքքադ
Մասնագիտությունգերիշխան և cup-bearer
ԱմուսինՏաշլուլտում
Ծնողներհայր՝ Լա'իբում, մայր՝ Էնիտում
ԵրեխաներՌիմուշ[2], Մանիշտուշու[2], Էնհեդուաննա[3], Շու-Էնլիլ և Լլաբա'իս-տակալ
 Sargon of Akkad Վիքիպահեստում

Սարգոնի օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Սարգոնի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրոկրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք-պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժողովրդական ժողով) դարձել են վարչական ստորին օղակներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219  
  NODES
os 1