Սել Մինեո
Սալվատոր Մինեո (կրտսեր) (անգլ.՝ Salvatore Mineo Jr., հունվարի 10, 1939[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - փետրվարի 12, 1976[1][2][2][…], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր։ Ոսկե գլոբուս, ինչպես նաև Օսկար և Պրայմ թայմ «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Սել Մինեո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1939[1][2][2][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Մահացել է | փետրվարի 12, 1976[1][2][2][…] (37 տարեկան) |
Մահվան վայր | Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Գեյթ օֆ հևն գերեզմանատուն |
Կրթություն | Քրիստափոր Կոլումբոսի ավագ դպրոց և Ադելֆի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, երգիչ, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | փոփ |
salmineo.com | |
Կենսագրություն
խմբագրելՄինեոն ծնվել է Բրոնքսում՝ Նյու Յորքում, Ջոզեֆին Մինեոյի (ի ծնե՝ Ալվիզի) և Սալվատոր Մինեոյի (ավագ) ընտանիքում։ Նա եղել է ընտանիքում չորս երեխաներից երրորդը։ Հայրը եղել է Սիցիլիայիցներգաղթյալ՝, իսկ մայրն ունեցել է իտալական արմատներ[4]։
Առաջին թատերական դերը խաղացել է 1951 թվականին, երբ ներգրավված է եղել «Դաջված վարդ» բեմադրության մեջ՝ Թենեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա։ Բացի դրանից նա խաղացել է երիտասարդ իշխանի դերը՝ «Թագավորը և ես» մյուզիքլում։ Այդ ժամանակ ծանոթացել է Յուլ Բրինների հետ, որը օգնել է երիտասարդ դերասանին կատարելագործել իր պրոֆեսիոնալ ունակությունները։
1952 թվականից հետո Մինեոն սկսել է պարբերաբար նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությունում։ 1955 թվականին նրան տրվել է առաջին իսկապես լուրջ դերը, երբ նրան հրավիրել են նկարահանվել «Խռովարար առանց պատճառների» ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են Ջեյմս Դինը, Նատալի Վուդը և Դենիս Հոփերը։ Մինեոյի հերոսը Ջոն Կրոուֆորդն է՝ Պլատոն մականվամբ, հուսահատված դեռահասը, որը ստիպված էր իր հասակակիցների ծաղրանքի և բացասական վերաբերմունքի պատճառով գնալ հանցագործության։ Դերի համար Մինեոյին առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։
1956 թվականին Մինեոն խաղացել է երիտասարդ մեքսիկացու դերը՝ «Հսկա» ֆիլմում, այնուամենայնիվ նրա հետագա բոլոր դերերը եղել են Ջոն Կրոուֆորդի տարատեսակությունները՝ «Խռովարար առանց պատճառների» ֆիլմից։ 1957 թվականին Մինեոն հայտնվել է «Առաջին ստուդիա» սերիալի մի էպիզոդում, որի համար Մինեոյին առաջադրվել է «Էմմի» մրցանակ։
1960 թվականին Մինեոն նկարահանվել է «Ելք» ֆիլմում՝ Փոլ Նյումանի հետ, որը Իսրայելի կայացման մասին է, ստացել է «Օսկար»-ի երկրորդ անվանակարգ, ինչպես նաև Ոսկե գլոբուս՝ «Երկրորդ կարգի լավագույն դերասան՝ կինոֆիլմում» կատեգորիայում։
Այդ ժամանակ Մինեոն արդեն բավականաչափ երիտասարդ չէր, որպեսզի խաղար պատանու դեր, իսկ նոր դերեր նրան քիչ էին առաջարկվում։ Որպեսզի ինչ-որ ձև շտկի իր վիճակը, 1965 թվականին նկարահանվել է «Ով է սպանել թավշե արջին» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նա սեռական շեղումներով տղամարդ էր, որը սպառնում էր իրեն դուր եկած աղջկան։ Իր հաջորդ նշանակալից դերը խաղացել է 1971 թվականին «Փախուստ կապիկների մոլորակից» ֆիլմում։ Դրանից հետո նա շարունակել է հայտնվել հեռուստատեսությունում և խաղալ թատրոնում։
1976 թվականի փետրվարի 12-ին Մինեոն թատերական փորձից տուն վերադառնալիս դանակահարվել է Արևմտյան Հոլիվուդի իր բնակարանի հետևում գտնվող նրբանցքում։ Նա ստացել է դանակի հարված, որը խոցել է սիրտը և հանգեցրել ուժեղ ներքին արյունահոսության, որի պատճառով Մինեոն մահացել է[5]։ Նա թաղված է «Երկնքի դարպասներ» գերեզմանատանը՝ Նյու Յորքում։ Մինեոյին սպանողը եղել է պիցցա վաճառող Լայոնել Վիլիամսը և դատապարտվել է 57 տարվա ազատազրկման՝ Մինեոյի սպանության և ևս տասը տարի ազատազրկման կողոպուտների համար[6]։
Անձնական կյանք
խմբագրելՄինեոն եղել է բիսեքսուալ[4][7]։ Նա նշանվել է Ջիլ Հավորդի հետ, որը եղել է նրա խաղընկերը «Ելք» ֆիլմում, սակայն Հավորդը խզել է հարաբերությունները, երբ իմացել է Մինեոյի և երգիչ Բոբի Շերմանի սիրավեպի մասին[4]։ Մինեոն և Հավորդը մնացել են մոտ ընկերներ մինչև նրա մահը[4]։
1970 թվականից մինչև մահ՝ 1976 թվականը, Մինեոն հարաբերությունների մեջ է եղել դերասան Քորտնի Բեր III-ի հետ[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1955 | «Անցեք վեց կամրջով» | Six Bridges to Cross | Ջերրի Ֆլորիա (պատանի հասակում) | |
«Մայոր Բենսոնի առանձին պատերազմները» | The Private War of Major Benson | կադետ Դուսիկ | ||
«Խռովարար առանց պատճառների» | Rebel Without a Cause | Ջոն «Պլատոն» Կրոուֆորդ | ||
1956 | «Հանցագործություն փողոցներում» | Crime in the Streets | Անջելո Ջիոյա | |
«Վերևում ինչ-որ մեկը սիրում է ինձ» | Somebody Up There Likes Me | Ռոմոլո | ||
«Հսկա» | Giant | Անխել Օբրեգոն II | ||
Rock, Pretty Baby | Անջելո Բարրատո | |||
1957 | «Դինո» | Dino | Դինո Մինետա | |
«Երիտասարդները չեն լացում» | The Young Don't Cry | Լեսլի «Լես» Հենդերսոն | ||
1958 | «Տոնկա» | Tonka | Սպիտակ ցուլ | |
1959 | «Մասնակի խաբեություն» | A Private's Affair | Լուիջի Մարեզի | |
«Ջինա Կրուպի պատմությունը» | The Gene Krupa Story | Ջին Կրուպա | ||
1960 | «Ելք» | Exodus | Դով Լանդաու | |
1962 | «Փախուստ Զահրեյնից» | Escape from Zahrain | Ահմեդ | |
«Ամենաերկար օրը» | The Longest Day | շարքային Մարտինի | ||
1964 | «Շայենի աշունը» | Cheyenne Autumn | Կարմիր վերնաշապիկ | |
1965 | «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը» | The Greatest Story Ever Told | Ուրիյա | |
«Ով է սպանել թավշե արջին» | Who Killed Teddy Bear? | Լորենս Շերման | ||
1967 | «Փախուստի մեջ գտնվող անծանոթը» | Stranger on the Run | Ջորջ Բլեիլոկ | |
1969 | «Մահ Կրակատաու հրաբխի վրա» | Krakatoa, East of Java | Լեոնկավալլո Բորգեզե | |
«80 քայլ դեպի Ջոնը» | 80 Steps to Jonah | Ջերրի Տագգարտ | ||
1971 | «Փախուստ կապիկների մոլորակից» | Escape from the Planet of the Apes | բժիշկ Մայլո |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1952 | «Hallmark փառքի սրահ» | Hallmark Hall of Fame | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1953-1955 | «Հավաքական» | Omnibus | տարբեր դերեր | 3 էպիզոդ |
1954 | Janet Dean, Registered Nurse | Հոսե Գարսիա | Էպիզոդ՝ «The Garcia Case» | |
1954-1955 | Frontiers of Faith | տարբեր դերեր | 2 էպիզոդ | |
1955 | «Մեծ քաղաք» | Big Town | Էպիզոդ՝ «Juvenile Gangs» | |
«Ֆիլկո հեռուստատեսային թատրոն» | The Philco Television Playhouse | Էպիզոդ՝ «The Trees» | ||
1956 | «Առաջին ստուդիա» | Studio One | Դինո Մանետա | Էիզոդ՝ «Dino» |
Look Up and Live | Էպիզոդ՝ «Nothing to Do» | |||
Screen Directors Playhouse | Չարլզ Մոնե | Էպիզոդ՝ «The Dream» | ||
«Ալկոայի ժամը» | The Alcoa Hour | Թոմմի Էնջելո | Էպիզոդ «The Magic Horn» | |
«Գագաթնակետ» | Climax! | Միգել | Էպիզոդ՝ «Island in the City» | |
1957 | «Կրաֆտա հեռուստատեսային թատրոն» | Kraft Television Theatre | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1958 | «Դյու Պոնայի ամսվա շոուն» | The DuPont Show of the Month | Ալադին | Էպիզոդ՝ «Cole Porter's 'Aladdin'» |
Pursuit | Ռիչի Ռոգարդ | Էպիզոդ՝ «The Vengeance» | ||
1959 | «Էնն Սոտերնի շոուն» | The Ann Sothern Show | Նիկի Սիլվերո | Էպիզոդ՝ «The Sal Mineo Story» |
1961 | Cry Vengeance! | Անդրեա | Հեռուստատեսային ֆիլմ | |
1962 | «Դյու Պոնայի շաբաթվա շոուն» | The DuPont Show of the Week | Կոուկ | Էպիզոդ՝ «A Sound of Hunting» |
1963 | «Երկրի ամենամեծ շոուն» | The Greatest Show on Earth | Բիլլի Արչեր | Էպիզոդ «The Loser» |
1964 | «Բժիշկ Կիլդեր» | Dr. Kildare | Կարլոս Մենդոզա | Էպիզոդ՝ «Tomorrow Is a Fickle Girl» |
«Անորոշություն ստեղծողների թատրոն» | Kraft Suspense Theatre | Էրնի | Էպիզոդ՝ «The World I Want» | |
1964-1966 | «Մարտում» | Combat! | տարբեր դերեր | 3 էպիզոդ |
1965 | «Պատտի Դյուկի շոուն» | The Patty Duke Show | ինքն իրենով | Էպիզոդ՝ «Patty Meets a Celebrity» |
«Բերկայի արդարությունը» | Burke's Law | Լյու Դիկսոն | Էպիզոդ՝ «Who Killed the Rabbit's Husband?» | |
1966 | Run for Your Life | Տոնիո | 2 էպիզոդ | |
Court Martial | լեյտենանտ Թոնի Բիանչի | Էպիզոդ՝ «The House Where He Lived» | ||
«Կիովի Ջոնսայի վտանգավոր օրերը» | The Dangerous Days of Kiowa Jones | Բոբի Ջեկ Ուիլկիս | Հեռուստատեսային ֆիլմ | |
1967 | «Բոբ Հոուփը ներկայացնում է» | Bob Hope Presents the Chrysler Theatre | Դոկտորոֆ | Էպիզոդ՝ «A Song Called Revenge» |
«Անծանոթը սարերում» | Stranger on the Run | Ջորջ Բլեիլոկ | Հեռուստատեսային ֆիլմ | |
1968-1975 | «Հավայան կղզիներ 5» | Hawaii Five-O | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1969-1970 | «Գործի էությունը» | The Name of the Game | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1970 | The Challengers | Էինջել դե Աջելոն | Հեռուստատեսային ֆիլմ | |
«Առաջադրանքը կատարված չէ» | Mission: Impossible | Մել Բրեկեն | Էպիզոդ՝ «Flip Side» | |
1971 | «Իմ երեք որդիները» | My Three Sons | Ջիմ Բելլ | Էպիզոդ՝ «The Liberty Bell» |
«Անմահ» | The Immortal | Տսինաջինի | Էպիզոդ՝ «Sanctuary» | |
«Դեն Օգաստ» | Dan August | Մորտ Դաունս | Էպիզոդ՝ «The Worst Crime» | |
«Ինչպես գողանալ ինքնաթիռը» | How to Steal an Airplane | Լուիս Օրտեգա | Հեռուստատեսային ֆիլմ | |
«Ամերիկայի որոնումներով» | In Search of America | Նիկ | ||
1972 | «Ռիկոյի ընտանիքը» | The Family Rico | Նիկ Ռիկո | |
1973-1975 | «Հարրի մասին» | Harry O | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1973 | «Գրիֆ» | Griff | նախագահ Գամել Զակի | Էպիզոդ՝ «Marked for Murder» |
1974 | Tenafly | Ջերրի Փարմեր | Էպիզոդ՝ «Man Running» | |
«Բժիշկ Սայմոն Լոկ» | Dr. Simon Locke | Ջիմմի | Էպիզոդ՝ «Final Approach» | |
1974-1975 | «Ոստիկանական պատմություն» | Police Story | տարբեր դերեր | 2 էպիզոդ |
1975 | «Հատուկ ջոկատայիններ» | S.W.A.T. | տարբեր դերեր | 3 էպիզոդ |
«Կոլոմբո» | Columbo | Ռախման Հաբիբ | Էպիզոդ՝ «A Case of Immunity» | |
1976 | «Էլլերի Քուին» | Ellery Queen | Ջեյմս Դանելո | Էպիզոդ՝ «The Adventure of the Wary Witness» |
«Ջո Ֆորրեստեր» | Joe Forrester | Պարմա | Էպիզոդ՝ «The Answer» |
Թատրոն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անավնում | Դեր | Հարթակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
1951 | «Դաջված վարդ» | The Rose Tattoo | Սալվադոր | Մարտինա Բեկի թատրոնը (Բրոդվեյ) | |
1951-1954 | «Թագավորը և ես» | The King and I | իշխան Չուլալոնգկորն | Սենտ Ջեյմսի թատրոն (Բրոդվեյ) | |
1951 | Dinosaur Wharf | երիտասարդ տղա | Ազգային թատրոն (Բրոդվեյ) | ||
1962 | «Ինչ-որ բան զինվորի մասին» | Something About a Soldier | Ջեյկոբ | Ամբասսադոր թատրոն (Բրոդվեյ) | |
1969-1970 | «Երկպառակտություն աշխարհի և ճակատագրի հետ» | Fortune and Men's Eyes | Սմիթի | Լյուսիլ Լորտելի թատրոն (Բրոդվեյից դուրս) | Նույնպես ռեժիսոր |
1973 | «Մանկական պատարագ» | The Children's Mass | ռեժիսոր | ||
1976 | «Հետգրություն․ ձեր կատուն մահացել է» | P.S. Your Cat is Dead | «Westwood Playhouse» թատրոն (Լոս Անջելես) |
Սկավառակագրություն
խմբագրել- Sal (1958 թվական)
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելԱսոցացիա | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
«Օսկար» | 1956 | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | «Խռովարար առանց պատճառների» | Անվանակարգ |
1961 | «Ելք» | Անվանակարգ | ||
«Ոսկե գլոբուս» | 1961 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Անվանակարգ | |
Պրայմ թայմ «Էմմի» | 1957 | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան | «Առաջին ստուդիա» | Անվանակարգ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #123972612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Michaud, Michael Gregg Sal Mineo: A Biography. — Three Rivers Press, 2011. — ISBN 9780307716675
- ↑ «Sal Mineo Knifed to Death in Hollywood». The New York Times (անգլերեն). 1976 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ellroy, James (2018 թ․ դեկտեմբերի 21). «The Investigation of the Murder of Sal Mineo». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Boze Hadleigh interview with Sal Mineo» (անգլերեն). 1972.
{{cite news}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն) - ↑ «The Twinkie Defense: An Interview With Courtney Burr». Boy Culture (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 30.