Սիկիոն
Սիկիոն (հին հունարեն՝ Σικυών), Պելոպոնեսի հյուսիս-արևելքում գտնվող հին հունական քաղաք, Կորինֆսական ծոցի խորքում, Ասոպ և Գելիսոն գետերի միջև։ Սիկիոնիա մարզը («վարունգների երկիր») կոչվել է այստեղ աճեցվող բանջարեղենի անունից, հին հունարենից σῐκυός՝ «վարունգ»[1]։ Հին Սիկիոնի վայրում տեղակայված է փոքր քաղաք Սիկոն (Σικυών, մինչև 1920 թվականի օգոստոսի 21-ը անվանվել է Վասիլիկո, Βασιλικό[2])։
Բնակավայր | ||
---|---|---|
Սիկիոն | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Sikyona Municipality? | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 2 հազարամյակ թ. | |
ԲԾՄ | 171 մետր | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքը բնակեցված է եղել ուշ բրոնզեդարում։ Հիշատակվում է «Իլիական»-ում որպես բնակավայր՝ Միկենների թագավոր Ագամեմնոնի հպատակը, որոնցից այն 18 կիլոմետր հեռավորության վրա է։ Առասպելներում նրա հիմնադիրը և առաջին արքան եղել է Էգիալեյը, քաղաքը կոչվել է Էգիալեա և անվանափոխվել է 19-րդ արքայի՝ Սիկիոնի կողմից[3]։ Միկենական դարաշրջանի քաղաքը դորիական շարժումից հետո, համաձայն ավանդույթի, կրկին հիմնադրվել է Արգոսի ղեկավար Թեմենի որդի Ֆալկի կողմից։
Ժամանակի ընթացքում թագավորական իշխանությունը քաղաքում փոխվեց օլիգարխիայի, իսկ մոտավորապես մ․ թ․ ա․ 665 թվականին քաղաքում հաստատվեց բռնապետություն, որը շարունակվեց մոտ 100 տարի։ Դինաստիայի հիմնադիրր Օրֆագորը՝ Անդրեյի որդին, իշխանությունն ստացավ որպես ռազմական ստրատեգոս։ Նա հայտնի է արդար և օրինապահ կառավարմամբ։ Նրա կառավարման շրջանում մ․ թ․ ա․ 648 թվականին կառավարչի եղբայր Միրոն I հաղթեց կառք վարողների մրցույթը Օլիմպոսում և այնտեղ կառուցեց գանձատուն հետևյալ մակագրությամբ՝ «Միրոնից և Սիկիոնի բնակիչներից»։
Այնուհետև կառավարել է Միրոն I-ի որդին՝ Արիստոնիմը։ Միրոն II-ը՝ Արիստոնիմի որդին, սպանվել է իր եղբայր Իսոդամի կողմից։ Սակայն ամենամեծ համբավը ստացավ Միրոն II-ի մյուս եղբայրը՝ Կլիսֆենը (մոտ մ․ թ․ ա․ 600-570 թվականներ)։ Նա կարևոր դեր խաղաց Առաջին Սրբազան պատերազմում։ Նա արմատախիլ արեց Ադրաստա հերոսի պաշտամունքը Սիկիոնում, քանի որ դա ծագել էր Սիկիոնի թշնամի Արգոսից և փոխարենը արմատավորեց Դիոնիսոսի պաշտամունքը, որը հնարավոր է նպաստեց հին հունական ողբերգության գոյացմանը։ Նա փորձեց դաշինք կնքել աթենքացիների և Ագարտիսի դստերը կնության տվեց Մեգակլին (աթենական արխոնտին Ալկեմոնիդներից)։
Սիկիոնում բռնապետությունը տապալվեց մ․ ա․ թ․ 555 թվականին (վերջին բռնապետը՝ Էսխին) Սպարտայի մասնակցությամբ և քաղաքում հաստատվեց հանրապետական կառավարում։ Մ․ թ․ ա․ 368 թվականին Էֆրոնը, որին հանձնարարված էր զորքերի հրամանատարությունը, Սիկիոնում հաստատեց բռնապետություն և կառավարեց մինչև մ․ թ․ ա․ 365 թվականը։ Մ․ թ․ ա․ III դարի հայտնի բռնապետներ են Կլեոնը, Աբանտիդը, Պասեյը, Նիկոկլը։ Բռնապետությունը տապալվեց Արատի կողմից, որից հետո քաղաքը միացվեց Ախեական տերությանը։
Մշակույթ
խմբագրելՍիկիոնը հայտնի էր իր արհեստավորներով և նկարիչներով։ Պլինիոս Ավագի և Պավսանիասի հաղորդմամաբ մոտավորապես մ․ թ․ ա․ 580-577 թվականներին լեգենդար Դեդալոսի աշակերտների կողմից հիմնադրվեց նկարչական դպրոց։ Հույները նույնպես հաստատում են, որ Սիկիոնում է հայտնագործվել գեղանկարչությունը։ Այստեղ է ծնվել հույն հայտնի գեղանկարիչ Պավզիյը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sicyonia // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 1249.
- ↑ «Βασιλικό — Σικυών» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ Павсаний. Описание Эллады, II, 5, 5; 6, 2.
Գրականություն
խմբագրել- Берве Г. Тираны Греции.
- Грант М. Греческий мир в доклассическую эпоху, М. Терра, 1998.
- Обнорский Н. П. (1890–1907). «Сикион». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Шаталов А. В. 2010: Политическая история Коринфа, Мегар и Сикиона в классический период: Авт. дисс… к.и.н. Ставрополь.