Սխտորասունկ
Սխտորասունկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Marasmius alliaceus (Jacq.) Fr. 1874
| ||||||||||||||
|
Սխտորասունկ (լատին․՝ Marasmius alliaceus), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի տեսակ։ ՀՀ- ում հանդիպում է հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր անտառներում՝ փռոցաշերտի կամ փտած բնափայտի վրա, կոճղերի մոտ՝ մայիս-սեպտեմբերին (1100-1850 մ բարձրություններում)։
Նկարագիր
խմբագրելԳլխարկը (տրամագիծը՝ 2-5 սմ) զանգակաձև է՝ լայն ուռուցիկ թմբիկով, գորշավուն, երբեմն (երիտասարդ պտղամարմիններին)՝ կեղտոտ կաթնագույն, ապա՝ մուգ։ Գլխարկի պտղամիսը սպիտակ է, ոտիկինը՝ գորշաշագանակագույն, գրեթե սև, սուր սխտորի հոտով և համով։ Թիթեղները սկզբում կպած են ոտիկին, հետագայում ազատ են, սպիտակավուն, նոսր։ Ոտիկը (երկարությունը՝ 5-15 սմ, հաստությունը՝ 0,2- 0,4 սմ) գորշադարչնագույն է, վերևում՝ թավշանման, ստորին մասում՝ թեթևակի հաստացած, թելանման, ավելի մուգ, ուղիղ կամ ծռված, երբեմն՝ արմատաձև երկարացած։ Սպորների փոշին ուն ի սպիտակ գույն[1]։
Նմանատիպ տեսակներ
խմբագրելԴասի այլ ներկայացուցիչ է հանդիսանում Marasmius։
- Հոմանիշներ[2]
- Agaricus alliaceus Jacq. 1773Կաղապար:Basionym
- Mycetinis alliaceus (Jacq.) Earle 1909
Կիրառություն
խմբագրելՈւտելի է. օգտագործվում է թարմ և չորացրած (որպես համեմունք)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Янсен Пелл Всё о грибах. — Вильнюс: «Акритас», 2009. — С. 104. — 160 с. — ISBN 5-30600-350-8
- ↑ Таксономия на сайте Species Fungorum
Գրականություն
խմբագրել- Сержанина Г. И. Шляпочные грибы Белоруссии. — Минск: Наука и техника, 1984.
- Hawksworth, D. L. et al.։ Ainsworth & Bisby’s Dictionary of the Fungi. volume 8, CAB, Wallingford 1995.
- Winkler, R.։ 2000 Pilze einfach bestimmen. AT, Aarau 1993.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |