Սկանսեն
Սկանսեն (շվեդ.՝ Sconce), առաջին բացօթյա թանգարանն ու կենդանաբանական այգին Շվեդիայում։ Գտնվում է Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում։ Բացվել է 1891 թվականի հոկտեմբերի 11-ին Արթուր Հազելիուսի (1833–1901) կողմից՝ ներկայացնելու մինչև արդյունաբերական դարաշրջանի կյանքի ձևը Շվեդիայի նահանգներում։
Սկանսեն անվանումն օգտագործվել է նաև որպես գոյական անուն՝ ներկայացնելու այլ բացօթյա թանգարաններ և պատմական կառույցների հավաքածուներ, մասնավորապես Կենտրոնական Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Պատմություն
խմբագրել19-րդ դարը Եվրոպայում եղել է մեծ փոփոխությունների շրջան, և Շվեդիան նույնպես բացառություն չէր։ Գյուղական ապրելակերպն արագորեն տեղ էր տալիս արդյունաբերական հասարակությանը, և շատերը վախենում էին, որ երկրի ավանդական սովորույթներն ու զբաղմունքները կարող են կորել պատմության անիվներում։ Հյուսիսային թանգարանի հիմնադիր Արթուր Հազելիուսը, ոգեշնչված 1881 թվականին Օսկար II-ի հիմնած Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարանով, կղզին գերիշխող բլրի վրա ստեղծեց բացօթյա թանգարան։ Սկանսենը մոդել դարձավ Սկանդինավիայի և հետագայում այլ վայրերի բացօթյա թանգարանների համար։
Ի սկբանե Սկանսենը եղել է Հյուսիսային թանգարանի մաս և 1963 թվականին դարձել է անկախ կազմակերպություն։ Սկանսենի շենքերի ներսում գտնվող առարկաները դեռևս Հյուսիսային թանգարանի սեփականություն են հանդիսանում։
Բազում ճամփորդություններից հետո Հազելիուսը գնել է շուրջ 150 տուն ամբողջ երկրից (ինչպես նաև Նորվեգիայի Տելեմարկից) և դրանք մաս-մաս տեղափոխել թանգարան, որտեղ վերակառուցելուց հետո ստացել է ավանդական Շվեդիայի եզակի պատկերը։ Թանգարանի շենքերից միայն երեքը բնօրինակ չեն, և պատճենվել են Հազելիուսի գտած օրինակներից։ Բոլոր շենքերը բաց են այցելուների համար և ցույց են տալիս շվեդական կյանքի ամբողջ պատկերը՝ 1680 թվականին կառուցված Skogaholm Manor տնից մինչև 16-րդ դարի Älvros գյուղացիական տնտեսություններ։
Բացօթյա թանգարան
խմբագրելՍկանսենն ամեն տարի ունենում է 1.3 միլիոն այցելու[7]։ 75 ակր մակերեսով տարածքում է գտնվում 19-րդ դարի միջին քաղաքի ամբողջական կրկնօրինակը՝ ավանդական հագուստով արհեստավորներ, դաբաղող վարպետներ, կոշկակարներ, մետաքսագործներ, հացաթուխներ և ապակեգործներ, որոնք ցուցադրում են իրենց հմտությունները շրջակայքում։ Ծխախոտ աճեցնելու համար կա նույնիսկ փոքրիկ տարածք։ Բացօթյա կենդանաբանական այգում կան տարբեր սկանդինավյան կենդանիներ, այդ թվում՝ զուբր, գորշ արջ որմզդեղն, մոխրագույն փոկ, լուսան, սովորական աղվես, եղջերու, գորշ գայլ, կուղխ. Կան նաև գյուղացիական տնտեսություններ, որտեղ գյուղատնտեսական կենդանիներ կարելի է տեսնել։
Դեկտեմբերի սկզբին այս վայրի Bollnäs կենտրոնական հրապարակում անցկացվեց հանրաճանաչ Սուրբ Ծննդյան շուկան, որն անցկացվում է 1903 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր հանգստյան օրերին այստեղ բերելով շուրջ 25000 այցելուի։ Ամռանը կազմակերպվում են ժողովրդական պարերի և համերգների ցուցադրություններ։
Ֆունիկուլյոր
խմբագրելՍկսած 1897 թվականից Սկանսենը սպասարկվում է Սկանսենս Բերգբանա (Skansens bergbana) ֆունիկուլյորը, որն ունի 196.4 մետր երկարություն, ընդհանուր առմամբ 34,57 մետր բարձրությամբ[8]։
Սկանսեն են հասնում Գիծ 7-ի ժամանակակից տրամվայները։
Սկանսենի պահապաններ
խմբագրելՏարի | Պահապաններ |
---|---|
1891–1901 | Արթուր Հազելիուս |
1901–1905 | [Գունար Հազելիուս |
1905–1912 | Բերնհարդ Սալին |
1913–1928 | Գուստավ Ափմարկ |
1929–1955 | Անդրեաս Լինդբլոմ |
1956–1968 | Գոստա Բերգ |
1969–1982 | Նիլս Էրիկ Բահրենդց |
1982–1991 | Եվա Նորդենսոն |
1992–1994 | Հանս Ալֆրեդսոն |
1995–2005 | Աննա-Գրետա Լեյխոն |
2005- | Ջոն Բրաթմիր |
Պատկերասրահ
խմբագրել-
Skogaholm Manor
-
Skogaholm Manor-ի արևմտյան թևն ամռան սկզբին: Այնտեղ կա գրադարան, չինական մառան և հինգ հյուրասենյակ
-
Allsång på Skansen (Երգիր միայնակ Սկանսենում) ամենամյա հայտնի իրադարձություն է
-
Աշխարհի ամենամեծ ծխախոտը Ծխախոտ և լուցկի թանգարանում
-
Swedenborg ամառային տունը
-
Ֆունիկուլյոր
-
Սամի հյուղակ
-
Սեգլորա եկեղեցի
-
Գորշ արջ Սկանսենում
-
ՏունBlekinge County-ից, որն այժմ տեղակայված է Սկանսենում
-
Սկանսենի մուտքը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://vocab.getty.edu/tgn/7009861
- ↑ (unspecified title) (շվեդերեն)
- ↑ http://www.skansen.se/en/apoteket-ua
- ↑ http://www.skansen.se/en/kyrkhultstugan
- ↑ http://www.skansen.se/en/stenstugan
- ↑ «Skansen». Official site. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Skansens Bergbana». Funiculars.net. Վերցված է 2007 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Andy Carvin's Skansen Gallery
- Skansen-akvariet
- Panoramic virtual tour of brown bear enclosure at Skansen Արխիվացված 2017-10-17 Wayback Machine
- The Skansen Funicular Railway
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանսեն» հոդվածին։ |