Սնկամարմին
Սնկամարմին, միցելիում, միցել, սնկի վեգետատիվ մարմինը։ Կազմված է բարակ (1,5—10 սմ), ճյուղավորված թելերից (հիֆեր)։ Կարող է լինել ոչ բջջային և բազմաբջիջ։ Սնկերի վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի մասերի միջոցով։
Սնկերը մեծ նշանակություն ունեն կենսազանգվածի հանքայնացման մեջ, քանի որ կարողանում են հանքայնացնել այնպիսի միացություններ (օրինակ՝ լիգնին), որոնք բակտերիաները չեն կարողանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Composting - Compost Microorganisms». Cornell University. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 481)։ |