Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Սոմալներ, սոմալցիներ, սոմալեցիներ (Կաղապար:Lang-so, արաբ․՝ صوماليون), ժողովուրդ։ Բնակվում են ԱֆրիկայիՍոմալի թերակղզում՝ Սոմալիի Հանրապետությունում, Եթովպիայի սահմանամերձ շրջաններում, նաև Քենիայում, Ջիբութիում և մի քանի այլ երկրներում։ Թիվը՝ ավելի քան 20 միլիոն (2014)։ Լեզուն պատկանում է քուշական լեզուներին։ Կրոնով սուննի մուսուլմաններ են։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է (ուղտեր, խոշոր եղջերավոր անասուններ), գետահովիտներում՝ երկրագործությունը։ Ազգային ազատագրական պայքարի հետևանքով նախկին Բրիտանական Սոմալի լենդից և Իտալական Սոմալիից կազմվեց (1960)
ինքնուրույն Սոմալիի Հանրապետությունը։ Սոմալի պատմության, տնտեսական և մշակույթի մասին տես Սոմալի հոդվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 502)։