Սոնյա Դելոնե
Սոնյա Դելոնե (նոյեմբերի 14, 1885[1][2][3][…], Գրադիժսկ, Q12097391?, Kremenchug Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] - դեկտեմբերի 5, 1979[1][2][3][…], Փարիզ[6][7][8]), Ուկրաինայում ծնված ֆրանսիացի արվեստագետ է, ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Փարիզում, իր ամուսնու` Ռոբեր Դելոնեի և այլոց հետ, համահիմնադիր է оրֆիզմ արվեստի շարժումին, հայտնի է վառ գույների ու երկրաչափական մարմինների կիրառությամբ։ Նրա աշխատանքը տարածվում է նկարչության, տեքստիլ դիզայնի և բեմական դիզայնի վրա։ Նա առաջին կին արվեստագետն է, ով իր կենդանության օրոք ունեցել է հետհայացք ցուցադրություն Լուվրում 1964 թվականին, և 1975 թվականին դարձել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանակիր։
Սոնյա Դելոնե ֆր.՝ Sonia Delaunay | |
---|---|
Կեղծանուն | Stern, Sara Elievna, Terk, Sonia, Uhde, Mrs. Wilhelm և Delaunay, Mrs. Robert |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրադիժսկ, Q12097391?, Kremenchug Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1979[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6][7][8] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարչուհի, դիզայներ, նորաձևության դիզայներ, նկարիչ-փորագրող, tapestry designer, գծանկարիչ և կազմող |
Ոճ | Orphism?[9] և simultanism?[10] |
Ժանր | բնանկար[7], աբստրակցիոնիզմ[7] և նատյուրմորտ[7] |
Պարգևներ | |
Հայր | Elie Stern? |
Ամուսին | Ռոբեր Դելոնե և Վիլհելմ Ուդե |
Զավակներ | Շառլ Դելոնե |
Sonia Delaunay Վիքիպահեստում |
Նրա աշխատանքը ժամանակակից դիզայնում ներառում էր երկրաչափական աբստրակցիա հասկացությունը, կահույքի ինտեգրումը, գործվածքները, պատերի ձևավորումը և հագուստի ձևավորումը։
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանք (1885-1904)
խմբագրելՍառա Իլինիքն Սթերնը ըստ չճշտված տեղեկությունների ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 14-ին Գրադիժսկում, (այն ժամանակ Ուկրաինան Ռուսական Կայսրության մաս էր), այսօր` Ուկրաինայի Պոլտավայի մարզում[11]։ Նրա հայրը մեխերի գործարանի աշխատող էր[12]։ Երիտասարդ տարիքում նա տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան հոգ է տանում իր մորեղբայրը` Հենրի Թերքը։ Հենրին, մի հաջողակ և հարուստ իրավաբան և նրա կինը` Աննան, ցանկանում են որդեգրել Սառային, բայց նրա մայրը դա չէր ցանկանում։ Վերջապես 1890 թվականին Թերք ամուսինները որդեգրում են Սառային[13]։ Սառային անվանում են Սոնյա Թերք, և նա ստանում է արտոնյալ դաստիարակություն Թերք ընտանիքի հետ։ Նրանք անց են կացնում իրենց ամառները Ֆինլանդիայում և ճանապարհորդում են Եվրոպայով` ներկայացնելով Սոնյային արվեստի թանգարանները և պատկերասրահները։ Երբ Սոնյայի 16 տարին լրանում է, նա հաճախում է լավ հեղինակություն ունեցող միջնակարգ դպրոց Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրա ուսուցիչը նկատում է նրա նկարելու լավ հմտությունները։ Երբ Սոնյան դառնում է 18 տարեկան, նրա ուսուցչի առաջարկությամբ նրան ուղարկում են արվեստի դպրոց Գերմանիայում, որտեղ նա հաճախում է Գեղեցիկ Արվեստների Ակադեմիա Կարլսրուեում։ Նա սովորում է Գերմանիայում մինչև 1905 թվականը,ապա որոշում է տեղափոխվել Փարիզ[14]
Փարիզ (1905-1910)
խմբագրելԵրբ Սոնյան ժամանում է Փարիզ, նա հաճախում է Լա Պալետ Ակադեմիա Մոնպառնասում։ Չափազանց քննադատական ուսուցման եղանակից դժգոհ` Սոնյան քիչ ժամանակ է անց կացնում Ակադեմիայում և ավելի շատ ժամանակ է անց կացնում Փարիզի պատկերասրահներում։ Այս շրջանի նրա աշխատանքները մեծապես ազդեցությունն է այն արվեստի, որը նա ուսումնասիրում էր` ներառյալ Վան Գոգի պոստիմպրեսիոնիզմ արվեստը, Գոգենի և Անրի Ռուսոի արվեստը, Ֆովիզմի ներկայացուցիչներ Անրի Մատիսի և Դերենի կտավները։ Առաջին տարին Փարիզում Սոնյան հանդիպում և 1908 թվականին ամուսնանում է գերմանական արվեստի պատկերասրահի սեփականատեր Վիլհելմ Ուդի հետ։ Քիչ բան է հայտնի նրանց միության մասին, բայց ենթադրվում է, որ դա եղել է հաշվենկատ ամուսնություն` խուսափելու ծնողների պահանջներից, ովքեր չէին ընդունում Սոնյայի նկարչական կարիերան, և ցանկանում էին, որ Սոնյան վերադառնար Ռուսաստան[15]։ Սոնյան ձեռք է բերում մուտք դեպի արվեստի աշխարհ` Ուդի պատկերասրահի ցուցահանդեսների և նրա կապերից միջոցով, և Ուդը քողարկում է իր համասեռականությունը Սոնյայի հետ հանրային ամուսնության միջոցով։
Կոմսուհի Դե Ռոսը, Ռոբեր Դելոնեյի մայրը, Ուդի պատկերասրահի կանոնավոր այցելու էր, երբեմն` իր տղայի ընկերակցությամբ։ Սոնյան հանդիպում է Ռոբեր Դելոնեյին վաղ 1909-ականներին։ Նրանք դառնում են սիրեկաններ նույն տարվա ապրիլին և որոշվում է, որ Սոնիան և Ուդը պետք է ամուսնալուծվեն։ Ամուսնալուծությունը ավարտվում է 1910 թվականի օգոստոս ամսին[16]։ Սոնյան հղի էր, և նա ու Ռոբերտը ամուսնանում են 1910 թվականի նոյեմբերի 15-ին։ Նրանց որդին` Չարլզը ծնվել է 1911 թվականի հունվարի 18-ին[17]: Նրանց օգնում էր նպաստը, որն ուղարկում էր Սոնյայի մորաքույրը Սանկտ Պետերբուրգից[18]:
Սոնյան Ռոբերի մասին ասում էր. «Ռոբեր Դելոնեի մեջ ես գտա պոետի։ Մի պոետ, ով գրում էր ոչ թե բառերով, այլ գույներով»[17]։
Օրֆիզմ(1911-1913)
խմբագրել1911 թվականին Սոնյա Դելոնեն պատրաստում է մի վերմակ գույնզգույն կտորներից Չարլզի օրորոցի համար, որը հիմա պահվում է Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի հավաքածուի մեջ։ Այս վերմակը պատրաստվել է ինքնաբուխ և օգտագործվել է երկրաչափական մարմին և գույն։
«1911 թվականին ես միտք ունեի պատրաստել իմ նորածին որդու համար մի վերմակ, պատրաստված գործվածքների կտորտանքներից, որոնցից ես տեսել էի ուկրաինացի գյուղացիների տներում։ Երբ ես ավարտեցի այդ, գործվածքի կտորների դասավորվածությունը իմ մեջ առաջացրեց կուբիզմի մտահղացում և մենք փորձեցինք նույն գործընթացը կիրառել այլ օբյեկտների և նկարների մեջ» Սոնյա Դելոնե[19]։
Ժամանակակից արվեստի քննադատները այս կետը շրջադարձային են համարում, որտեղից նա թողել է հեռանկարչությունն ու նատուրալիզմը իր արվեստում։ Նույն ժամանակաշրջանում կուբիզմի աշխատանքներ էին ցուցադրվում Փարիզում, և Ռոբերը ուսումնասիրում էր Միշել Էժեն Շևրոյի գույների տեսությունները. ամուսիններն իրենց գույներով փորձերը արվեստի և դիզայնի մեջ անվանում են «սիմուլտանիզմ»։ Սիմուլտանիզմը դրսևորվում է մի դիզայնը մեկ այլի հետ համադրումով և միմյանց վրա ազդեցությամբ. դա նման է գույների տեսությանը` պուանտիլիզմին, որը օգտագործվել է Ժորժ Սյորայի կողմից, որում առաջնային գույնի կետերը շարվում են միմյանց կողքի և փոխադարձ ազդելով` աչքի համար դառնում են իրար խառնված։ Սոնյայի առաջին լայնամաշտաբ նկարը այս ոճում Bal Bullier է (1912–13), որը հայտնի է իր գույնով և ռիթմով։
Դելոնե ընտանիքի ընկեր, պոետ և արվեստի քննադատ Գիյոմ Ապոլիները, 1913 թվականին ստեղծել է օրֆիզմ տերմինը` նկարագրելու Դելոնե ամուսինների կուբիզմի տարբերակը։ Ապոլիների միջոցով է, որ 1912 թվականին Սոնյան հանդիպել է պոետ Բլեզ Սանդրարին, ով դառնալու էր նրա ընկերը և համագործակցողը։ Սոնյա Դելոնեն մի հարցազրույցում նկարագրել է, որ Սանդրարի աշխատանքների հետ ծանոթությունը «տվեց ինձ [նրան] ազդակ, շոկ»[12]։ Նա պատկերազարդել է Սանդրարի La prose du Transsibérien et de la Petite Jehanne de France պոեմը մի ճամփորդության մասին տրանս-սիբերական երկաթուղիով` ստեղծելով 2 մետր երկարությամբ ակորդեոն գիրք։ Օգտագործելով սիմուլտանիզմ դիզայնի սկզբունքները` գիրքը միաձուլում էր տեքստն ու դիզայնը։ Գիրքը, որը վաճառվել է գրեթե ամբողջությամբ բաժանորդագրությամբ, իրարանցում է առաջացրել Փարիզի քննադատների միջև։ Սիմուլտանիզմ գիրքը ավելի ուշ ցուցադրվում էր Բեռլինի Աշնանային սրահում, 1913 թվականին, նկարների և այլ կիրառվող արվեստի գործերի հետ, ինչպիսիք են շրջազգեստները։ Պաուլ Կլեեն այնքան է տպավորված եղել Սանդրարի պոեմների գրքի կազմերում Սառայի քառակուսիների կիրառությամբ, որ դրանք դարձել են Կլեենի աշխատանքների անփոխարինելի մասնիկ։
Իսպանական և պորտուգալական տարիներ (1914-1920)
խմբագրել1914 թվականին Դելոնե ընտանիքը ճանապարհորդում է Իսպանիայում, ամուսինները Մադրիդում ապրում են մնում են ընկերների հետ։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուն պես, Սոնյան և Ռոբերը մնում են Ֆուենտեռաբիայում, իրենց որդու հետ։ Նրանք որոշում են չվերադառնալ Ֆրանսիա[20]։ 1915 թվականի օգոստոսին նրանք տեղափոխվում են Պորտուգալիա, որտեղ ապրում են Սեմուել Հալփերթի և Էդուարդո Վիանայի հետ նույն բնակարանում[21]։ Վիանայի և իրենց ընկերներ Ամադեո դե Սոզա-Կարդոզուի, ում արդեն հանդիպել էին Փարիզում[22] և Խոսե դե Ալմադա Նեգրեյրոսի հետ քննարկում են գեղարվեստական համագործակցության հարցեր[23]։ Պորտուգալիայում Սոնյան նկարում է Marché au Minho (Շուկա Մինհոում, 1916) կտավը, որի մասին նա ավելի ուշ ասում է․ «Տպավորված էի երկրի գեղեցկությամբ»[24]։ Սոնյան անհատական ցուցահանդես է ունենում Ստոկհոլմում 1916 թվականին։ Ռուսական հեղափոխությունը վերջ է դնում Սոնյայի ֆինանսական օժանդակությանը, որ նա ստանում էր Ռուսաստանում բնակվող իր ընտանիքի կողմից. նրանց այլ եկամուտի աղբյուր էր պետք։ 1917 թվականին Դելոնե ընտանիքը հանդիպում է Սերգեյ Դյագիլեևի հետ Մադրիդում։ Սոնյան հագուստներ է ձևավորում «Կլեոպատրա» (բեմը ձևավորում է Ռոբեր Դելոնեն) և Աիդա ներկայացումների համար Բարսելոնայում։ Մադրիդում նա ձևավորում է «Փըթիթ Կազինո»-ն (գիշերային ակումբ) և հիմնադրում է «Կասա Սոնյա»֊ն, վաճառելով իր ձևավորած ինտերիերի դիզայնը և նորաձևությունը, և մեկ այլ մասնաճյուղ բացելով Բիլբաոում[25]։ Սոնյան Մադրիդի Սալոնի կենտրոնում էր[26]։ 1920 թվականին Սոնյա Դելոնեն 2 անգամ ուղևորվում է Փարիզ՝ փնտրելու նոր հնարավորություններ նորաձևության բիզնեսում[27], և օգոստոսին Սոնյան նամակ է գրում Պոլ Պուարեին` համագործակցության առաջարկով։ Պուարեն մերժում է, պնդելով, որ Սոնյան կրկնօրինակել է իր նմուշները Ateliers de Martine֊ից և ամուսնացել է ֆրանսիացի դասալիքի հետ (Ռոբեր)[28]։ Բեռլինում, Der Sturm պատկերասրահում ցուցադրում են Սոնյայի և Ռոբերի աշխատանքները, որ ստեղծվել էին Պորտուգալիայում ապրելու տարիներին[29]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sonia Delaunay (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sonia Delaunay — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris
- ↑ 5,0 5,1 5,2 Institut français d'Ukraine — 1994.
- ↑ 6,0 6,1 6,2 https://data.bnf.fr/fr/11899263/sonia_delaunay/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ http://www.tate.org.uk/learn/online-resources/glossary/o/orphism
- ↑ http://www.tate.org.uk/learn/online-resources/glossary/s/simultanism
- ↑ Բարոնը և Դամասն ընդգծում են, որ Սոնյա Դելոնեի վաղ կյանքի մեծ մասը եղել է անորոշ և անհայտ։ «(...) եղել են պահեր Սոնիայի անցյալում, որ նա չի ցանկացել քննարկել:(...) նրա կյանքի առաջին քսան տարին(...) հազիվ թե հնարավոր լիներ մանրամասնորեն գրի առնել։ Անգամ նրա ծննդյան իսկական ամսաթիվը անորոշ է»։ (էջ 7). Օդեսան նշված է որպես նրա ծննդավայրի այընտրանք, 1855 թվականի նոյեմբերի 4-ը` քիչ հավանական ամսաթիվը
- ↑ 12,0 12,1 Interview in BOMB Magazine
- ↑ Jacques Damase: p. 171
- ↑ (Նամակները ցույց են տալիս, որ չնայած Սոնիան 1905 թվականին որոշ ժամանակ անց էր կացնում Փարիզում, 1906 թվականին նա դեռ սովորում էր Կարլսրուեում, իսկ 1908 թվականին ապրում էր Սանկտ Պետերբուրգում` փորձելով ստանալ ծնողների թույլտվությունը` Փարիզ տեղափոխվելու համար։ Սոնյան վերջապես ամուսնանում է արվեստի գործակալ Վիլիամ Ուդի հետ, ով էլ թույլ է տալիս Սոնյային տեղափոխվել Փարիզ 1908 թվականին։
- ↑ Grosenick
- ↑ Ամուսնալուծությունը տեղի է ունենում փետրվարի 28-ին և ավարտվում է 1910 թվականի օգոստոսի 11-ին:Baron/Damase, էջ 17-20
- ↑ 17,0 17,1 Baron/Damase: p. 20
- ↑ Sonia Delaunay/Jacques Damase: p. 31
- ↑ Quoted in Manifestations of Venus, Caroline Arscott, Katie Scott Manchester University Press, 2000, p. 131
- ↑ Baron/Damase, էջ 55։ Սոնյան վերադառնում է Փարիզ, կարճ ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերում իրենց բացակայության համար։
- ↑ Baron/Damase: էջ 56, Kunsthalle: էջ 209, Düchting: էջ 51 բոլորը հիշատակում են Էդուարդո Վիաննայի, բայց այդ անունով նկարչի հետքեր չկան։ Այնուամենայնիվ, Վիանան ծանոթանում է Դելոնե ընտանիքի հետ։
- ↑ Düchting: էջ 52
- ↑ Kunsthalle: էջ 209
- ↑ Kunsthalle: էջ 202
- ↑ Baron/Damase: p. 72, Valérie Guillaume: Sonia und Tissus Delaunay. In Kunsthalle: p. 31, Düchting: p. 52, p. 91. Ըստ Morano (էջ 19), մասնաճյուղերը Բիլբաոում և Բարսելոնայում երբեք չբացվեցին։
- ↑ Baron/Damase: էջ 72. Դյագիլեևը հանդիպում է Մանուել Դե Ֆայային այս սալոնում։ Այս երկուսը հետագայում պետք է համագործակցեին Երեք անկյուններով գլխարկի վրա։
- ↑ Baron/Damase: էջ 75
- ↑ Valérie Guillaume: Sonia und Tissus Delaunay. In Kunsthalle: էջ 31
- ↑ Kunsthalle: էջ 216, Düchting: էջ 91
Արտաքին հղումներ
խմբագրել- De Julio, Maryann (2009 թ․ մարտի 1). «Sonia Delaunay».
{{cite web}}
: Unknown parameter|encyclopedia=
ignored (օգնություն) - Art Deco Online video by The New York Public Library which includes Sonia Delaunay's artistic works.
- Parce que je t'aime (անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Sonia Delaunay Tate Modern Retrospective Sonia Delaunay – Revolutionary Mother of Abstraction
- Sonia Delaunay by David Seidner Արխիվացված 2014-12-18 Wayback Machine Bomb
- arskey: magazine d'arte moderna e contemporanea. «Sonia Delaunay: Carte». teknemedia (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- Sonia Delaunay theartstory.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Դելոնե» հոդվածին։ |