Սոցիոլոգիա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սոցիոլոգիա բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։ Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է։ Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները։ Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր։ Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ։
Որպես հիմնարար գիտություն, սոցիոլոգիան բացատրում է սոցիալական երևույթները,հավաքում և ամփոփում է դրանց մասին տեղեկատվությունը։ Որպես կիրառական գիտություն, սոցիոլոգիան մեզ թույլ է տալիս կանխատեսել և ղեկավարել սոցիալական երևույթները։
Պատմություն
խմբագրելԴժվար է որոշել, թե երբ է առաջացել սոցիոլոգիան. Դրա ծագումը սկսվում է մարդկության պատմության սկզբից։ Սոցիոլոգիայի առաջատարներից մեկը արաբ մտածող Իբն Խալդունն էր (1332-1406),ով փորձում էր գիտականորեն ուսումնասիրել հասարակությունը, փնտրում էր սոցիալական երևույթների պատճառները, զբաղվում էր տարբեր քաղաքակրթությունների համեմատությամբ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիոլոգիա» հոդվածին։ |