Սուրբ Ագաթա

քրիստոնյա մարտիրոսացած սուրբ, Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբ

Սուրբ Ագաթա[5] (սեպտեմբերի 8, 235(0235-09-08), San Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն և Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1] - փետրվարի 5, 261[2][3], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), 3-րդ դարի քրիստոնյա նահատակ, վաղ քրիստոնեական շրջանի առավել հայտնի և պաշտամունքային սրբերից մեկը։ Նահատակվել է Կատանիայում՝ Սիցիլիայում, Դեցիոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքների շրջանում։

Սուրբ Ագաթա
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդսեպտեմբերի 8, 235(0235-09-08)
ԾննդավայրSan Giovanni Galermo, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն կամ Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1]
Վախճանփետրվարի 5, 261[2][3] (25 տարեկան)
Վախճան վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Վախճան պատճառկտտանք
Թաղման վայրԿատանիայի մայր տաճար
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ նահատակ
Հիշատակության օրՓետրվարի 5[4]
Աշխատանքvirgin
ԵրկիրՀին Հռոմ

Պատմական տեղեկություն և ավանդություն

խմբագրել

Ագաթայի անունը հիշատակվում է հռոմեական մեսսայի և ամբրոսյան ծիսակատարությունների կանոնում[6], ինչը վկայում է սրբի պաշտամունքի վաղեմության մասին։ Սուրբ Ագաթայի անունը հիշատակվում է Հիերոնիմոսի մարտիրոսագրության մեջ (լատին․՝  Martyrologium Hieronymianum, V դարակես)։ Սուրբ Ագաթային ձոնվել է հինավուրց հիմն, որը վերագրվել է Դամասիոս պապին։ Վկայություններ կան այն մասին, որ Պապ Սիմմախը ի պատիվ սուրբ Ագաթայի վանք է կառուցել Հռոմի մոտակայքում, այդ մասին հիշատակվում է Պապ Գրիգոր Մեծի նամակներում։

VI դարում ստեղծվել է սուրբ Ագաթայի վարքը, որը, սակայն, չի պահպանվել։ Այդ վարքը հիմք է ծառայել ավելի ուշ ստեղծված երեք այլ վարքերի համար, որոնք սյուժետային հենքում ընդհանրություններ ունեն, սակայն տարբերվում են մանրամասներով։

Վարքագրություններին համաձայն, Ագաթան ծնվել է սիցիլիական հարուստ ընտանիքում։ Նա մերժել է քաղաքի ոստիկանապետի ոտնձգությունները, ինչից հետո նա աղջկան ենթարկել է հետապնդումների՝ կիրառելով Դեցիոս կայսեր հակաքրիստոնեական օրենքները։ Նախ Ագաթային ուղարկել են հասարակաց տուն, հետո բանտ են նետել, որտեղ կտրել են նրա կրծքերը։ Տանջելուց հետո սուրբ Ագաթային այրել են խարույկի վրա։

 
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Կատանիայում նշվող սուրբ Ագաթայի տոնը Սիցիլիայի ամենամեծ տոներից է

Պաշտամունք

խմբագրել

Համարվում է Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբը[7]։ Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում փետրվարի 5-ին նշվում է Ագաթայի անվան հիշատակի օրը։ Կաթոլիկ եկեղեցիներում այդ օրը օրհնում են հացը, աղը և ջուրը, որոնք, ըստ հավատալիքի, տունը պահպանում են հրդեհից։ Բացի այդ, հավատում են, որ այդ օրն օրհնված հացն օժտված է էկզորսիզմով (մարդու միջից դևերին հեռացնելը)։

Կատանիայի Մայր տաճարն օծվել է ի պատիվ սուրբ Ագաթայի։

Մալթայում և Մդինայի մերձակայքում՝ Ռաբաթում գտնվող կատակոմբները կոչվում են սուրբ Ագաթայի անունով, քանի որ, ըստ տեղական ավանդույթի, երբ հետապնդել են սուրբ Ագաթային, նա երկար ժամանակ թաքնվել է Մալթայում։

Արմավենու ճյուղը և բոցավառվող ջահը համարվում են սուրբ Ագաթայի պատկերագիտական խորհրդանիշները։ Սուրբ Ագաթայի կերպարը հաճախ հանդիպում է Վերածննդի և Բարոկկոյի շրջանին պատկանող արվեստի գործերում։

Սուրբ Ագաթայի շքանշանը Սան Մարինոյի պետական պարգևն է։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Agatha_of_Sicily
  3. 3,0 3,1 3,2 Агафия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 133.
  4. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 24.
  5. Latinized form of Greek Ἀγαθή (Agathe), derived from Greek ἀγαθός, agathos, "good" (Behind the Name: the etymology and history of first names); Jacobus de Voragine, taking etymology in the Classical tradition, as a text for a creative excursus, made of Agatha one symbolic origin in ἅγιος agios, "sacred" and Θεός Theos, "God", and another in a-geos", "without Earth", virginally untainted by earthly desires ("Agatha", III.15 Արխիվացված 2014-11-03 Wayback Machine).
  6. Attwater, Donald; John, Catherine Rachel (1993). The Penguin Dictionary of Saints (3rd ed.). New York: Penguin Books. ISBN 0-14-051312-4.
  7. D'Arrigo 1985, p. 15; the present rebuilding of the ancient foundation is by Giovanni Battista Vaccarini (1767).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ագաթա» հոդվածին։


  NODES