Սպորանգիում (սպորներ և հուն․ ayyoc, — անոթ, զետեղարան), բույսերի օրգան, որտեղ զարգանում են սպորները։ Միաբջիջ է (բազմաթիվ ստորակարգ բույսեր) կամ բազմաբջիջ (բարձրակարգ բույսեր)։ Որոշ կանաչ ջրիմուռներ ամբողջությամբ վերածվում են Սպերանգիումի։ Բազմաբջիջ ջրիմուռների Սպորանգիումները կարող են դառնալ մյուս բջիջներից ձևաբանորեն չտարբերվող (ուլոտրիքս, ուլվա) կամ տարբերվող (էկտոկարպուս, լամինարիա) բջիջները։ Առանձին ոչ բջջային բույսերի Սպորանգիումներն առաջանում են թալոմի վրա։ Որոշ օոմիցետների սպորանգիումները դառնում են կոնիդիումներ, ընկնում են և ծլում։ Բարձրակարգ բույսերն առաջացնում են միայն մեյոսպորանգիումներ։ Սամռանմանների սպորանգիումսպորոգոնիումի տուփիկն է։ Պտերների սպորանգիում զարգանում է սպորոֆիլների վրա կամ դրանց ծոցերում։ Սպորանգիումները կարող են լինել միայնակ կամ զարգանալ խմբերով, ազատ կամ սերտաճած։ Համասպոր պտերանմանները գոյացնում են մեկ տիպի սպորանգիումներ, որոնք ծլելով առաջացնում են երկսեռ նախածիլեր, իսկ տարասպորները՝ երկու տիպի (միկրո և մեգասպորանգիում), որոնք առաջացնում են միկրո և մեգասպորներ, և որոնցից էլ զարգանում են արական ու իգական նախածիլերը։ Բոլոր սերմնավոր բույսերը տարասպոր են։ Սեգասպորանգիումին հոմոլոգ է սրանց սերմնասկզբնակի նուցեչուսը, իսկ միկրոսպորանգիումին՝ ծածկասերմերի փոշեպարկի բունը։

Սպորներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 81
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորանգիում» հոդվածին։
  NODES