Սպոքեն
Սպոքեն (անգլ.՝ Spokane, spoʊˈkæn), քաղաք ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգում։ Այն տեղակայված է Սիեթլից 436 կմ արևմուտք և Կանադայի հետ հյուսիսային սահմանից 180 կմ հեռավորության վրա՝ համանուն գետի ափին։ Համարվում է այսպես կոչված Ներքին հյուսիսարևմտյան շրջանի կենտրոն (անգլ.՝ Inland Northwest)։ Սպոքեն շրջանի շրջկենտրոնն է, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սպոքեն | |||
Spokane | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | Վաշինգտոն (նահանգ) | ||
Շրջան | Սպոքեն | ||
Համայնք | Սպոկան | ||
Հիմնադրված է | 1871 թ. | ||
Մակերես | 151,6 կմ² | ||
ԲԾՄ | 724 մ | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 202 900 մարդ (2007) | ||
Խտություն | 3387 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-8, ամառը UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 509 | ||
Փոստային դասիչ | 99201–99220, 99223–99224, 99228, 99251–99252, 99256, 99258, 99260 և 99299 | ||
Պաշտոնական կայք | spokanecity.org | ||
| |||
Դեյվիդ Թոմփսոնը հետազոտեց Սպոքենի տարածքը և արևմտյան լայնացման ժամանակ սկզբնավորեց Եվրոպական բնակչության բնակեցումը, ինչպես նաև ձեռնարկեց Spokane House-ի կառուցումը 1810 թվականին։ Այդ առևտրի կենտրոնը Եվրոպական բնակչության երկարակեցությամբ առաջինն էր Վաշինգտոնում և 16 տարվա ընթացքում համարվում էր Ժայռոտ և Կասկադյան լեռների միջև մորթեղենի ամենամեծ առևտրի կենտրոնը։ 19-րդ դարի վերջին այստեղ հայտնաբերվել են ոսկի և արծաթ։ Սպոքենի շրջակա տեղանքը համարվում է Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոների արդյունահանման ամենաարդյունավետ շրջաններից։ Սպոքենի տնտեսությունը երկար ժամանակ կախվածության մեջ էր գտնվում բնական ռեսուրսների գնից, սակայն հետագայում տեղի ունեցավ ճյուղավորում և այժմ քաղաքում ակտիվորեն զարգանում են բարձր տեխնոլոգիական ուղղությունները։
Սպոքեն քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին և պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացել է 1881 թվականին։ Քաղաքի անվանումը առաջացել է հնդկական Սպոքեն ցեղից, որը տեղի սելիշ հնդկացիների լեզվով թարգմանվում է «Արևի Երեխաները»։ Քաղաքի հետ մնաց նաև «Մանուշակագույն քաղաք» անունը բազմաթիվ յասամանների առկայության պատճառով, որոնք տեղանքում աճեցվել են 20-րդ դարի սկզբից[2]։ Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթգծի ավարտումով 1881 թվականին Սպոքենի բնակչությունը զգալիորեն աճեց քաղաքի տակտիկական վիճակի՝ խոշոր երկաթգծային հանգույց դառնալու պատճառով։ Սպոքենը նաև հայտնի է Հայրերի օր տոնի հիմնումով, որը նշվում է ամեն տարի հունիս ամսին։
ԱՄՆ-ի՝ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 208 916 մարդ, ինչը նրան դարձնում է Վաշինգտոն նահանգի 2-րդ խոշոր քաղաքը և 3-րդը Ամերիկյան մասի Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքում՝ Սիեթլից և Պորտլենդից հետո։ Սպոքենը համարվում է 104-րդը ԱՄՆ-ի քաղաքների բնակչության թվով և կատարում է Սպոքենսկի Մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքների գլխավոր քաղաքի դերը, որը համընկնում է Սպոքեն շրջանի սահմանների հետ։ 2010 թվականին շրջանի բնակչությունը կազմում էր 471 221 մարդ[3]։
Սպոքեն շրջանից ուղիղ արևմուտք տեղակայված է Կյոր-դ'Ալենական քաղաքային վիճակագրական շրջանը՝ ամբողջությամբ կազմված Կուտենայ շրջանից։ 2 շրջանների ընդհանուր բնակչությունը 2010 թվականին կազմել է 609 715 մարդ, որը համարվում է մեծությամբ 4-րդը Հյուսիս-արևմուտքում՝ Սիեթլից, Պորտլենդից և Վանկուվերից հետո։ Դաշնային կառավարությունը և Կառավարման ու բյուջեի դեպարտամենտը պլանավորում են պաշտոնապես Սպոքենի քաղաքային վիճակագրական շրջանը միացնել Կուտենայ շրջանի հետ՝ 2010 թվականի մարդահամարի արդյունքները հաստատելով։ Նոր շրջանը ամենայն հավանականությամբ կանվանվի «Սպոքենա-Կյոր-դ'Ալենական քաղաքային վիճակագրական շրջան»։ Սպասվում է, որ դա տեղի կունենա 2013 թվականից ոչ ուշ, և բնակչության թվաքանակը այդ ժամանակ կգերազանցի 650 000 բնակչի նշակետը[4]։
Պատմություն
խմբագրելԱռաջին մարդիկ Սպոքենի տարածքում բնակություն են հաստատել 8-12 հազար տարի առաջ։ Դրանք եղել են որսորդների և հավաքիչների խմբակցություններ, որոնց գրավում էին այդ տարածաշրջանի պտղաբեր հողերը։ Ժամանակի ընթացքում անտառներն սկսեցին սպառվել և բնիկ ամերիկյան ցեղերը մնացին արմատապտուղների, հատապտուղների և ձկների հույսով[5]։ Համարվում է, որ Սպոքենների ցեղը, որի անունից հետագայում անվանվեց քաղաքը, եղել է որսորդների և հավաքիչների հետևորդները, կամ Մեծ Հարթավայրերում ապրող ցեղերի հետևորդները[5]։ Առաջին հետազոտող-եվրոպացիները տեղի ցեղերից իմացել են, որ իրենց նախորդները եկել են «հյուսիսից»։ Սպոքենի ջրվեժները տեղի ցեղերի համար առևտրի և ձուկ բռնելու կենտրոն էին[5]։
19-րդ դարի սկզբին Հյուսիսարևմտյան խումբը բուրդ արդյունահանելու տեղ գտնելու համար Ժայռոտ լեռներից արևմուտք 2 որսորդ ուղարկեց[6]։ Այդ որսորդները դարձան առաջին սպիտակ մարդիկ, ովքեր հանդիպեցին Սպոքեն ցեղին։ Հնդկացիները նրանց համարում էին Սամա` սուրբ, և խնդրեցին նրանց ձմեռել Կոլվիլ գետի հովտում[7]։ Հետագայում ցեղը տեսավ, որ հյուրերը իրենց չեն բերել ոչ մի «մեծ մագիա», որովհետև իրենց ցեղակիցները շարունակում էին մասսայական մահանալ սիֆիլիսից. համաճարակ, որն առաջին անգամ ի հայտ եկավ 1782 թվականին՝ խլելով ցեղի բնակիչների կեսից ավելիի կյանքերը[7][8]։
Կլիմա
խմբագրելՍպոքեն, Վաշինգտոն (Spokane Int'l), 1981–2010 normals, extremes 1881–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 62 (17) |
63 (17) |
74 (23) |
90 (32) |
97 (36) |
105 (41) |
108 (42) |
108 (42) |
98 (37) |
87 (31) |
70 (21) |
60 (16) |
108 (42) |
Միջին բարձր °F (°C) | 34.4 (1.3) |
39.6 (4.2) |
48.9 (9.4) |
57.2 (14) |
66.4 (19.1) |
73.8 (23.2) |
83.0 (28.3) |
82.9 (28.3) |
72.9 (22.7) |
58.0 (14.4) |
41.6 (5.3) |
32.2 (0.1) |
57.6 (14.2) |
Միջին ցածր °F (°C) | 24.7 (−4.1) |
26.4 (−3.1) |
31.6 (−0.2) |
36.8 (2.7) |
43.8 (6.6) |
50.4 (10.2) |
56.3 (13.5) |
55.8 (13.2) |
47.4 (8.6) |
37.2 (2.9) |
29.8 (−1.2) |
22.5 (−5.3) |
38.6 (3.7) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −30 (−34) |
−24 (−31) |
−10 (−23) |
14 (−10) |
24 (−4) |
33 (1) |
37 (3) |
35 (2) |
22 (−6) |
7 (−14) |
−13 (−25) |
−25 (−32) |
−30 (−34) |
Տեղումներ դյույմ (մմ) | 1.79 (45.5) |
1.33 (33.8) |
1.61 (40.9) |
1.28 (32.5) |
1.62 (41.1) |
1.25 (31.8) |
0.64 (16.3) |
0.59 (15) |
0.67 (17) |
1.18 (30) |
2.30 (58.4) |
2.30 (58.4) |
16.56 (420.6) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 11.4 (29) |
6.8 (17.3) |
3.5 (8.9) |
1.0 (2.5) |
0.1 (0.3) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.3) |
7.4 (18.8) |
14.6 (37.1) |
44.9 (114) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 13.4 | 10.4 | 11.6 | 10.1 | 10.2 | 7.9 | 5.0 | 3.8 | 5.1 | 7.8 | 13.7 | 13.2 | 112.2 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 9.0 | 5.0 | 3.9 | 1.1 | 0.4 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.3 | 4.9 | 9.8 | 34.4 |
% խոնավություն | 82.5 | 79.1 | 70.3 | 61.0 | 58.2 | 53.9 | 44.0 | 45.0 | 53.9 | 66.6 | 82.7 | 85.5 | 65.2 |
Միջին ամսական արևային ժամ | 78.3 | 118.0 | 199.3 | 242.3 | 296.7 | 322.8 | 382.4 | 340.4 | 271.2 | 191.0 | 73.8 | 59.1 | 2575,3 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 28 | 41 | 54 | 59 | 63 | 68 | 79 | 77 | 72 | 57 | 26 | 22 | 54 |
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[9][10][11] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «About Counties: Washington». National Organization of Counties. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ Kiddo, Linda (February 2004). «History of the Spokane Lilac Festival». Spokane Lilac Festival. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Census: Spokane remains state’s second-largest city — Spokesman.com — Feb. 23, 2011
- ↑ Combined MSA Likely(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 5,2 Ruby et al. (2006), pp. 5-6
- ↑ Ruby et al. (2006), pp. 34
- ↑ 7,0 7,1 Ruby et al. (2006), pp. 35
- ↑ Ruby et al. (2006), pp. 29
- ↑ «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «WA Spokane INTL AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «WMO climate normals for Spokane/INTL, WA 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպոքեն» հոդվածին։ |