Սվեավեգեն (շվեդ.՝ Sveavägen), փողոց Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Վասաստանի և Նորմալմի շրջաններում, քաղաքի գլխավոր փողոցներից մեկը։ Անունը պաշտոնապես հաստատվել է 1885 թվականին։ Սկսվում է Սերգելստորգի հրապարակից, այնուհետև հյուսիսարևմտյան ուղղությամբ հետևում դեպի Սվեապլան հրապարակ, որտեղ թեքվում է գրեթե ուղիղ անկյունով և շարունակվում դեպի Նորրտուլի հրապարակ։ Մոտ 2500 մ երկարություն ունեցող փողոցը համարվում է Շվեդիայի ամենաբանուկ փողոցներից մեկը։ Նոր Հագաստադեն թաղամասի կառուցման կապակցությամբ նախատեսվում է փողոցն ամբողջացնել շրջանաձև խաչմերուկով։

Սվեավեգեն
Երկիր Շվեդիա
Գտնվում էՍտոկհոլմ
ՏեղանքՆորմալմ և Վասաստան
Երկարություն2050 մետր
Անվանվել էՄայր Սվեա

Պատմություն

խմբագրել
 
Սվեավեգենը հարավից

Նախկինում փողոցն ունեցել է տարբեր անուններ, երկարություն և լայնություն։ Ամենավաղ հայտնի անունը`Ռոսլագսգատանը, վերաբերում է 17-րդ դարի կեսերին, բայց շուտով այն փոխվել է Բադստուգատան կամ Մեծ Բադստուգատան։ 17-18-րդ դարերի վերջում փողոցը կոչվել է Կրութբռեննարգատան։ Ըստ լեգենդի՝ Շվեդիայի թագավոր Գուստավ III թագավորը նախատեսել է այստեղ լայն փողոց անցկացնել Ստոկհոլմում գտնվող Թագավորական պալատից մինչև Մեծ Հագա պալատ (չշփոթել Հագ պալատի հետ) Բրունսվիկենում։ Հավանաբար փողոցի նախագիծը մշակել է ճարտարապետ Ժան դե լա Վալեն 17-րդ դարում։

1864-1866 թվականներին քաղաքային խորհրդի հրամանով ճարտարապետ Ալբերտ Լինդհագենը մշակել է նախագիծ այդտեղ լայն փողոց կառուցելու համար, որը պետք է դառնար քաղաքի գլխավոր ճանապարհային զարկերակը։ Ենթադրվում էր, որ այն պետք է անցներ հարավից՝ Գուստավ Ադոլֆ հրապարակից դեպի հյուսիս ՝ Բելլևուեպարկեն, մինչև ներկայիս Սվապլան հրապարակ։ Մի փոքր ձևափոխված ձևով փողոցի վերջնական պլանը հաստատվել է 1878 թվականին։

1897 թվականին Ուդեգատան փողոցի ուղղությամբ կառուցվել է Սվեաբրուն կամուրջը Սվեավեգենի վրայով։ Համաձայն քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալբերտ Լիլիենբերգի նախագծի՝ նախատեսվել է Սվեավեգեն փողոցը երկարաձգել դեպի հարավ Նորորբու կամրջի միջոցով։ 1945 թվականին որոշվել է Բրունկբերգսթորգ հրապարակի հյուսիսից սկսել շարունակել փողոցը դեպի նոր հրապարակ, որը կոչվում էր Սերգելստորգ։ Միևնույն ժամանակ, պլանավորվում էր կառուցել Կլարաթունելն թունելը Թեգելբակկեն հրապարակից մինչև Սենտրալբրաուն կամուրջ։

Ուլոֆ Պալմեի սպանություն

խմբագրել
 
Հուշատախտակ ողբերգության վայրում

Փողոցը հայտնի է դարձել նրանով, որ 1986 թվականի փետրվարի 28-ին այստեղ սպանվել է Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն։ Սպանության վայրում տեղադրվել է հուշատախտակ։ Ողբերգությունից հետո Տունելգատան փողոցի արևմտյան մասը՝ Սվեավեգենի խաչմերուկից հետո, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, վերանվանվել է Ուլոֆ Պալմեի փողոց[1]։

Փողոցում գտնվող որոշ շենքեր

խմբագրել
№ 65 Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց։
№ 68 Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբ-բնակարան։
Մասամբ փողոցի վրա են գտնվում Ստոկհոլմի հանրային գրադարանը և Ադոլֆ Ֆրեդերիկի եկեղեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

[швед.]. — Stockholm : Stockholmia, 2001. — 694 p. — ISBN 91-7031-078-5.

[швед.]. — Stockholm : Sveriges radio, 1990. — P. 242. — ISBN 91-7031-078-5.

[швед.]. — Stockholm : Stadsarkivet, 1970. — 55 p.

  NODES