Ստրոմատոլիտ (հին հունարեն՝ στρῶμα՝ փռվածք և λίθος՝ քար), ցիանոբակտերիաների միացությունների նստվածքներ։ Հանածոների կարբոնատային միացություն է, որ ձևավորվում է ոչ խորը ջրային տարածքների հատակին[1][2]։

Մինչքեմբրի ժամանակաշրջանի ստրոմատոլիտ
Քեմբրի ժամանակաշրջանի ստրոմատոլիտ

Ուսումնասիրման պատմություն

խմբագրել

Ստրոմատոլիտների ուսումնասիրության վաղ փուլում այն նույնացվում էր բազմաբջիջ կորիզավորների՝ կորալների, սպունգների, մամուռների հետ։ Բարդության աստիճանով նրանք ուսումնասիրողներին ամենից առաջ հիշեցնում էին բամաբջիջ կորիզավորների կմախքներ։ Ավելի ուշ հնարավոր ստրոմատոլիտանմանների շարքին են դասել լորձնասնկերը։ Ստրոմատոլիտների հետագա ուսումնասիրությունը թույլ է տվել դրանց գոյացությունը միանշանակ կապել ցանցավոր ցիանոբակտերիաների գաղութների կենսագործունեության հետ։ Դա ցուցադրվել է պեղված ստրոմատոլիտների մնացորդների հայտնաբերման արդյունքում և հաստատվել նրանց ժամանակակից համաբանությունների հետազոտման արդյունքում։ Այդպիսով, սկզբունքորեն փոխվել են ստրմատոլիտանմանների մասին պատկերացումները, և դրանց առաջացումը պայմանավորվել է ոչ թե առանձին օրգանիզմների, այլ դրանց գաղութների կենսագործունեությամբ։ Մոտավորապես 1930-ական թվականների սկզբներին տարբեր երկրներում սկսվել է ստրոմատոլիտների երկրաբանական ուսումնասիրությունը, ինչը թույլ է տվել խորհրդային երկրաբան Ն. Դինգելշտեդտին 1935 թվականին առաջին անգամ հակադրել ուրալյան ստրոմատոլիտները ԱՄՆ-ի ու Չինաստանի մինչքեմբրի ժամանակաշրջանի համանման գոյացությունների հետ։ Դրանով հույս է հայտնվել հետագայում ստրոմատոլիտների հաջող կիրառումը շերտագրության ոլորտում։ Ստրոմատոլիտների տեղաբաշխման օրինաչափությունները հետագա ուսումնասիրություններում նույնն են ստացվել, ինչ ֆաներոզոյի ժամանակաշրջանի կորիզավոր օրգանիզմների կմախքների մնացորդները։

Դասակարգում

խմբագրել

Տարբեր հեղինակներ առաջարկում են ստրոմատոլիտային գոյացությունների տարբեր տեսակների դասակարգում։ Այսպես, Կոնյուշկովն ու Պիան դրանք համարում էին տիպ՝ հաջորդ դասակարգման մեջ ներառելով երեք տաքսոններ՝ սյունավոր, շերտավոր և պալարային ստրոմատոլիտներ։

Ներկայումս առանձնացվում են անցումային բազմաթիվ ձևեր (օրինակ՝ սյունավոր-շերտավոր)։ Այս տաքսոնների համար առաջարկվում են լատինական անվանումներ։

Ռաաբենի դասակարգման մեջ (1986) տաքսոններին տրվել են լատինացված անվանումներ՝ որպես կանոն, բնորոշ վերջավորությունների հավելումով։ Ամենաբարձր աստիճանի տաքսոն է ստրոմատոլիտը, որ բաժանվում է հինգ տեսակի՝ սյունավոր (երառյալ՝ սյունավոր-շերտայինը), շերտավոր, պալարանման, սյունավոր-պալարանման և միկրոստորմատիտներ։ Առաջին չորսը առանձնացվել են իրենց կառուցվածքով, իսկ հինգերորդը՝ կառուցվածքի մեծությամբ, որն իր մեջ ներառում է վերոնշյալ բոլոր մորֆոտիպերը՝ չափերի սահմանափակումով (մինչև առաջին տասնյակ սանտիմետրերը)։

Հոֆմանը (Hofmann, 1986) ստրոմատոլիտները դասակարգել է կառուցվածքի չափերով։ Նա առանձնացրել է հետևյալ տեսակները.

  • գիգաստրոմատոլիտներ - մինչև 1.000 մ
  • մեգաստրոմատոլիտներ - մինչև 100 մ
  • մակրոստրոմատոլիտներ - մինչև 1 մ
  • մինիստրոմատոլիտներ - մինչև 1 սմ
  • միկրոստրոմատոլիտներ - մինչև 1 մմ։

Չինացի հետազոտողները պրոտերոզոյան շրջանի ստրոմատոլիտների 50 տեսակների ուսումնասիրության արդյունքում առաջարկել են իրենց դասակարգումը, որը ներառում է տաքսոնների վեց տեսակ (Liang et al., 1985)։ Ամենաբարձր աստիճանը ենթատիպ է, որի մեջ ընդգրկված են երեք տաքսոններ՝ սյունավոր, շերտավոր և սյունավոր-շերտային կառուցվածքի։ Ամեն ենթատիպ միավորում է երկու տիպ, որոնք առանձնացվում են կառուցվածքի չափերով՝ մեծ և փոքր։ Փոքր սյունավոր-շերտային կառուցվածքներում առանձնացվում է երկու ենթատիպ՝ աճի բացահայտ սինքրոնությամբ և առանց դրա։ Հետո առանձնացվում է 13 ընտանիք՝ լատինացված անվանումներով, որոնք կազմվում են բնորոշ վերջավորություններով, որոնք համապատասխանում են բուսաբանական համարակալման միջազգային չափանիշներին։ Ընտանիքի մեջ միավորված են 50 տեսակներ, որոնք նկարագրվել են Չինաստանում։ Ամենացածր տաքսոնային կատեգորիա է տեսակը։ Բերված են տեսակի, ընտանիքի առանձնացման բնորոշ նշաններ։

Ռիդինգը (Riding, 1991) առաջարկել է բենտոսային միկրոբիալ կարբոնատների դասակարգում՝ ըստ դրանց ծագման։ Դրանց ձևավորման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել երեք խմբի օրգանիզմներ՝ բակտերիաներ, ցիանոբակտերիաներ և ջրիմուռներ երեք գործընթացների համադրությամբ.

  • նստվածքային մասնիկների գրավում
  • օրգանական հյուսվածքի բիոմիներալիզացում
  • միներալների հավաքում օրգանիզմների մակերեևույթին։

Այս հիմքով ներկայացվել է հետևյալ դասակարգումը.

  1. ստրոմատոլիտ (շերտավոր միկրոբիալ գոյացություն)
    1. կարծրացած ստրոմատոլիտ
      1. մանրհատիկավոր նեղշերտ
      2. խոշորհատիկավոր կոպիտ շերտավոր
    2. տուֆա-ստրոմատոլիտ (ձևավորվում է օրգանական հյուսվածքների մակերևույթին գոյացած միներալների նստվածքների հաշվին)
    3. կմախքային ստրոմատոլիտ
    4. սուբաէրալ ստրոմատոլիտ
  2. դենդրոլիտ, փայտանման միկրոբիալ գոյացություն
  3. տրոմբոլիտ, խտացված միկրոբիալ գոյացություն
  4. տրավերտին, շերտավոր միկորաբիալ գոյացություն՝ փայտանման կառուցվածքով
  5. քողարկված միկրոբիալ կարբոնատներ։

Հեղինակի կարծիքով միայն կարծրացած ստրոմատոլիտներն են գոյանում գերազանցապես նստվածքային մասնիկների գրավման հաշվին։ Կմախքային ստրոմաատոլիտների, դենդրոլիտների և տրոմբոլիտների ձևավորումը հիմնականում կատարվում է բիոմիներալիզացիայի հաշվին։ Իսկ մակերևութային միներալիզացումը գերիշխում է տուֆա-ստրոմատոլիտների, սուբաէրալ ստրոմատոլիտների և տրավերտինի գոյացության ժամանակ։

Մակարիխինը և Մեդվեդևը առաջարկել են ցիանոբակտերային և ջրիմուռային կառուցվածքների միասնական դասակարգում՝ հիմնված ձևային հատկանիշների վրա և բուսաբանական միջազգային կոդեքսին (ICBN (1980) համապատասխան անվանումներով։

Որպես բարձրագույն կատեգորիա առաջարկվում է լիտոֆիտը, որը կազմված է երկու ենթաբաժիններից՝ ստրոմատոլիտոֆիտին և օնկոլիտոֆիտին։

Ստրոմատոլիտների ենթաբաժինը բաժանվում է հինգ դասերի՝ ստիրիոլիտներ, ռոդոլիտներ, ստրոմատոլիտներ, միկրոստրոմատոլիտներ, տրոմբոլիտներ։

Ստրոմատոլիտների դաս

խմբագրել

Այս դասի մեջ միավորվում են առաջնային կարբոնատային կառույցի կազմերը։

Ըստ ծագումնաբանության՝ դասը բաժանվում է չորս կարգերի՝ պալարանման, շերտավոև, սյունավոր և քառակող։

Բացի ավանդաբար առանձնացվող երեք տեսակներից՝ ավելացված է քառակողը. առանցքի երկարությամբ ձգվածությունը համեմատելի է կառույցի բարձրությանը։

Սյունավոր ստրոմատոլիտները բաժանվում են երկու ենթակարգի՝ ճյուղավորվող և չճյուղավորվող։

Պասիվ ճյուղավորվող տեսակի օրինակներից է Kussiella Kryl., 1963-ը։ Ակտիվ ճյուղավորվող տեսակը բաժանվում է երեք ենթաընտանիքի՝ յակուտիդներ (տեսակ՝ Jakutophyton Schap., 1965), հիմնոսոլենիդներ (տեսակ՝ Gymnosolen Steinm., 1911), տունգուսիդներ (տեսակ՝ Tungussia Semikh., 1962)։ Չճյուղավորվողների օրինակ է Colonnella (Komar, 1964) տեսակը։

Գոյացում

խմբագրել

Գոյանում են աղազրկված կամ աղի հատվածներում կամ այնպիսի հատվածներում, ուր աղի ու քաղցրահամ ջրերը հերթագայում են։ Ստրոմատոլիտներ ձևավորում են ցիանոբակտերիաները և բակտերիաների այլ տեսակներ։ Որոշ ստրոմատոլիտների գոյացման համար մասնակցում են կորիզավոր ջրիմուռները։

Նշանակություն և կիրառություն

խմբագրել

Առանձնանում է դեկորատիվ բարձր հատկություններով։ Նյութը լավ հղկվում է։ Լայնորեն կիրառվում է լուսամփոփների, դեկորատիվ գնդերի պատրասման ոլորտում որպես բաղկացուցիչ քար։ Բացի այդ՝ ստրոմատոլիտների նմուշները կարող են ներառվել բյուրեղագիտական հավաքածուների մեջ։ Հղկված նմուշները ցուցաբերում են քարի շերտավոր կառուցվածքին բնորոշ մակերես՝ շագանակագույնի, կարմրավունի, մոխրագույնի ու գորշ գույնի բարակ շերտերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stromatolites Արխիվացված 19 Մարտ 2018 Wayback Machine. Indiana University Bloomington. Retrieved 14 May 2018.
  2. Riding, R. (2007). «The term stromatolite: towards an essential definition». Lethaia. 32 (4): 321–330. doi:10.1111/j.1502-3931.1999.tb00550.x. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • В. В. Макарихин, П. В. Медведев «Строматолиты. Методы исследования.»
  • Е. Л. Сумина «Морфология строматолитов результат морфогенеза многоклеточных прокариот.»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոմատոլիտ» հոդվածին։
  NODES