Սցինկներ
Սցինկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Scincidae | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Սցինկներ (լատին․՝ Scincidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք[1]։
Բնութագիր
խմբագրելԲնորոշ առանձնահատկություններ
խմբագրելՍցինկերի ամենաբնորոշ հատկանիշներից է հարթ, ձկներին նման մաշկը, որը ծածկված է ոսկրային թեփուկներով՝ օստեոդերմաներով։ Մեջքային հատվածի մաշկային ծածկույթը, որպես կանոն, գրեթե չի տարբերվում փորային հատվածի ծածկույթից։
Աչքերի ակնակապիճները գնդաձև են, մեծ մասամբ ունեն շարժուն կոպեր։ Որոշ տեսակների մոտ կոպերի վրա կան թափանցիկ հատվածներ, որոնց շնորհիվ նրանք կարող են տեսնել անգամ փակ աչքերով։ Մերկաչքների մոտ ձևավորված են թափանցիկ լինզաներ, ինչպես օձերի մոտ։
Սցինկերի մեծ մասը որ վառ գունավորում ունեն, բայց հանդիպում են նաև պայծառ երանգների սցինկեր։
Չափերը տարբեր են՝ մանր, միջին, խոշոր։ Ընտանիքի տարբեր տեսակներ կարող են ունենալ 8-70 սմ երկարություն։
Տարածումը
խմբագրելՍցինկերը աշխարհաքաղաքացիներ (կոսմոպոլիտներ) են և տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բնակվում են, հիմնականում, արևադարձային շրջաններում, բայց տարածվել են նաև բավականին հյուսիս, ու հասարակածից հարավ։ Հատկապես շատ տեսակներ են հանդիպում Ավստրալիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում, հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում։
Կենսակերպը
խմբագրելՍցինկերը բնակվում են ամենատարբեր կենսամիջավայրերում. ինչպես անապատներում, այնպես էլ խոնավ անտառներում, տափաստաննորում, չափավոր լայնություննեում։
Սցինկերի մեծամասնությունը վերգետնային մողեսներ են, բայց նրանց մեջ կան բավաանին տեսակներ, որոնք փորող ապրելակերպ են վարում։ Կան նաև մերձջրյա ու փայտային միջավայրներում ապրող սցինկներ։ Որոշ անապտային ձևեր սովորել են «լողալ» ավազի մեջ։
Սնումը
խմբագրելՍցինկերը սնվում են ամենատարբեր տեսակի սննդով։ Մեծամասնությունը գիշատիչներ են, որոնք սնվում են մողեսներով և այլ անողնաշարավորներով, օրինակ՝ այլ սողուններով։ Որոշ տեսակներ ամենակերներ են (կապտալեզու սցինկեր, լեյոլոպիսմներ լատին․՝ Leiolopisma)։ Շատ քչերը բուսակերներ են (կարճապոչ սցինկ)։
Բազմացումը
խմբագրելԳոյություն ունեն ձվադրող, ձվածին և կենդանածին ձևեր։
Դասակարգում
խմբագրելՀնում, սցինկերի ընտանիքը բաժանվում էր չորս ենթաընտանիքի՝
- Ակոնտիեվյան սցինկերի ենթաընտանիք (Acontinae)
- Լիգոսոմային սցինկերի ենթաընտանիք (Lygosominae) — համեմատաբար մեծ ենթաընտանիք, որն իր մեջ պարունակում է 96 ցեղ, այդ թվում մաբուներ, կապտալեզու սցինկներ, կպչունապոչ սցինկներ և այլ ուրիշներ։
- Սցինկայինների ենթաընտանիք (Scincinae)
- Կույր սցինկների ենթաընտանիք (Feylininae) — բազմատեսակ ենաընտանիք, որն ներառում է հիմնականում անոտ կույր սցինկեր (լատին․՝ Feylinia)
Այժմ հաշվարկվում են հետևյալ տեսակները՝
- Ablepharus
- Acontias
- Afroablepharus
- Amphiglossus
- Androngo
- Anomalopus
- Asymblepharus
- Ateuchosaurus
- Barkudia
- Bartleia
- Bassiana
- Bellatorias
- Brachymeles
- Caledoniscincus
- Calyptotis
- Carlia
- Cautula
- Celatiscincus
- Chabanaudia
- Chalcides
- Chalcidoseps
- Chalcidoseps
- Chioninia
- Coeranoscincus
- Coggeria
- Cophoscincopus
- Corucia
- Cryptoblepharus
- Ctenotus
- Cyclodina
- Cyclodomorphus
- Dasia
- Egernia
- Emoia
- Eremiascincus
- Eroticoscincus
- Eugongylus
- Eulamprus
- Eumeces
- Eumecia
- Euprepes
- Eurylepis
- Eutropis
- Feylinia
- Fojia
- Geomyersia
- Geoscincus
- Glaphyromorphus
- Gnypetoscincus
- Gongylomorphus
- Graciliscincus
- Haackgreerius
- Hakaria
- Hemiergis
- Hemisphaeriodon
- Insulasaurus
- Isopachys
- Janetaescincus
- Lacertaspis
- Jarujinia
- Kaestlea
- Kanakysaurus
- Lacertaspis
- Lacertoides
- Lamprolepis
- Lampropholis
- Lankascincus
- Larutia
- Leiolopisma
- Lepidothyris
- Leptoseps
- Leptosiaphos
- Lerista
- Liburnascincus
- Liopholis
- Lioscincus
- Lipinia
- Lissolepis
- Lobulia
- Lygisaurus
- Lygosoma
- Mabuya
- Madascincus
- Marmorosphax
- Melanoseps
- Menetia
- Mesoscincus
- Mochlus
- Morethia
- Nangura
- Nannoscincus
- Nessia
- Niveoscincus
- Notoscincus
- Oligosoma
- Ophiomorus
- Ophioscincus
- Otosaurus
- Pamelaescincus
- Panaspis
- Papuascincus
- Paracontias
- Paralipinia
- Parvoscincus
- Phoboscincus
- Pinoyscincus
- Plestiodon
- Prasinohaema
- Proablepharus
- Proscelotes
- Pseudemoia
- Pseudoacontias
- Pygomeles
- Ristella
- Saiphos
- Saproscincus
- Scelotes
- Scincella
- Scincopus
- Scincus
- Scolecoseps
- Sepsina
- Sepsophis
- Sigaloseps
- Simiscincus
- Sirenoscincus
- Sphenomorphus
- Tachygyia
- Tiliqua
- Trachylepis
- Tribolonotus
- Tropidophorus
- Tropidoscincus
- Typhlacontias
- Typhlosaurus
- Tytthoscincus
- Vietnascincus
- Voeltzkowia
Գրականություն
խմբագրել- Жизнь животных в 7-ми т. / Гл. редактор В. Е. Соколов. Т. 5. Земноводные и пресмыкающиеся. / А. Г. Банников, И. С. Даревский, М. Н. Денисова и др.; под ред. А. Г. Банникова — 2-е изд., перераб. — М.։ Просвещение, 1985. — С. 210.
- Орлова В. Ф., Семенов Д. В. Природа России. Жизнь животных. Земноводные и пресмыкающиеся. — М.։ «ООО Фирма „Издательство АСТ“», 1999. — С. 315—318.
- Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. — М.: Русский язык, 1988. — 560 с. — ISBN 5-200-00232-X
Ծանոթագրություններ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Տարբեր տեսակների ոսկրային համակարգեր
-
Սցինկի պոչ
-
Սցինկի ձվեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սցինկներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սցինկներ» հոդվածին։ |