Վառոդ
Վառոդը բազմաթիվ բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման։ Ունենալուվ այրումից առաջացած գազերի ընդարձակման մեծ էներգիա՝ վառոդը կիրառվում է փամփուշտների, արկերի, հրթիռների արտադրության մեջ։ Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս, կանոնավորել գազագոյացման արագությունը[1]։
Պատմություն
խմբագրելՄարդկությանը հայտնի առաջին վառոդը ծխացող վառոդն է, կամ սև վառոդը։ Համարվում է, որ վառոդը որպես բորակածծմբաածխային խառնուրդ հայտնի է եղել Չինաստանում դեռևս հին ժամանակներում։
Տեսակներ
խմբագրելՎառոդները լինում են երկու տեսակի՝ նիտրոցելյուլոզային և խառնուրդային։
Նիտրոցելյուլոզային(անծուխ վառոդ) վառոդները իրենց հերթին լինում են հետևյալ տեսակների՝
- Բալիստիտային վառոդ
- Անբոց վառոդ
- Կորդիտային վառոդ
- Պիրօքսիլինային վառոդ
Խառնուրդային վառոդը օգտագործվում է հրթիռաշինության մեջ և կոչվում է հրթիռային կոշտ վառելիք։ Խառնուրդային վառոդների թվին է պատկանում նաև ծխացող վառոդը, որը ներկայումս օգտագործվում է կրակատար քուղերում, բոցավառող և նետող լիցքերում, պայթուցիչներում և որսորդական հրացանների փամփուշտներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986