Վարագույր թատերական, բեմի սարքավորման կամ ներկայացման ձևավորման տարր։ Ներկայացման սկզբում և վերջում, առանձին պատկերների միջև, ինչպես և ընդմիջումների ժամանակ բեմը փակող վարագույր կոչվում է ընդմիջումնային, նախաբեմում կատարվող ինտերմեդիաների ժամանակ բեմի մի մասը փակող վարագույր՝ ինտերմեդիական։ Վարագույներըները լինում են բացովի, բարձրացվող-իջեցվող, լուսային (լույսի հարահոսքն ապահովում են լուսավորող սարքերը)։ Հրակայուն, հակահրդեհային վարագույները բեմը հերմետիկորեն մեկուսացնում է հանդիսասրահից։ Վարագույրը կիրառվել է հնուց։ Վերածննդի դարաշրջանում ստեղծվել է բարձրացվող վարագույրներ, որ սովորաբար նկարազարդվել է (երբեմն խոշոր վարպետի կողմից) դիցաբանական կամ այլաբանական սյուժեներով։ Այդօրինակ վարագույրներ կան 19-րդ դարի և 20-րդ դարի կառուցված բազմաթիվ թատրոններում։ 20-րդ դարի թատրոնում վարգույներ հաճախ ներառնվում է ներկայացման ձևավորման մեջ, ստեղծվում որոշակի բեմադրության համար, օրինակ, 1917 թվականին, Ալեքսանդրյան թատրոնում Մ․ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացման համար նկարիչ Ա․ Գոլովինը նկարել է 10 վարագույր (յուրաքանչյուր պատկերի համար)։ 1923 թվականին սքարտիրոս Սարյանը ստեղծել է Հայաստանի առաջին պետթատրոնի վարագույրը, որը խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Ժամանակակից թատրոնի ներկայացումներում, բեմադրողի մտահղացման համաձայն, երբեմն վարագույր բոլորովին չի կիրառվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 305
  NODES