Վարդազգիներ
Վարդազգիներ
Հնդկական վարդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Լատիներեն անվանում
Rosaceae
Վարդազգիների արեալը
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 24538
NCBI 3745
EOL 15504630

Վարդազգիների (լատին․՝ Rosaceae) ընտանիքն ընդգրկում է արտաքին տեսքով բազմազան բույսերի 100-130[1] ցեղ և 2000-4000[1] տեսակ՝ ծառեր, թփեր, խոտաբույսեր։ Առավելապես տարածված են բարեխառն լայնություններում։

Ձևաբանությունը

խմբագրել

Ցողուն

խմբագրել

Ցողունները հաճախ ուղղաձիգ են, մի քանիսը բեղիկների նման փաթաթվող և սողացող են (գետնամորի Fragaria vesca, սողացող մատնունի Potentilla)։ Որոշ բույսերի կողքային ընձյուղները վեր են ածվել փշերի (ալոճենի Crataequs, վայրի տանձ Pirus eleaqnifolia)։ Երբեմն ցողուններն ունեն փշեր (վարդ Rosoideae

Վարդազգիների տերևները տարբեր են. լինում են պարզ և բարդ տերևակիցներով, տերևադասավորությունը հերթադիր է։

Այս ընտանիքի տարբեր ներկայացուցիչների ծաղիկները խիստ տարբերվում են չափերով, գույնով, բայց ունեն կառուցվածքի ընդհանուր պլան 4 – 5 բաժակաթերթեր, 4 –5 պսակաթերթեր, շրջանաձև դասավորված շատ առէջներ և մեկ (բալենի Cerasus, սալորենի Prunus, ծիրանենի Armeniaca (կամ բազմաթիվ (վարդ, գետնամորի Feagaria) վարսանդ։ Մի քանի տեսակներ, բացի սովորական 4 – 5 բաժակաթերթերից, ունեն նույն քանակի կանաչ տերևիկներ, որոնք դասավորված են բաժակի տակ և կազմում են ենթաբաժակը (գետնամորի)։ Վարդազգիներից շատերի համար բնորոշ է ծաղկակալի գերաճը, որը կարող է լինել տափակ, ուռուցիկ, գոգավոր։

Ծաղկի բանաձևը՝   [2]

Ծաղկաբույլեր

խմբագրել

Ծաղիկները հաճախ հավաքված են հովանոց (խնձորենի Malus, բալենի Cerasus), վահանիկ (տանձենի Pirus, արոսենի Sorbus), ողկույզ (թխենի Padus racemosa) և այլ ծաղկաբույլերով։ Այս ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասի փոշոտումը իրագործվում է միջատների միջոցով, որոնք որոշ բույսերից հավաքում են ծաղկափոշի, մյուսներից՝ նեկտար (ծաղկահյութ)։

Վարդազգիների պտուղները կառուցվածքով, չափերով, բաղադրությամբ տարբեր են։ Ունեն ինչպես չոր, այնպես էլ հյութալի պտուղներ։ Չոր պտուղներից կարելի է նշել տերևապտուղները (ասպիրակ), որոնք ունեն մի քանի սերմեր և այդ պատճառով հասունանալիս բացվում են։ Չոր, չբացվող պտղիկները, որոնք ունեն մեկ սերմ, որոշ բուսաբաններ անվանում են ընկուզիկներ, մյուսները՝ սերմիկներ (մատնունի Potentilla)։ Վարդազգիների հյութալի պտուղների մի խումբ ունի միակորիզ (բալենի Cerasus, ծիրանենի Armeniaca, դեղձենի Persica (և բարդ կորզով (մորի Fragaria, մոշենի Rubus), ինչպես նաև խնձորի տիպի հատապտղաձև պտուղներ (խնձորենի Malus, տանձենի Pirus, սերկևիլենի Cydonia

Որոշ վարդազգիների պտուղների հասունացման պահին ծաղկակալը խիստ գերաճում է. այն դառնում է վառ, հյութալի և մեծ դեր է խաղում պտուղների տարածման գործում։ Օրինակ, մորու, ելակի հյութալի փափկամիսը առաջացել է ծաղկակալից, իսկ վարսանդների սերմնարանից առաջանում են չոր պտուղներ (ընկուզիկներ կամ սերմիկներ (որոնք դասավորված են աճած ծաղկակալի մակերեսին։ Մասրենու ծաղկակալը նույնպես խիստ աճում, դառնում է գավաթաձև, ընկուզիկ պտուղները դասավորվում են նրա ներքին պատերի վրա։

Վարդազգիների ընտանիքի ներկայացուցիչների պտուղների բազմազանությունն առաջացել է պտուղների և սերմերի տարածման տարբեր եղանակներին հարմարվելուց։

Տնտեսական նշանակությունը

խմբագրել

Վարդազգիների մի մասի պտուղները հարուստ են ածխաջրերով, վիտամիններով, օրգանական թթուներով և մարդու համար օգտակար այլ նյութերով։ Այդ պատճառով այս ընտանիքի շատ բույսեր դասվում են պտղատու և հատապտղային կարևորագույն բույսերի շարքը։ Առավելապես տարածված են խնձորենին Malus, տանձենին Pirus, բալենին Cerasus, սալորենին Prunus, կեռասենին Cerasus avium, ծիրանենին armeniaca, դեղձենին Persica, նշենին Amygdalus, սերկևիլենին Cydonia, մորին, մոշենին Rubus, գետնամորին, ելակը։

Մասրենի անվամբ վայրի մի շարք վարդերի պտուղները հարուստ են վիտամիններով՝ հատկապես C վիտամինով։ Վայրի բազմաթիվ սորտերի դեկորատիվ արժանիքները հանրահայտ են։ Վարդերի որոշ տեսակներ աճեցվում են եթերայուղեր ստանալու համար, որոնք օգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ։ Բացի վարդերից, դեկորատիվ բույսերից այս ընտանիքի մեջ մտնում են ասպիրակը Spiraeoideae, ալոճենին Crataequs, թխենին Padus։ Որոշ վարդազգիներ դեղաբույսեր են (դափնեկեռասը Laurocerasus Roem, ուղղաձիգ մատնունին Potentilla, արյունխմիկ Sanqnisorba)։ Վայրի վարդազգիներից են նաև մարեմխոտը, գայլաթաթը (Alchimilla), ասպիրակը (Spiraeoideae), լուծադեղը Comarum և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 կայքի տվյալներով The Plant List(անգլ.)(լատ.)
  2. Миркин Б. М., Наумова Л. Г., Мулдашев А. А., Высшие растения: краткий курс систематики с основами науки о растительности: Учебник, Մոսկվա։

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Idea 3
idea 3
mac 3
os 9