Վեստմանլանդ (շվեդ.՝ Västmanland), պատմական նահանգ կենտրոնական Շվեդիայում։ Սահմանակցում է Սոդերմանլանդ, Ներքե, Վերմլանդ, Դալարնա և Ուփլանդ նահանգների հետ։

Վեստմանլանդ
Landskap Västmanland

Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՍվեալանդի մեջ
Բնակչություն (2009)289․206 մարդ
Խտություն35
Տարածք8 363

Նահանգի անվանումը թարգմանվում է որպես «արևմտյան մարդկանց երկիր», այսինքն, Շվեդիայի հիմնական գավառներից մեկի՝ Ուփլանդից արևմուտք գտնվող հողերում բնակվող մարդկանց երկիր։

Վարչական ենթակայություն

խմբագրել

Ներկայումս Շվեդիայի նահանգները չունեն որևէ վարչական նշանակություն, սակայն պահպանում են մշակութային և պատմական նշանակալիությունը։ Վարչական մակարդակով Վեստմանլանդ նահանգի արևելյան հատվածը մտնում է համանուն լենի, իսկ արևմտյանը՝ Էրեբրու լենի կազմի մեջ, նահանգի ոչ մեծ մասը պատկանում է Դալարնա լենին[1]։

Հերալդիկա

խմբագրել

Նահանգը իր զինանշանը ստացել է 1560 թվականին։ Այդ ժամանակ այնտեղ պատկերված էր հրե լեռ, որը խորհրդանշում էր Շվեդիայի Սալա արծաթե հանքը։ Ավելի ուշ դրանք դարձան երեքը, որոնք խորհրդանշում էին նաև Լինդեսբերգի, Նուրբերգի հանքերը։ Զինանշանի ժամանակակից տեսքը հաստատվել է 1943 թվականին[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Նահանգի հյուսիսում և հյուսիս-արևելքում տեղանքը ժայռոտ է։ Այստեղ են գտնվում ամենաբարձր լեռները՝ Ալվհյոյդեն (422 մ) և Գիլերսկլակ (408 մ)։

Նահանգի մնացած տարածքը հիմնականում հարթավայրային է։

Նահանգի խոշարագույն լիճը Մելարենն է, որը մեծությամբ երրորդն է Շվեդիայում, գտնվում է հարավային սահմանի մոտ։

Վեստմանլանդ նահանգի հյուսիս-արևմուտքում տեղակայված է Ֆերնեբուֆյերդեն ազգային պարկի ոչ մեծ մասը։

Նահանգի արևմտյան մասը սովորաբար դասում են Բերգսլագեն լեռնահանքարդյունաբերական տարածաշրջանին։

Պատմություն

խմբագրել

Վեստմանլանդի հնագույն Վեստերոս քաղաքը հիմնադրվել է մոտ 990 թվականին։ Որոշ ժամանակ այն եղել է նահանգի մայրաքաղաքը, իսկ 1120 թվականից՝ Վեստերոսյան թեմի կենտրոնը։ Ներկայումս Վեստերոս քաղաքը մնում է նահանգի խոշորագույն քաղաքն՝ ավելի քան 130 000 բնակչությամբ։

12-րդ դարում հիմնադրվել է Արբուգա քաղաքը, 1474 թվականին՝ Չյոպինգ քաղաքը, 1624 թվականին՝ Սալա քաղաքը, իսկ 1643 թվականին՝ Լինդեսբերգ և Նուրա քաղաքները։ Ֆագերստա քաղաքի կարգավիճակ ստացել է 1944 թվականին։ 1971 թվականից քաղաքի կարգավիճակն ունի միայն պատմական նշանակություն։

Վեստմանլանդի դուքսեր

խմբագրել

1772 թվականից շվեդական արքայազնները ստանում են տարբեր նահանգների դուքսերի տիտղոսներ։ Տիտղոսը բուն անվանական բնույթ է կրում։

  • Էրիկ, Վեստմանլանդի դուքս (1889—1918)

Մշակույթ

խմբագրել

Էնգելսբերգի երկաթաձուլական գործարանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Västmanlands Fotbollförbund-ը մտնում է Շվեդական ֆուտբոլային միության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Statistics Sweden
  2. Neveus, de Wærn: Ny svensk vapenbok, 1992

Արտաքին հղումներ

խմբագրել


  Շվեդիայի նահանգներ  

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստմանլանդ» հոդվածին։
  NODES