Վիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկ (այլ կիրառումներ)
Վիկ (կատ.՝ Vic կամ կատ.՝ Vich[2][3]), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա պրովինցիայի մեջ։ Գտնվում է Օսոնա շրջանում։ Ներառում է համանուն Վիկ քաղաքն ու Սենտֆորեսն (կատ.՝ Sentfores) ու Լա Գիշան (կատ.՝ La Guixa)։ Կատալոնիայի կարևորագույն նշանակության քաղաքներից է։ Բարսելոնայից գտնվում է ընդամենը 69 կիլոմետր, իսկ Խիրոնայից՝ 60 կիլոմետր հեռավորության վրա։
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Վիկ | |||||
Vic | |||||
| |||||
Վիկի կատեդրալ | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կատալոնիա | ||||
Նահանգ | Բարսելոնա | ||||
Շրջան | Օսոնա | ||||
Քաղաքապետ | Խոսեպ Մարիա Վիլա դ'Աբադալ Սեռա (իսպ.՝ Josep Maria Vila d'Abadal Serra) | ||||
Մակերես | 30.92 կմ² | ||||
ԲԾՄ | 484 մ | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||||
Խոսվող լեզուներ | Իսպանիա, Կատալոներենկատ.՝ | ||||
Բնակչություն | 41․647 մարդ (2010) | ||||
Խտություն | 1,300 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Vicense, vigitano, vigatán, ausense, ausetano, ausonense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 08500 | ||||
Պաշտոնական կայք | vic.cat | ||||
| |||||
Քաղաքը հայտնի է ձմռան ամիսներին դիտվող խիտ մառախուղներով։ Այստեղ միջին ցածր ջերմաստիճանը կազմում է -10 °C, իսկ առավելագույն ցածրը գրանցվել է -24 °C։ Դիտվում են սառը և դաժան ձնաբքեր։
Ք․ա․ III դարում Վիկ քաղաքը Պիրենեյան թերակղզու գլխավոր քաղաքներից։ Հետո դարձել է Հռոմեական կալոնա (գաղութ), իսկ ավելի ուշ՝ Կատալոնիայի կոմսություններից մեկի մայրաքաղաք։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչությունը 20-րդ դարի սկզբին կազմել է 9500 մարդ։ 2008 թվականի մարդահամարի տվյալների համաձայն բնակչությունը կազմել է 38.964 մարդ։
1900 | 1930 | 1950 | 1970 | 1981 | 1986 | 2006 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|
12.075 | 15.005 | 16.975 | 25.906 | 30.155 | 28.583 | 38.747 | 38.964 |
Ճարտարապետություն
խմբագրելՄայոր հրապարակը (կատ.՝ Plaça Major) մինչ այժմ պահպանում է գոթական ոճով կառուցված իր տեսքը, իսկ մեր օրերում այն քաղաքի գլխավոր հրապարակն է։ Երեքշաբթի և շաբաթ օրերին այստեղ ստեղծվում է շուկա, որտեղ վաճառքի են հանվում կատալոնյան երշիկեղեն և կաշվե իրեր։ Քաղաքից ոչ հեռու, XI դարում կանգնեցվել է Campanar i cripta de la catedral հռոմեական աշտարակը, որտեղ հետագայում կառուցվել է Վիկի տաճարը։ XX դարում այն նկարել է կատալոնացի հայտնի նկարիչ Խոսե Մարիա Սենտը։ Տաճարի հարևանությամբ գործում է Վիկի եպիսկոպոսական թանգարանը (Museu Episcopal de Vic), որտեղ պահվում են Կատալոնիայի հռոմեական նմուշները։ Տաճարի շուրջ կան XIV—XV դարերի առանձնատներ, ինչպես օրինակ՝ Կասա դե լա Սիուտատ (Casa de la Ciutat)։
1910 թվականի մայիս ամսվա 3 շաբաթներն այստեղ է անցկացրել կատալոնացի հայտնի քանդակագործ և ճարտարապետ Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի ի Կորնետը։
Վիկի եպիսկոպոսներ
խմբագրել- Աբբա Օլիբա (կատ.՝ Oliba) - Վիկ քաղաքի եպիսկոպոս 1018-1046 թվականներին։ Նա լավ հարաբերությունների մեջ է եղել Բարսելոնայի կոմս Բերենգեր Ռամոն I-ի հետ և վերանորոգել է Վիկ քաղաքի տաճարը կոմսի մոր՝ Էրմեսինդա Կարկասոնացու օգնությամբ։ Նոր տաճարը վերաբացվել է 1038 թվականի օգոստոսի 31-ին՝ Պետրոսի և Պողոսի տոնի ժամանակ։
- Բեռնալդ Կալբո - 1223 (որոշ աղբյուրներով՝ 1233) թվականին Վիկի եպիսկոպոս։ Մահացել է 1243 թվականին Վիկում։ Նա թաղված է Վիկի տաճարում։
- Խուան Էնխուերա - եպիսկոպոս է օծվել 1505 թվականի դեկտեմբերի 19-ին, 1510 օգոստոսի 9-ին դարձել է Լլեյդայի եպիսկոպոս։ Մահացել է 1513 թվականին Վալենսիայում։
Քույր քաղաքներ
խմբագրել- Սոմոտո, Նիկարագուա
- Տորեդոնխիմենո, Իսպանիա
Պատկերասրահ
խմբագրել-
Վիկի համալսարան
-
Գլխավոր հրապարակ
-
Հռոմեական ոճով կառուցված շենք
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Испания. Изд-во «Вокруг света». Изд.2-е стереотипное. 2006.
- Вся Барселона. Коллекция «Вся Испания». Русское издание. Editorial Escudo de Oro S.A., Barcelona
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2006-07-15 Wayback Machine (կատ.)
- Статистика муниципалитета (կատ.)
- Vic Tourist Information Office(չաշխատող հղում) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկ» հոդվածին։ |