Վինադիո (իտալ․՝ Vinadio)՝ կոմունա Իտալիայում, Պիեմոնտ մարզի Կունեո գավառում։

Վինադիո
(իտալ․՝ Vinadio)
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՊիեմոնտ
ԳավառԿունեո
ՀամայնքԿունեո
Մակերես182 կմ²
ԲԾՄ904 մ
Բնակչություն806 մարդ (2008)
Խտություն4 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+ 39 0171
Փոստային ինդեքս12010
Փոստային դասիչ12010
Ավտոմոբիլային կոդCN
Պաշտոնական կայքcomuni-italiani.it/004/248/
Վինադիո (Իտալիա)##
Վինադիո (Իտալիա)
Վինադիո (Պիեմոնտ)##
Վինադիո (Պիեմոնտ)

Բնակչությունը կազմում է 806 մարդ (2008 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը 28մարդ/կմ²։ Տեղակայված է Իտալիայի հյուսիս-արևմուտքում, Ստուրա գետի հովտում։

Հայտնի է իր Տերմի Վինադիո հանգստավայրով, որը հարուստ է ծծմբաջրածնային աղբյուրներով։ Հայտնի իտալացի դահուկորդուհի Ստեֆանի Բելմոնդոյի հայրենիքն է։

Կոմունայի հովանավորն է համարվում Սուրբ Աստվածածինը (Madonna del Vallone)։ Քաղաքի տոնը նշվում է ապրիլի 7-ին։

Տեսարժան վայրեր

խմբագրել
  1. Ալբերտինոյի ամրոցը (1834—1849 թթ.)
  2. Սուրբ Ֆլորենցիոյի եկեղեցին (XV դար)
  3. Սուրբ Աննայի սրբավայրը (XVII դար)
  4. Սուրբ Բերնոլֆի մատուռը

Տնտեսություն

խմբագրել

Կոմունան հիմնականում ապրում է գյուղատնտեսության և տուրիզմի հաշվին։ Անցյալ դարից զարգացած է դեղաբույսերի մշակումը լիկյորներ պատրաստելու համար։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինադիո» հոդվածին։
  NODES