Վևե (ֆր.՝ Vevey), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում՝ ֆրանսախոս Վո կանտոնում։ Շվեյցարական ռիվիերայի հիմնական կենտրոններից մեկն է։ Ընկած է Ժնևի լճի ափին՝ Լոզանի և Մոնտրյոյի միջև, գինեգործական Լավո (ֆր.՝ Lavaux) շրջանի կենտրոնում։

Բնակավայր
Վևե
ֆր.՝ Vevey
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքՌիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան
Մակերես2,4 կմ²
ԲԾՄ383 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն19 891 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ1800
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքvevey.ch(ֆր.)
Վևե (Շվեյցարիա)##
Վևե (Շվեյցարիա)

Պատմություն

խմբագրել

Պևտինգերյան քարտեզում հիշատակված է Viviscus անվանաձևով։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում եղել է կայան Հռոմը Բրիտանիային կապող Via Francigena ճանապարհի վրա։ Միջնադարում ոչ մեծ բնակավայր էր Լոզանի եպիսկոպոսների կամ Բլոնեի սինյորների տիրույթներում։ XIX դարում դարձել է եվրոպական բարձրաշխարհիկ հասարակության սիրած հանգստավայրերից մեկը։

Վևեցի դեղագործ Հենրի Նեստլեն XIX դարի կեսերին ձեռնամուխ է եղել տեղական սննդարդյունաբերության զարգացմանը և մեծ հաջողությունների է հասել հատկապես շոկոլադի արտադրության գործում։ Այդ ժամանակից ի վեր Վևեում է գտնվում սննդաբերության հսկայի համբավ վայելող Nestlé ընկերության գլխավոր գրասենյակը։

Քաղաքի հետ առնչվող պատմական հիշարժան իրադարձություններից մեկն էլ այն է, որ 1931 թվականին հենց այստեղ է կնքվել միջազգային գազային պայմանագիրը։

Ժողովրդագրություն

խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[2]

Տեսարժան վայրեր

խմբագրել

Վևեի 14 շինություններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում, այդ թվում՝ չորս թանգարան (Alimentarium-ը (fr), Museum de la Confrérie des Vignerons-ը (fr), Ենիշը և լուսանկարչության թանգարանը). երեք եկեղեցի (հռոմեական կաթոլիկ Սուրբ Աստվածամոր եկեղեցին, արևելյան ուղղափառ Սուրբ Վարվառա եկեղեցին[3][4][5] և շվեյցարական ռեֆորմիստական Սուրբ Մարտինը )։ Համազգային ժառանգության ցանկում ընդգրկված մնացած յոթ կառույցների մեջ են «Նեստլե»-ի վարչական շենքը, քաղաքապետարանը, Սեն Ժան աշտարակը, շատրվանը[6]...

Հիշարժան շինություններից է նաև 1923 թվականին Վևեի մերձակայքում՝ Կորզոյում շվեյցարացի մեծահամբավ ճարտարապետ Կորբյուզիեի կառուցած վիլլան (fr:Villa Le Lac);

Քաղաքում հուշարձաններ են կանգնեցված ինչ-որ ժամանակ այստեղ ապրած նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Չարլի Չապլինին, ռումին բանաստեղծ Միհայ էմինեսկուին[7]։ Քանդակագործական ուշագրավ աշխատանքներից է Ժնևի լճում՝ ափից ոչ հեռու կանգնեցված հսկայական պատառաքաղ-արձանը, որ կերտվել է քաղաքում գործող Սննդի թանգարանի պատվերով[8].;

Պատկերասրահ

խմբագրել

Անվանի մարդիկ

խմբագրել

Վևեում ծնվածներ

խմբագրել
 
Ֆրանսուազա Լուիզա Վարան
 
Կլոդ Նիկոլիե, 1999
  • Աբրահամ Ռուշա (1680–1750) - բողոքական աստվածաբան և պատմաբան
  • Ֆրանսուազա-Լուիզա դը Վարան (1699–1762) - Ժան Ժակ Ռուսոյի սիրուհին
  • Շառլ Լաբլի (1705–1762) - ճարտարապետ, լոնդոնյան վեստմինիստերյան առաջին կամրջի ճարտարապետը[9]
  • Ջոն Փենթլենդ Մահաֆի (1839–1919) - իռլանդացի գրող (կլասիցիստ), գիտնական[10]
  • Էդմոն դը Պալեզյո (1850-1924) - ծովանկարիչ, նավագնաց
  • Աննա-Մարիա Բլան (1919–2009) - կինոդերասանուհի[11]
  • Ֆրանսիս Ռոյսեր (ծնվ. 1942) - կինոռեժիսոր[12]
  • Կլոդ Նիկոլիե (ծնվ. 1944) - շվեյցարացի առաջին աստղագնացը. կատարել է տիեզերական չորս թռիչք
 
Պասկալ Ռիշար, 1998

Վևեում ժամանակավոր բնակվածներ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Վևեի քույր քաղաքներն են[13]՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c9a41afe-06d2-446a-8d08-1238ab9cf1c3
  2. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված Սեպտեմբեր 30, 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
  3. «L'église orthodoxe russe, un joyau en péril». 24 heures. 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  4. Русское Православие в Швейцарии
  5. Ivan Grézine. Les origines de l’Eglise orthodoxe russe de Vevey(ֆր.)
  6. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ville de Vevey
  8. Официальный сайт музея
  9. Dictionary of National Biography, 1885-1900, Volume 31, Labelye, Charles retrieved 9 January 2019
  10. 1911 Encyclopædia Britannica, Volume 17, Mahaffy, John Pentland retrieved 9 January 2019
  11. IMDb Database retrieved 9 January 2019
  12. IMDb Database retrieved 9 January 2019
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Association Suisse des Communes et Régions d'Europe». L'Association suisse pour le Conseil des Communes et Régions d'Europe (ASCCRE) (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վևե» հոդվածին։
  NODES
Done 1