Տաբատ, շալվար, արտահագուստ, որը ծածկում է մարմնի ստորին հատվածն ու երկու ոտքերը՝ առանձին-առանձին։

Տաբատ հագած տղամարդ

Դասական տարբերակով՝ տաբատը ներքևի հատվածում հասնում է ոտքի կոճին, կամ կրնկի վերին հատվածին։ Ավանդաբար ամրանում է գոտկատեղին, չնայած շատ ժամանակակից մոդելներ կարող են ունենալ ավելի ցածր դիրք և ամրանան կոնքի վրա։ Տաբատը մարմնի վրա ամրացվում է գոտիով կամ տաբատակալով։ Հաճախ ունենում է գրպաններ, որոնք փակվում են կոճակների, ճարմանդի կամ կոճակագամի օգնությամբ։

Պատմություն

խմբագրել

Տաբատի ամենահին հայտնաբերված նմուշը կարված է եղել Յանհայում (Yanghai, 42°48′–42°49′N, 89°39′–89°40′E)՝ Տուրֆան օազիսից ոչ հեռու (Չինաստանից հյուսիս արևմուտք)։ Երկու գերեզմանոցում հայտնաբերվել են բրդե տաբատներ՝ մոտ 3000 տարեկան (թվագրումը՝ համաձայն ռադիոածխածնային վերլուծության՝ մ.թ.ա. 13-10-րդ դարեր)։ Ենթադրվում է, որ տաբատների հայտնվելը պայմանավորված է եղել ձի հեծնելու հետ (մերկ ոտքերով ձի հեծնելն անհարմար է եղել)[1][2][3][4]։

Հին հույները և հին հռոմեացիները, որպես կանոն, տաբատ չեն կրել (հին հույները կրել են հիմատիոն, իսկ հռոմեացիները՝ տոգա)։ Նրանք տաբատին վերաբերել են՝ որպես բարբարոսներին բնորոշ հանդերձանք[5], քանի որ պարսիկները կրել են շալվարներ (պարս.՝ شلوار):

Պյոտր Կոմեստորը «Սխոլաստիկ պատմության» մեջ (1173), որը երկար տարիներ հրեական համալսարաններում ուսումնական նյութ է եղել, նկարագրել է Բաբելոնի թագուհու՝ Շամիրամի տաբատը[6]։ Այս կարծիքին են նաև 12-13-րդ դարերի Արևմտյան Եվրոպայի այլ հեղինակներ (Ռոդրիգո Հիմենես դը Ռադա[7], Սալիմբենե Պարմսկի[7],Լուկա Տույսկի[8] և այլք)։

Ստուգաբանություն

խմբագրել

«Շալվար» բառը ռուսերենում ավելի վաղ է հայտնվել, քան «տաբատը»։ Այն թուրքական ծագում ունի (ըշտան, išton): Թուրքերեն այդ բառը նշանակում է փոխան կամ ոտաշոր։

Սկզբում նավաստիների ամեն ոտքի տաբատն առանձին է եղել, դրա համար էլ շատ լեզուներում այս հագուստի անվանումը կրող գոյականը հոգնակիով է նշվում։ Տաբատը հանդիսացել է նաև սոցիալական կարգավիճակի բաղադրիչ, բացի պալատականներից, այն կրել են նաև բարձր արիստոկրատիայի ներկայացուցիչները։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականության մեջ

խմբագրել
  Պատկառելի հիմնարկների ավագ գրագիրներին դժվար էր խառնել ուրիշների հետ։ Նրանք հեշտությամբ ճանաչվում էին իրենց սև կամ դարչնագույն, պատվերով կարված վերարկուներով ու տաբատներով, սպիտակ բաճկոններով ու փողկապներով, ինչպես նաև լայնաքիթ կոշիկներով ու բարձր գուլպաներով։
- «Ամբոխի մարդը», Էդգար Ալան Պո
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Археологов удивило качество штанов, сшитых в Китае 3000 лет назад
  2. «Древнейшие в мире штаны найдены в Китае / Общество / Новости / Информационное агентство Атмосфера новости Алтайского края, новости Барнаула». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Beck Ulrike, Wagner Mayke, Li Xiao, Durkin-Meisterernst Desmond, Tarasov Pavel E. The invention of trousers and its likely affiliation with horseback riding and mobility: A case study of late 2nd millennium BC finds from Turfan in eastern Central Asia(անգլ.) // Quaternary International[en] : journal. — 2014. — Т. 348. — С. 224—235. — doi:10.1016/j.quaint.2014.04.056
  4. «First pants worn by horse riders 3,000 years ago». Science News. doi:10.1016/j.quaint.2014.04.056. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Этносы в штанах и без штанов
  6. «Semiramis fuit mulier, quæ primo adinvenit braccas et usus earum» («Семирамида была той женщиной, которая первой придумала штаны и использовала их»). — Petrus Comestor. Scolastica Historia. Cap. XXXVI, Add. I.
  7. 7,0 7,1 Donghi S. «LEGITUR ENIM IN LEGENDA QUADAM…»: SULLE FONTI DI UN PREDICATORE MILANESE DEL TRECENTO(իտալ.) // Aevum. — В. 2 (Maggio—Agosto 2004). — Т. 78. — С. 541—562.
  8. Хроника мира. Кн. 1, 21.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբատ» հոդվածին։
  NODES
INTERN 1
USERS 1