Տետրիս
Տետրիս («տետրամինո» և «թենիս» բառերից[2], անգլ.՝ Tetris), շատ տարածված համակարգչային խաղ։
Տետրիս | |
---|---|
Մշակող | Ալեքսեյ Պաժիտնով, Vladimir Pokhilko? և Վադիմ Գերասիմով |
Նախագծող | Ալեքսեյ Պաժիտնով |
Թողարկման թվական | հունիսի 6, 1984[1] |
Պլատֆորմներ | Game Boy Advance, Amstrad PCW, ZX Spectrum, Acorn Electron, Amiga, NES, NEC PC-9801, WonderSwan Color, SMD?, Mac OS, CD-i, MSX, Apple IIGS, Amstrad CPC, Commodore 64, Game Boy, MOTO Gamme?, Atari ST?, Atari Falcon?, Nintendo Switch և Անդրոիդ |
Ժանր | գլուխկոտրուկ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
🌐 | tetris.com(անգլ.) |
Tetris Վիքիպահեստում |
Խաղը ստեղծվել է ԽՍՀՄ-ում Ալեքսեյ Պաժիտնովի կողմից և հանրությանը ներկայացվել 1984 թվականի հունիսի 6-ին։ Խաղը մատչելի է գրեթե բոլոր սարքերի համար, որոնք ունեն նման հնարավորություն։
Կանոններ
խմբագրելՏետրամինոյի պատահական ֆիգուրները ընկնում են վերևից ուղղանկյուն բաժակի մեջ։ Թռիչքի ժամանակ խաղացողը կարող է պտտել և շարժել այն հորիզոնական ուղղությամբ։ Նաև կարելի է արագացնել նրա ընկնելը, երբ արդեն որոշված է, թե որտեղ պետք է ընկնի ֆիգուրը։ Ֆիգուրը թռչում է, մինչև չի կպչում ուրիշ ֆիգուրի կամ բաժակի տակին։ Եթե լրացվում է հորիզոնական 10 վանդակ, այն անհետանում է, և նրա վերևում եղած ֆիգուրները ընկնում են մեկ վանդակ ներքև։ Հատուկ դաշտում խաղացողը կարող է տեսնել, թե որ ֆիգուրն է լինելու հաջորդը. այդ հուշումը օգնում է պլանավորել քայլերը։ Խաղի տեմպը գնալով արագանում է։ Խաղի անվանումը գալիս է վանդակներից, որոնցից կազմված են ֆիգուրները։ Խաղը վերջանում է, երբ նոր ֆիգուրը չի կարողանում տեղավորվել բաժակի մեջ։ Խաղացողը ստանում է միավորներ ամեն մի ֆիգուրի համար, ուստի համար նրա առաջադրանքն է լրացնել հնարավորինս շատ շարքեր՝ չլրացնելով բաժակը և այդպիսով հավաքելով, ինչքան հնարավոր է, շատ միավորներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ At 25, Tetris still eyeing growth — 2009.
- ↑ Vadim Gerasimov. «Tetris Story» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տետրիսի պաշտոնական կայքը
- Ստեղծվել է առաջին Տետրիսը Արխիվացված 2016-09-06 Wayback Machine
- Copyright Registration for Computer Programs
- Information on game copyrighting from the Library of Congress Արխիվացված 2003-04-18 Wayback Machine
- Видео оригинального Тетриса
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետրիս» հոդվածին։ |