Տերուել
Տերուել (իսպ.՝ և արագոներեն՝ Teruel. Իսպաներեն արտասանություն՝ [teˈɾwel]), քաղաք Իսպանիայի արևելյան մասում՝ Արագոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Հռչակվել է մավրական ճարտարապետության ազդեցությունը կրող մուդեխար ոճով կառուցված միջնադարյան պատմա-մշակութային հուշարձանների բազմությամբ, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խստաշունչ, հաճախակի փոփոխվող եղանակով, ինքնատիպ խեցեգործությամբ, մերձակա հնավայրով, որտեղ հայտնաբերվել են հնագույն դինոզավրերի մնացորդներ, La Vaquilla del Ángel[3] և Bodas de Isabel de Segura անվանումներով հայտնի տոնակատարություններով։ Զբաղեցնում է 440,41 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 35.675[4]. այդ ցուցանիշով Տերուելը վերջին տեղն է զբաղեցնում Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների շարքում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տերուել | |||||
իսպ.՝ Teruel[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Տերուել և Teruel Community? | ||||
Մակերես | 440,414455±0,000001 կմ² | ||||
ԲԾՄ | 915±1 մետր | ||||
Բնակչություն | ▲36 267 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 978 | ||||
Փոստային դասիչ | 44001–44003 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TE | ||||
Պաշտոնական կայք | teruel.es | ||||
| |||||
Լեռներով պարփակված լինելու պատճառով Տերուելը դարեր շարունակ համեմատաբար մեկուսացված է է եղել, Իսպանիայի այլ բնակավայրերի և մանավանդ մայրաքաղաք Մադրիդի հետ չափազանց թույլ հաղորդակցություն է ունեցել։ 1999 թվականին ծնունդ է առել Teruel existe («Տերուելը գոյություն ունի») կարգախոսով շարժում՝ քաղաքում ու գավառում լուրջ ներդրումներ ներգրավելու նպատակադրումով։ Ու նաև այդ շարժման շնորհիվ է, որ տրանսպորտային հաղորդակցությունը բարելավվել է, շահագործման է հանձնվել Սարագոսա-Սեգունտո ավտոմայրուղին։ Սակայն Մադրիդի հետ երկաթուղային ու ավտոխճուղային ուղղակի կապը դեռևս բացակայում է, և իսպանական պարբերականները շարունակում են ծաղրանկարներ տպագրել «Տերուելը կա՝, թե՝ չկա» թեմայով[5]։
Ժողովրդագրություն
խմբագրել- Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում բնակավայր (Տուրբոլետա անունով) գոյություն է ունեցել հինհռոմեական ժամանակներից էլ առաջ։ 714 թվականին այդտեղ եղել է արաբական Տերուել բնակավայրը։ 1171 թվականին այն նվաճվել է Արագոնի թագավոր Ալֆոնսո II-ի կողմից։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին (1936—1939) քաղաքի մերձակայքում արյունալի ճակատամարտ է տեղի ունեցել։
Կլիմա
խմբագրելՏերուելին բնորոշ է սառնաշունչ կիսաչորային կլիման, Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk:
Օդի ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է 2021 թվականի օգոստոսի 14-ին՝ 41.3 C[6], ամենացածրը՝2021 թվականի հունվարի 12-ին՝ -21 C[7]:
Տերուել 918m (1986-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 21.4 (70.5) |
23.8 (74.8) |
28.0 (82.4) |
30.1 (86.2) |
35.8 (96.4) |
38.8 (101.8) |
39.0 (102.2) |
41.3 (106.3) |
36.7 (98.1) |
31.0 (87.8) |
25.1 (77.2) |
20.3 (68.5) |
41.3 (106.3) |
Միջին բարձր °C (°F) | 9.7 (49.5) |
12.1 (53.8) |
15.7 (60.3) |
17.0 (62.6) |
21.8 (71.2) |
27.0 (80.6) |
31.3 (88.3) |
30.7 (87.3) |
25.3 (77.5) |
19.3 (66.7) |
13.4 (56.1) |
9.9 (49.8) |
19.4 (66.9) |
Միջին օրական °C (°F) | 3.7 (38.7) |
5.3 (41.5) |
8.2 (46.8) |
9.9 (49.8) |
14.3 (57.7) |
18.7 (65.7) |
22.2 (72) |
22.0 (71.6) |
17.6 (63.7) |
12.7 (54.9) |
7.2 (45) |
4.2 (39.6) |
12.2 (54) |
Միջին ցածր °C (°F) | −2.3 (27.9) |
−1.6 (29.1) |
0.8 (33.4) |
2.8 (37) |
6.8 (44.2) |
10.5 (50.9) |
13.0 (55.4) |
13.2 (55.8) |
9.9 (49.8) |
6.0 (42.8) |
0.9 (33.6) |
−1.4 (29.5) |
4.9 (40.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.0 (−5.8) |
−12.8 (9) |
−10.6 (12.9) |
−5.3 (22.5) |
1.4 (34.5) |
1.8 (35.2) |
4.6 (40.3) |
3.0 (37.4) |
0.4 (32.7) |
−4.0 (24.8) |
−12.2 (10) |
−19.0 (−2.2) |
−21.0 (−5.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 19 (0.75) |
15 (0.59) |
21 (0.83) |
39 (1.54) |
57 (2.24) |
46 (1.81) |
26 (1.02) |
34 (1.34) |
36 (1.42) |
47 (1.85) |
22 (0.87) |
19 (0.75) |
378 (14.88) |
Աղբյուր #1: Agencia Estatal de Meteorología[8] | |||||||||||||
Աղբյուր #2: Agencia Estatal de Meteorología[6][9] |
Պատկերասրահ
խմբագրել-
Տաճարը
-
Սան Սալվադոր աշտարակը
-
Քաղաքի համայնապատկերը
-
Աստիճանները
-
Տերուելի սիրահարների շիրիմները
-
Տորիկոյի տունը
-
Տերուելի վարչական շենքը
-
Հին վիադուկը
-
Սուրբ Պետրոս եկեղեցու ներսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ Photographer/Writer, Lori Needleman (2016 թ․ հունիսի 29). «Move Over San Fermín: There's Another Fiesta In Spain -- La Vaquilla Del Ángel». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Instituto Nacional de Estadística, Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero de 2014, Resumen por Capitales de provincias
- ↑ «Teruel».
- ↑ 6,0 6,1 «Teruel bate con 41,3º su récord de temperatura más alta por segundo día consecutivo» [Teruel beats its highest temperature record with 41.3º for the second consecutive day] (Spanish). Diario de Teruel. 2021 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «España sufre su día más gélido en los últimos 20 años, con ocho capitales a 10º bajo cero» [Spain suffers its coldest day in the last 20 years, with eight capitals at 10º below zero] (Spanish). El País. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Valores climatológicos normales. Teruel». Aemet.es. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ Meteorología, Agencia Estatal de. «Teruel: Teruel - Valores extremos absolutos - Selector - Agencia Estatal de Meteorología - AEMET. Gobierno de España». www.aemet.es.
Գրականություն
խմբագրել- Historia de Teruel; Cosme Blasco y Val, año=1870, ubicación=Teruel, editorial=Imp. de J. Alpucente, url=http://bdh-rd.bne.es/viewer.vm?id=0000114993
- Ciudad y medio ambiente: la isla de calor de Teruel; López Martín, Fernando de la Riva Fernández, Juan Cuadrat Prats, José María Martí Ezpeleta Alberto, ubicación=Geographicalia, issn=0210-8380, número=30, 1993, Ejemplar dedicado a: Homenaje a la profesora María Jesús Ibáñez Marcellán, páginas=113-124, http://dialnet.unirioja.es/descarga/articulo/59805.pdf
Արտաքին հղումներ
խմբագրել- La Vaquilla del Ángel Արխիվացված 2016-11-28 Wayback Machine
- Teruel existe Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Teruel Travelguide and Hotel bookings in English
- The main page of Teruel's Town Hall
- English World Heritage Centre
- Flickr Photos
- Instituto Nacional de Estadística
- Teruel exists! (անգլերեն)
- Տերուելի պաշտոնական կայքէջը
- Reiseführer und Hotelreservierungen in Teruel
- Մուդեխար ոճի ճարտարապետությունը Տերուելում Արխիվացված 2009-09-04 Wayback Machine, RealPlayer-Video (15 Min.)
- La Torre de El Salvador, Wahrzeichen der Mudéjar-Architektur
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերուել» հոդվածին։ |