Տյոնսբերգ (նորվ.՝ Tønsberg), կոմունա Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեում։ Վեստֆոլդ ֆյուլքեի վարչական կենտրոնն է։ Արևմուտքից սահմանակից է Ստոկե, հյուսիս-արևմուտքից Ռե, հյուսիսից Հորտեն, արևելքից Օսլո-ֆյորդին և հարավից Նյոտերյոյ կոմունաներին։

Տյոնսբերգ
նորվ.՝ Tønsberg

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում է Վեստֆոլդ
ՎարչկենտրոնՏյոնսբերգ
Պետեր Բերգ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2008)
39021 (21 տեղ)
Տարածք106.58  (381 տեղ)
Հիմնադրված է871 թ.
Սահմանակցում էStokke Municipality?, Re Municipality?, Հորթեն, Nøtterøy?, Færder Municipality?, Սանեֆյորդ, Հոլմեսթրանդ և Լարվիկ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0704
Փոստային ինդեքսներ3101–3127
tonsberg.kommune.no
Տյոնսբերգ կոմունան Վեստֆոլդ ֆյուլքեի քարտեզին

Պատմություն

խմբագրել

Համաձայն Սնորրի Սթուրլուսոնի գրքի՝ Տյոնսբերգը հիմնադրվել է նախքան Հաֆրսֆյորդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 871 թվականին։ Այս վկայության շնորհիվ Տյոնսբերգ կոմունայի վարչական կենտրոն Տյոնսբերգ քաղաքը համարվում է Նորվեգիայի ամենահին բնակավայրը։ 1970-ական թվականներին քաղաքի հին հատվածում իրականացվել են պեղումներ, սակայն քաղաքի հին լինելու որևէ ապացույց չի հայտնաբերվել։

Տյոնսբերգը եղել է Նորվեգիայի քաղաքական կենտրոնը։ Այստեղ են գտնվել ութ եկեղեցիներ, ինչը դարձրել է այն նաև կրոնական կենտրոնան։ 1536 թվականին Տյոնսբերգում տեղի է ունեն մեծ հրդեհ, որը ոչնչացնում է քաղաքի մեծ մասը։ Այդ պատահարից հետո այն կորցրել է իր կարևոր դիրքը Նորվեգիայում։ Սկսած 17-րդ դարից այն վերստին սկսում է կրկին զբաղեցնել կարևոր դիրք, հատկապես առևտրի և կետորսության ոլորտներում։

Ներկայումս Տյոնսբերգը ունի կարևոր դերակատարություն առևտրի և վարչատարածքային կառավարման ոլորտներում։ Ամռան ամիսներին այն դառնում է Նորվեգիայի զբոսաշրջային հիմնական վայրերից մեկը։

Կոմունայում ծնված հայտնի անձինք

խմբագրել
  • Սվեն Ֆոյն - կետորսական նետի հայտնաբերող, կետորսական մագնատ,
  • Ռոնի Յոհնսեն - ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի քառակի չեմպիոն («Մանչեսթեր Յունայթեդ» ՖԱ-ի կազմում,
  • Մագնուս Կառլսեն - շախմատիստ, գրոսմայստեր, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2013 թվականի շախմատի աշխարհի չեմպիոն,
  • Լենե Նյուսթրյոմ - երգչուհի, Aqua երաժշտական խմբի մենակատար,
  • Անդերս Էուկլան - դահուկային սպորտաձևի 2002 թվականի օլիմպիադայի հաղթող, 2003 թվականի աշխարհի չեմպիոն[1],.
  • Օլաֆ Տուֆտե - թիավարման օլիմպիական երկակի չեմպիոն,
  • Կիմ Լյունգ - երգերի հեղինակ, Zeromancer երաժշտական խմբի բասիստ և բեք-վոկալիստ, Ljungblut խմբի ղեկավար և մենակատար,
  • Յան Տեիգեն - դերասան, Եվրատեսիլի եռակի մասնակից, կատագրեգու դերասան, երգիչ, կոմպոզիտոր։

Տյոնսբերգ քաղաքի քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Anders Aukland» (HTML) (անգլերեն). International Ski Federation — www.fis-ski.com (Դահուկային միջազգային ֆեդերացիայի կայք). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 10.03.2012-ին.
  2. «Samarbeid og prosjekter». Tønsberg kommune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյոնսբերգ» հոդվածին։
  NODES
INTERN 1