Տոննա (ֆր.՝ tonne, միջնադարյան լատին․՝ tunna — տակառ), զանգվածի մետրական միավոր՝ արտահամակարգային միավոր, թույլատրվում է կիրառել Միավորների միշազգային համակարգի կիլոգրամ միավորին զուգահեռ։ Նշանակվում է «տ» (միջազգային նշանակումը՝ «t»)։ Մեկ տոննան հավասար է 1,000 կիլոգրամի[1][2][3][4]։

ԱՄՆ֊ում այս միավորը կոչվում է մետրական տոննա[5]։

Տոննա անունն են կրում նաև այլ միավորներ՝

Նշանակում

խմբագրել

Հայերենում նշանակվում է «տ», իսկ Միավորների միջազգային համակարգում «t» տառով։ Ե՛վ տոննան, և՛ դրա նշանակումն ընդունվել են միաժամանակ՝ 1879 թվականին[2]։ Տոննայի նշանակումը կրճատում չէ, դրա պատճառով պետք չէ նշանակումից հետո դնել կետ։

Անվան ծագում

խմբագրել

Միջնադարում Հյուսիսային ծովում գերմանախոս բնակիչների կողմից օգտագործվել է «տոննա» բառը, որը նշանակել է մոտավորապես 1,000 կիլոգրամ կշռող տակառ։ Համարվում է, որ հետագայում տոննա արդեն սկսել է նշանակել հենց հազար կիլոգրամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Weights and Measures Act 1985. Բրիտանական Արխիվ (Լոնդոն), 2014. վերցված է օգոստոսի 13, 2014.
  2. 2,0 2,1 Table 6 Արխիվացված 2009-10-01 Wayback Machine. BIPM. վերցված է 2011-07-10.
  3. «Metric System of Measurement: Interpretation of the International System of Units for the United States» (PDF). Federal Register. 63 (144): 40338. 1998 թ․ հուլիսի 28. 63 FR 40333. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  4. The International System of Units (SI) (PDF), 8th Edition, 2006, Section 4.1
  5. Metric System of Measurement: Interpretation of the International System of Units for the United States Արխիվացված 2008-04-09 Wayback Machine (PDF)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոննա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  NODES
INTERN 3