Տոռե դել Օրո
Տոռե դել Օրո (իսպ.՝ Torre del Oro «ոսկու աշտարակ»), տասներկուանկյունանի ռազմական պաշտպանական աշտարակ, որը գտնվում է հարավային Իսպանիայի Սևիլյա քաղաքում։ Աշտարակը կառուցվել է Ալ-Մոհադների կողմից, Գվադալկիվիր գետի ափին, որպեսզի հսկվեր մուտքը դեպի Սևիլյա։
Տոռե դել Օրո Torre del Oro | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Շինարարության սկիզբ | 1220-1221 թվականներ |
Կարգավիճակ | աշտարակ |
Կառուցվել է 13-րդ դարի սկզբում[1]։ Աշտարակը միջնադարում ծառայում էր որպես բանտ։ Աշտարակի անունը գալիս է ոսկե փայլից, որն արտացոլվում է գետում՝ նրա շինանյութերի շնորհիվ (հավանգի, կրաքարի և սեղմված խոտի խառնուրդ)։
Աշտարակը բաժանված է երեք մակարդակի, երրորդը և ամենաբարձրը շրջանաձև են և ավելացվել են 1769 թվականին։ Տոռե դե լա Պլատան ութանկյուն աշտարակ է, որը գտնվում է մոտակայքում, և ենթադրվում է, որ կառուցվել է նույն դարաշրջանում։
Ռազմական գործառույթ
խմբագրելԱշտարակը երկու ամրություներից մեկն էր, որին ամրացած էր մեծ շղթա։ Վերջինս կարող էր արգելափակել գետը։ Մյուսը աշտարակը հավանաբար արդեն քանդվել կամ վերացել է, հնարավոր է 1755 թվականի Լիսաբոնի երկրաշարժի ժամանակ փլուզվելուց հետո։ Շղթան օգտագործվել է Ռամոն դե Բոնիֆազի օրոք քաղաքի պաշտպանության համար 1248 թվականին (Ռեկոնկիստայի ժամանակ) ընդդեմ Կաստիլյան նավատորմի։ Բոնիֆազը քանդել էր գետի պաշտպանությունը և մեկուսացրել էր Սևիլյան Տրիանայից։ Պաշարված մուսուլմանական քաղաքը շուտով հանձնվում է քրիստոնյա ուժերին։
Պատմական դեր
խմբագրելՈսկու աշտարակը կառուցվել է 1220-1221 թվականներին, Սևիլյայի Ալ-Մոհադի նահանգապետ Աբու լ-Ուլայի հրամանով։ Այն ուներ տասներկու կողմանի հենք։ Այն արգելափակում էր դեպի Արենալ թաղամաս տանող ճանապարհը մի պարսպով, որը միանում էր Արծաթագույն աշտարակին։
Կա մի կեղծ ավանդույթ, թե ծանր ծովային շղթան է անցնում գետի միջով՝ կապելով այս աշտարակը մյուսին, որը գտնվում էր Տրիանայի ներկայիս Ֆորթալեզա փողոցում։ Այդ փողոցը կոչվում էր Լիմոնես մինչև 19-րդ դարը, և Ալֆոնս 10-րդ Իմաստուն թագավորն իր Քրոնիկներում (Crónica general) մանրամասն նկարագրում են Սևիլյա քաղաքի նվաճումը։ Դրանցում նշվում են Տոռե դել Օրո անվամբ շղթայի մասին։ 1248 թվականին Ռամոն դե Բոնիֆազը հրամայում է, որ Կաստիլյան նավատորմը անցնի այդ շղթան՝ գետը բարձրացնելու համար, իսկ մինչ այդ Կաստիլիացի Ֆերդինանդ III-ի զորքերը շրջապատում են քաղաքը։ Այս պատմական ակնարկը, զետեղվել է Ավիլեսի և Կանտաբրիայի Չորս Վիլլաների զինանշանների վրա։ Հետագայում ներառվել է նաև Կանտաբրիայի զինանշանի մեջ, որում ներկայացված է Ոսկե աշտարակն ու շղթան ճեղքող նավը։ Այս վերանվաճումից հետո աշտարակը առաջին անգամ օգտագործվել է որպես մատուռ, իսկ այնուհետեւ հետագայում դարձել է բանտ։
Տորրե դել Օրո անունը հստակ գալիս է կրաքարի և ծղոտի շողից, որը փայլատակում էր շենքից։ Լեգենդը, որտեղ ասվում է, որ աշտարակը Ամերիկայից բերված ոսկու և արծաթի պահեստ է, ամբողջովին կեղծ է։ Նաև կեղծ է 16-րդ դարի քրոնիկ Լուիս Պերացայի պնդումը, որ աշտարակը ծածկված էր սալիկներով, որոնք փայլում էին արևի լույսի ներքո։
Աշտարակը վնասվել է 1755 թվականի Լիսաբոնի երկրաշարժից, և Մոնտե Ռեալի Մարկիզը առաջարկեց քանդել այն, որպեսզի ձի վարժեցնողների ճանապարհը ընդլայնվի և ամրանա հասանելիությունը դեպի Տրիանա կամուրջ։ Սակայն Սևիլիայի ժողովուրդն առարկեց և դիմեց թագավորին, և վերջինս ընդառաջեց նրանց։ 1760 թվականին այն վերանորոգվեց։ Այդ ժամանակ կառուցվեց վերին գլանաձև մարմինը, որը ռազմական ինժեներ Սեբաստիան Վան դեր Բորխտի ստեղծագործությունն էր։
1868 թվականի հեղափոխությունը ճգնաժամ էր աշտարակի համար, քանի որ հեղափոխականները քանդել էին պատերի գեղարվեստական մակերեսները և դրել դրանք վաճառքի։ Սևիլյայի քաղաքացիներից ընդդիմությունը պահեց աշտարակը քանդելու վտանգից, և 1900 թվականին այն նորից վերականգնվեց, այս անգամ՝ ինժեներ Կարլոս Հալկոնի կողմից։ 1923 թվականի ապրիլի 10-ին Ալֆոնսոն XIII-ը թագավոր այցելեց աշտարակ, իսկ 1936 թվականի մարտի 21-ին, Ալֆոնսոն XIII-ի հրամանով, աշտարակում տեղադրվեց Մարինե թանգարանը։ 1942 թվականի սեպտեմբերին սկսվեց վերականգնման ավելի մեծ աշխատանք․ ճակատամասի տեսքը բարելավվեց, թանգարանային ցուցադրման համար ստեղծվեց երկու հարկ, իսկ երրորդ հարկը տրամադրվեց հետազոտողներին։ 1944 թվականի հուլիսի 24-ին տեղի ունեցավ թանգարան բացման արարողությունը, որի համար Մադրիդի ռազմածովային թանգարանից բերվել էին 400 թանգարանային նմուշ։
2008 թվականին թանգարանում ցուցադրվեցին մի շարք հին նավիգացիոն գործիքներ և մոդելներ, ինչպես նաև պատմական փաստաթղթեր, փորագրություններ և ծովային գծեր, որոնք վերաբերում էին Սևիլյային, Գվադալկիվիր գետին և ծովին։ Աշտարակը կրկին վերականգնվել է 2005 թվականին։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Словарь изобразительного искусства — Севилья(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- The Torre del Oro in Seville
- Guide of Gold Tower in Seville Արխիվացված 2012-01-09 Wayback Machine
- Ayuntamiento de Sevilla Արխիվացված 2011-04-12 Wayback Machine
- Reportaje Historia y arquitectura Torre del Oro y museo Naval Carlos Cabrera Ondaluz TV
- Historia
- Otra historia
- El estudio de la cimentación y terreno subyacente de la Torre del Oro, Aparejadores, n.º 60. Consultado el 6-11-2008.
- Guía de la Torre del Oro
- Visita Virtual a la Torre del Oro
- Torre del Oro en la base de datos del Patrimonio Inmueble de Andalucía. Instituto Andaluz del Patrimonio Histórico
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոռե դել Օրո» հոդվածին։ |