Տոտո
Տոտո (իտալ.՝ Toto, իսկական անուն ազգանունը՝ Անտոնիո Գրիֆո Ֆոկաս Ֆլավիո Անջելո Դուկաս Կոմնենո Պորֆիրոջենիտո Գալյարդի Դե Կուրտիս դի Բիսանցիո [Antonio Griffo Focas Flavio Angelo Ducas Comneno Porfirogenito Gagliardi De Curtis di Bisanzio], փետրվարի 15, 1898[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4] - ապրիլի 15, 1967[5][1][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոդերասան։
Ծնվել է | փետրվարի 15, 1898[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա[4] |
Մահացել է | ապրիլի 15, 1967[5][1][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Գերեզման | Cemetery of Santa Maria del Pianto |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | կատակերգու, դրամատուրգ, երգերի հեղինակ, սցենարիստ, բանաստեղծ, գրող, կոմպոզիտոր, կինոդերասան, դերասան և երգիչ |
Ամուսին(ներ) | Diana Bandini Lucchesini Rogliani?[6] |
Համատեղ ապրող(ներ) | Liliana Castagnola?[7] և Franca Faldini? |
Երեխա(ներ) | Liliana de Curtis? |
Պարգևներ և մրցանակներ | |
associazioneantoniodecurtisinartetoto.com | |
Գործունեություն
խմբագրելՆախապես խաղացել է ռևյուում, օպերետում, թատրոնում, հանդես եկել ռադիոյով։ Տոտոն կինոյում ստեղծել է մի կերպար, որը փոխանցվել է ֆիլմից ֆիլմ, երբեմն՝ փոխելով անունը։ Կերպարի հաջողության շնորհիվ նկարահանվել են մի շարք կինոնկարներ՝ «Տոտոն ճամփորդում է Իտալիայում» (1948), «Տոտոն տուն է փնտրում» (1949), «Տոտոն փնտրում է կնոջը» (1952) Տոտոն (աջից) Էսպոզիաոյի դերում (կադր «Ոստիկաններ և գողեր» կինոնկարից, 1951) և այլն։ Տոտոյի մասնակցությամբ ֆիլմերում պայմանական, կատակերգական դրությունները հաճախ զուգակցվել են սոցիալական ուղղվածությանը, որը դարձել է նրա և նեոռեալիստ ռեժիսորների համագործակցության հիմքը․ Ռ․ Ռոսսելինիի «Ո՞ւր է ազատությունը» (1952), Է․ Դե Ֆիլիպոյի «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950), Վ․ Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954) և այլն։ Խաղացել է նաև «Օրենքն օրենք է» իտալա-ֆրանսիական և Պ․ Պազոլինիի «Մեծ և փոքր թռչունները» ֆիլմերում։ Վերջին դերը Խաբեբան էր «Սուրբ Յանուարիուսի օպերացիան» (1967) կինոնկարում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119169169 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://www.antoniodecurtis.org/di_toto_sapevate_che.htm
- ↑ http://www.antoniodecurtis.org/la_formazione_del_comico.htm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտո» հոդվածին։ |