Տորիի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տորիի (ճապ.՝ 鳥居, բառացի «թռչնի թառ»), ծիսական դարպասներ, որոնք տեղադրվում են ճապոնական սինտո դավանանքի սրբատեղիների դիմաց։ Ավանդաբար կարմիր են ներկված, առանց փեղկերի երկու սյուներ են վերևում երկու հորիզոնական ձողերով, որոնցից վերևինը կոչվում է (ճապ.՝ 笠, «կասագի»), իսկ ներքևինը՝ (ճապ.՝ 貫, «նուկի»)։
Այժմ տորիին Ճապոնիայի ամենաճանաչելի խորհրդանշաններից մեկն է։ Ամենահայտնին Իցուկուսիմայի տորիին է, որը կառուցվել է 1875 թվականին, 16 մետր բարձրություն ունի։ Դարպասը տաճարային համալիրի մուտքն է ծովի կողմից։ Ամեն մակընթացության ժամանակ նա թեթևակի ընկղմվում է ջրի մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորիի» հոդվածին։ |