Տորչելլո

կղզի Վենետիկի ծովածոցում

Տորչելլո (իտալ.՝ Torcello), քիչ բնակեցված[2] կղզի Վենետիկի ծովածոցի հյուսիսային մասում։ Վաղ միջնադարում եղել է ծովածոցի ամենամեծ բնակավայրը։ Սա քաղաք էր իր տաճարով և եպիսկոպոսով նախքան Սուրբ Մարկոսի տաճարի կառուցումը[3][4]։ Հինավուրց ժամանակներից կղզու հովանավորը Սուրբ Ֆոսկան է։

Տորչելլո
Տեսակկղզի
Երկիր Իտալիա[1]
Վարչատարածքային միավորՎենետիկ
Երկարություն1,2 կմ
Լայնություն1 կմ
Մակերես0,441699 կմ²
Բնակչություն13 մարդ (2018)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կղզու անունը կրող քաղաքը հիմնադրել են 452 թվականին[5] Ալտինում քաղաքի բնակիչները, որոնք փախել են հոների ներխուժումից։ 638 թվականին կղզի է տեղափոխվել նաև տեղի Ալտինումի եպիսկոպոսը և հիմնել տեղի եկեղեցին՝ նահատակ Իլիոդորի մասունքները պահելու համար։

Կոստանդնուպոլսի հետ առևտրական կապեր հաստատելու արդյունքում քաղաքը զգալիորեն հարստացել է և 10-րդ դարում այն արդեն ուներ առնվազն 10,000 բնակիչ (զգալիորեն ավելին, քան այն ժամանակվա Վենետիկի բնակչությունը)։

12-րդ դարում Տորչելլոյի նավահանգիստը վերածվեց գարշահոտ ճահճի (իտալ.՝ laguna morta՝ «Մեռած ծովածոց»)։ Ծովային առևտուրը դադարեց, բնակիչները մալարիայից փախան Վենետիկ, եպիսկոպոսը տեղափոխվեց Մուրանո, կառույցների մեծ մասը ապամոնտաժվեց վենետիկյան պալատներ կառուցելու համար։ 20-րդ դարի վերջին կղզում ապրում էր ձկնորսների մի քանի ընտանիք։

Կամրջից բացի՝ միջնադարյան քաղաքից պահպանվել է միայն չորս շենք՝ 14-րդ դարի երկու համեստ պալացցո (դրանցում տեղակայված են թանգարանային հավաքածուներ), Սուրբ Ֆոսկայի ռոմանական եկեղեցին (12-րդ դար) և Սանտա Մարիա Ասունտա տաճարը (864-867, վերակառուցվել է 1008 թվականին)՝ 9-րդ դարի մկրտության և 12-րդ դարի բյուզանդական խճանկարների մեծ անսամբլով։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Torcello, l'isola che sta sparendo Restano dieci abitanti. E un prete». Corriere del Veneto. 2014 թ․ հունիսի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. (Firm), John Murray (1853). A Handbook for Travellers in Northern Italy: Being a Guide to the States of Sardinia, Lombardy and Venice, Parma and Piacenza, Modena, Lucca, and Tuscany as Far as the Val d'Arno. էջ 347.
  4. The Home Encyclopædia: Compiled and Revised to Date from the Leading Encyclopædias (անգլերեն). Educational publishing Company. 1895. էջ 5870.
  5. Kleinhenz, Christopher (2004 թ․ օգոստոսի 2). Medieval Italy: An Encyclopedia. ISBN 9781135948795.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորչելլո» հոդվածին։
  NODES