Տուիհոա
Տուիհոա (վիետ․՝ Tuy Hòa), քաղաք Վիետնամի կենտրոնական մասում և Ֆույեն նահանգի մայրաքաղաքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Տուիհոա | ||
Երկիր | Վիետնամ | |
Համայնք | Phu Yen? | |
Մակերես | 107±1 կմ² | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 242 840 մարդ (2018) | |
Պաշտոնական կայք | tptuyhoa.phuyen.gov.vn | |
| ||
Տուիհոան գտնվում է Հանոյից 1159 կիլոմետր հեռավորության վրա և Հոշիմինից 560 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Քաղաքը տեղակայված է Դարանգ գետի անկման վայրում (Đà Rằng), որը Կենտրոնական Վիետնամի խոշորագույն գետերից մեկը, Հարավչինական ծովում։
Պատմություն
խմբագրել1977 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱՄՆ-ի հետ պատերազմում տարած հաղթանակից հետո, Խանհոա և Ֆուիեն նահանգները միավորվեցին և կոչվեցին Ֆուկհան (Phú Khánh), որի մայրաքաղքը դարձավ Նյաչանգուն։ 1989 թվականի հունիսի 30-ին Ֆուկհանը կրկին բաժանվեց նախկին երկու մասի, Խանհոան և Տուիհոան դարձան նահանգի վարչական կենտրոնը։
2002 թվականի մայիսի 8-ին Տուիհոան ստացել է քաղաքի 3-րդ կատեգորիա։ Մինչև 2005 թվականը Տուիհոա մունիցիպալիտետը հարավից սահմանակից էր Տուիհոա համանուն գավառին. 2005 թվականին վարչապետի հրամանով Տուիհոա քաղաքի սահմանները ընդլայնվել են։ Փոփոխությունները վերաբերվել են նաև Տուիհոա շրջանի մնացած հատվածին, այն բաժանել են երկու մասի. արևելքից՝ Թայհոա գավառին (Tây Hòa), և արևմուտքից՝ Դոնգոա գավառի (Đông Hòa):
Քաղաքի բնակչությունը 2008 թվականին աճել է մինչև 262,287 մարդ, քաղաքի տարածքը Ֆուկամի հետ համատեղվելուց հետո սկսեց կազմել 107 կիլոմետր քառակուսի:.
Վարչական բաժանում
խմբագրելՆերառում է 12 քաղաքային թաղամասեր (phường) և 4 գյուղային համայնքներ (xã).
- ինը թաղամասերը 1-ից մինչև 9-ը հրթական համարներով
- Ֆուտհան թաղամաս (Phường Phú Thạnh)
- Ֆուդոնգ թաղամաս (Phường Phú Đông)
- Ֆուլամ թաղամաս (Phường Phú Lâm)
- Բինգոկ համայնք (Xã Bình Ngọc)
- Բինկեն համայնք (Xã Bình Kiến)
- Հոակեն համայնք (Xã Hoà Kiến)
- Անֆու համայնք (Xã An Phú)
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմքը ավանդական է Կենտրոնական Վիետնամի համար. դրանք են բրնձի արտադրությունն ու ձկնարդյունաբերությունը։ Ժամանակակից շրջաններում բարեփոխումներ են ընթանում տնտեսության ոլորտում. գյուղատնտեսությունը փոխարինվում է արդյունաբերությամբ և տուրիզմով։ Արդյունաբերության մեջ խրախուսվում են նորարարությունները, ստեղծվում է հատուկ արդյունաբերական պարկ, որը 2005 թվականին ներգրավել է 25 ներդրումային նախագծեր՝ 2,26 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։
2000-2005 թվականներին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է տարեկան 15 տոկոս։
Արդիականացումն անդրադարձել է նաև գյուղատնտեսական և ձկնարդյունաբերական ոլորտներին։ Տուիհոան երկրում զբաղեցնում է առաջին տեղը թյունոս ձկան արտադրությունով։ 2000-2005 թվականների ժամանակահատվածում, ընդհանուր ծովամթերք որսացել են տարեկան միջինը 4000 տոննա, որից թյունոսի մասնաբաժինը հասնում է 2000-2500 տոննա մեկ տարվա ընթացքում։ Ծովախեցգետնի տարեկան արտադրությունը կազմում է ավելի քան 300 միլիոն տոննա։
Հաղորդակցություն
խմբագրելԴոնգտակի օդանավակայանը (Đông Tác) գտնվում է Տուիհոա քաղաքի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա[2]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի գլխավոր պատմական տեսարժանությունը, որը նաև քաղաքի խորհրդանիշն է, լեռան գագաթին գտնվող Նյամ աշտարակն է։ Բնական տեսարժան վայրերը ներառում են լեռնային տեղանքներ և լողափեր։ Ամենաբարձր կետը տեղակայված է մունիցիպալիտետի արևմտյան մասում, Լա լեռն է, որն ունի 500 մետր բարձրություն[3]։
-
Տուիհոայի կենտրոնական հրապարակը
-
Գիշերը Տուիհոայում
-
Ֆույեն նահանգի գավառագիտական թանգարանը
-
Տուիհոայի կայարանը
-
Տյամի Նյան աշտարակը՝ քաղաքի խորհրդանիշ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Атлас дорог Вьетнама = Tập bản đồ Giao thông đường bộ Việt nam. — Ханой: Cartographic Publishing House, 2006. — P. 121. — 15 000 экз.
- ↑ Фуйен на сайте map-vietnam.ru Արխիվացված 2010-08-04 Wayback Machine
- ↑ «Особенности ландшафта Туихоа на официальном сайте провинции (վիետ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուիհոա» հոդվածին։ |